IX դարում հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունը` հայոց պետականության վերականգնումը, անմիջականորեն կապված է հայ իշխանական տներից մեկի` Բագրատունիների անվան հետ: Բագրատունիների իշխանական տան պատմությունը լուսաբանվել է տարբեր` քաղաքական, տնտեսական, հոգեւոր եւ մշակութային առումներով: Իշխանական տան պատմության առավել ամբողջական ուսումնասիրության համար առանձնակի կարեւոր է նաեւ Բագրատունիների ծագման խնդրի քննությունը: Ե՞րբ եւ որտե՞ղից հայտնվեցին Բագրատունիները, ո՞վ էր նրանց նախահայրը կամ առաջին Բագրատունին, որո՞նք էին նրանց նախնական բնակության տարածքները, ի՞նչ պաշտոններ էին զբա- ղեցնում եւ ի՞նչ դեր ու նշանակություն ունեին երկրի քաղաքական կյանքում: Այս հարցերի ուսումնասիրությունը եղել է ոչ միայն հայ պատմաբանների, այլեւ հայագիտությամբ զբաղվող օտարազգի մասնագետների ուշադրության կենտրոնում: Վերջիններիս հայտնած տեսակետները փորձել ենք հնարավորինս ներկայացնել ժամանակագրական հաջորդականությամբ` հիմնական շեշտը դնելով միանման տեսակետների խմբավորման եւ ապա համապատասխան եզրահանգումներ կատարելու վրա:
Բագրատունիների ծագման վերաբերյալ գիտական գրականության մեջ առկա են տարբեր տեսակետներ, ինչը պայմանվորված է իշխանական տոհմի ծագմանը վերաբերող վկայությունների երկվությամբ: Մասնագետները տարբեր կերպ են ըմբռնել եւ բացատրել այդ տվյալները: Այդ մեկնաբանությունները հիմնված են մի շարք լուրջ գիտական փաստերի վրա, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, առանձին ուսումնասիրության նյութ կարող է լինել: Խնդրո առարկա հարցի աղբյուրագիտական հենքը Մովսես Խորենացու1 եւ Անանունի2 պատմություններն են: Բագրատունիների ծագմանը Խորենացին առաջին անգամ անդրադառնում է հայոց Հրաչյա թագավորի մասին հիշատակելիս, վերջինս Պարույր նահապետի որդին էր և Ասորեստանի Նաբուգոդոնոսոր Բ (Ք.ա. 605–562 թթ.) թագավորի ժամանակակիցը. «Սա Հրաչեայ կոչի վասն առաւել պայծառերես եւ բոցակնագոյն իմն լինելոյ: Առ սովաւ ասեն կեցեալ զՆաբուգոդոնոսոր արքայ Բաբելացւոց, որ գերեց զՀրեայս: և սորա ասեն զմի ի գլխաւորաց Եբրայեցւոցն գերելոց խնդրեալ ի Նաբուգոդոնոսորայ` Շամբաթ անուն, ածեալ բնակեցոյց յերկրիս մերում մեծաւ պատուով. և ի սմանէ ասէ պատմագիրն լինել զազգն Բագրատունեաց, եւ հաւաստի է»3: Բագրատունիների «հրեական ծագման» մասին պատմահայրը վկայում է բազմիցս, եւ այն առավել համոզիչ դարձնելու նպատակով իշխանական տոհմում ընդունված անուններին վերագրում է եբրայական (հրեական) ծագում` հատկապես առանձնացնելով Շամբատ անվանումը, որն, ըստ նրա, համարժեք էր Բագրատունիների մոտ հաճախ հանդիպող Սմբատ անվանը: Հաջորդ անգամ, Բագրատունիներին Խորենացին հիշատակում է` հանձին «Շամբատայ Բագա- րատի», որին Վաղարշակ (Տրդատ Ա Արշակունի – Մ. Գ.) թագավորը բացի այն, որ իրավունք էր շնորհել ժառանգաբար` լինել թագադիր Արշակունի- ներին, կարգել էր նաեւ Հայաստանի արեւմտյան մասում «կողմնակալ, բյու- րերի եւ հազարների իշխան»4: Այս պաշտոններից զատ, Տրդատի Ա-ի (66– 88 թթ.) հրամանով Բագարատից սերած ցեղը նրա անունով պետք է կոչ- վեր «Բագրատունի»: Բագարատը իրավունք էր ստացել նաեւ ասպետ տիտ- ղոսը, ինչպես նա արքունիքում եւ թագավորի տանը շրջելիս մանր մարգա- րիտներից երեք փութ վարսակալ կրել` առանց ոսկու և (թանկագին) քա- րերի5: Խորենացին մերժում է Բագրատունիների` Հայկ նահապետից սեր- ված լինելը. «Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց, ըստ յօժարու- թեան եւ ոչ ըստ ճշմարտութեան, ի Հայկայ զթագադիր ազգդ Բագրատու- նեաց լինել: Վասն որոյ ասեմ. մի այսպիսեաց յիմար բանից հավանիր. զի եւ ոչ մի՛ շաւիղ կամ ցուցումն գոյ նմանութեան յասացեալսդ` որ զարդարու- թիւն ակնարկէ. զի իբայ բանից եւ անոճ իմն յաղագս Հայկայ եւ նմանեացն կակազէ»6: Խորենացու կողմից սույն տեսակետի վկայությունը, չնայած Բագրատունիների հայկական ծագման վերաբերյալ նրա ունեցած ժխտողական մոտեցմանը, խոսում է այն կարեւորելու եւ ժամանակին ունեցած լայն շրջանառության մասին: Բագրատունիների ծագման վերաբերյալ Խո- րենացու հաղորդած տեղեկությունները սահմանափակվում են այսքանով, թեպետ դա էլ բավարար էր, որ այն հանդիսանար հայագետների մի քանի սերունդների ուսումնասիրության առարկան:
Իշխանական տոհմի ծագման վերաբերյալ հաջորդ վկայությանը հանդիպում ենք Անանունի մոտ, համաձայն որի` Բագրատունիները սերել են Հայկ նահապետի սերնդից. «Եւ տիրէ ի վերայ նոցա (հայերի – Մ. Գ.) Զա- րեհ որդի որդուց Արամենակայ, այր զաւրաւոր եւ կորուի աղեղամբ. ապա Արմոգ, ապա Սարհանգ. ապա Շաւաշ, ապա Փառնաւազ: Սա ծնաւ զԲա- գամ եւ զԲագարատ. եւ Բագարատ ծնավ զԲիւրատ եւ Բիւրատ ծնավ զԱս- պատ: Եւ որդիքն Բագարատայ ժառանգեցին զժառանգութիւնս իւրեանց ի կողմանս արեւմտից, այսինքն է Անգեղ տուն. վասն զի կոչեցաւ Բագարատ եւ Անգեղ, զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչե- ցին»7: Անանունի մոտ հանդիպում ենք նաեւ Արամանյակի տոհմից սերած Բագարատ Փառազյանին. «Սմա (Արշակ Փոքր – Մ. Գ.) ընդ առաջ ելանէ Բագարատ Փառազեան յորդւոցն Արամենակայ նախարար մեծ հանդերձ զաւրու: Մատուցանէ նմա պատարագ ոսկի եւ արծաթ. եւ նստուցանէ զնա ի վերայ ոսկիապատ ականակուռ գահոյիցն. եւ տայ զղդուստր իւր ի կնու- թեան»8:
Ցավոք, ժամանակագրական առումով առավել վաղ ապրած պատմիչ- ներ Ագաթանգեղոսն եւ Փ. Բուզանդը որեւէ տեղեկություն չեն հաղորդում Բագրատունիների ծագման վերաբերյալ: Վերջիններս նրանց հիշատա- կում են սոսկ իբրեւ «թագադիր» եւ «ասպետ» տիտղոսակիրների9:
Բագրատունիների ծագման կամ առաջին Բագրատունիների վերաբեր- յալ տեղեկությունները չեն սահմանափակվում միայն հայ պատմիչների հաղորդած հիշատակություններով: Նրանցից զատ Բագրատունիների վե- րաբերյալ վկայում են նաեւ օտարազգի պատմիչները: Հույն պատմիչ Ա- պիանոսը հիշատակում է Բագադատին` որպես Տիգրան Մեծի զորավար, որից ստացել էր Սելեւկյան Ասորիքի կառավարչի պաշտոնը10: Այս երեւույ- թը վկայում է, որ դեռեւս Տիգրան Մեծի ժամանակ Բագրատունիները վստահելի եւ կարեւոր պաշտոն էին զբաղեցնում երկրում: Այս Բագադա- տին մի շարք մասնագետներ համարում են Բագրատունիների նախահայ- րը: Նրանցից են նշանավոր գերմանացի արեւելագետ-հայագետ Յոզեֆ Մարկվարտը11, ինչպես նաեւ անվանի գիտնական Նիկողայոս Ադոնցը, որը մեծ ավանդ ունի ոչ միայն Բագրատունիների ծագումնաբանության, այլեւ իշխանական տոհմի պատմության լուսաբանման գործում: Նա Բագրա- տունիների հարստության առաջացումը պայմանավորում է հայ-իրանա- կան էթնիկական միահյուսմամբ` վկայակոչելով տոհմի անունը եւ նրանց վերագրված «ասպետ» տիտղոսը: Ադոնցը Բագրատունիների նախնական հայրենիքը համարում է Բագրեւանդը, որը գտնվում էր Ատրպատականից ոչ հեռու, իսկ Բագրատունիների նախահայր` Տիգրան Մեծի կողմից կու- սակալ նշանակված Բագադատին, որը համարժեք է նույն հայկական Բա- գարատին:
Խորենացու` Բագրատունիների հարավից գալու եւ հրեական ծագման մասին հիշատակումը Ադոնցը կապում է այն իրողության հետ, որ Բագա- րատը երկար ժամանակ եղել է սեմական ժողովրդով բնակեցված շրջանի (Կիլիկիան եւ Ասորիքը – Մ. Գ.) կառավարիչ12: Ադոնցը մանրամասն քննության է ենթարկում նաեւ Անանունի հաղորդումները` դրանք պայմա- նավորելով Սուրբ Գրքի ազդեցությամբ, քանզի պատմիչը հիշատակում է նույնքան հայ թագավորներ (Զարեհ, Արմոգ, Սարհանգ, Շավարշ, Փառնա- վազ), որքան նույն ժամանակաշրջանում ունեին հրեաները (Եզեկիա, Մա- նասե, Ամոն, Հովսիա, Հովակիմ): Անհնարին է համարում այն, որ Բագա- րատ Փառազյանը, լինելով ժամանակակիցը Նաբուգոդոնոսոր Բ-ի (Ք..ա. VII դ.), ապրած լիներ Արշակունի թագավորի Մծբին գալու ժամանակ, ին- չը տեղի է ունեցել մոտավորապես II դարի կեսերին: Ադոնցը անհավանա- կան է համարում նաեւ այն, որ Բագարատի որդիները, սերելով Զարեհից եւ Փառնավազից, վերոնշյալ անունների փոխարեն կրում են Բագարատ ա- նունը: Ըստ Ադոնցի` Անանունի հիշատակած Զարեհը կարող է հիշեցնել Ծոփքի թագավորության հիմնադիր Զարիադրիսին, որի անվան պարթեւա- կան տարբերակը Զարեհն է: Մյուս կողմից Զարեհը կարող էր կրել իրա- նական Զարիադր հերոսի ստվերը, որը Վշտասպի եղբայրն էր եւ թագավո- րել էր Մարաստանի ու ստորին երկրների վրա, իսկ նրա եղբոր` վերոհիշ- յալ Զարիադրի իշխանության տակ էին գտնվում Կովկասյան երկրները` Կասպից պահակից վեր` մինչեւ Տանայիս (Դոն) գետը: Բայց նա ավելի հա- վանական է համարում եւ Մարկվարտի հետ կիսում այն տեսակետը, հա- մաձայն որի Զարեհը Անանունին հայտնի է եղել Բագավանի մոտ գտնվող Զարեհ ավանից: Ադոնցը նույն կերպ է մեկնաբանում նաեւ Բագամ եւ Շա- վարշ կամ Շավաշ անունները` առաջինը կապելով Բագավանի, իսկ երկ- րորդը` Շավարշանի հետ: Առանձնակի ուշադրություն չդարձնելով Սար- հանգ անվանը` (պարսկերեն` հերոս) անդրադառնում է Արմոգ եւ Փառնա- վազ անուններին: Արմոգը նույնացնում է վրացական Արտոգի հետ, որը Վրաստանի թագավորն էր եւ Տիգրան Մեծի (Ք. ա. 95–55 թթ.) ժամանակա- կիցը, իսկ Փառնավազը` Տիգրան Մեծի որդի Արտավազդի (Ք. ա. 55–34 թթ.): Ադոնցի կարծիքով եւս մեկ Փառավազ հավանբար գոյություն է ունե- ցել այս Փառնավազից առաջ: Բայց նա կարծում է, որ Անանունն այդ ան- վանը ծանոթ է Փավստոս Բուզանդից: Վերջինիս մոտ Փառնավազն ընկալ- վում է որպես վրացական թագավորական տուն: Փառնավազին Անանունի կողմից որպես Բագարատի հայր ներկայացնելու հիմքում կարող էր ըն- կած լիներ այն հանգամանքը, որ Անանունը հաճախ աշխարհագրական մերձավորությունը վերածում է ցեղականի` նկատի ունենալով Բագրա- տունիների սեփականություն հանդիսացող Սպեր գավառը, որի միջոցով, ըստ Ադոնցի, հայկական եւ վրացական հողերը սահմանակցում են13:
Ադոնցի տեսակետին, որ Բագրատունիների նախահայրը Կիլիկիայի եւ Ասորիքի կառավարիչն է, համաձայն է նաեւ Լեոն` վերագրելով վերջիննե- րիս բացառապես հայկական ծագում, իսկ Բագրատունիների նախնական բնակության վայրը համարում է Կոգովիտը: Ինչ վերաբերում է Խորենացու հիշատակմանը, ապա Լեոն այն պայմանավորում է Մամիկոնյանների եւ Բագրատունիներ անընդմեջ շարունակվող մրցությամբ14: Այս կերպ պատ- մահայրը փորձել է Բագրատունիներին առավել հին ծագում վերագրել: Խորենացու այս հնարավոր հավակնության մասին ժամանակին տեսա- կետ է արտահայտել նաեւ բանասեր Գ. Խալաթյանցը, թեպետ, հեղինակը առավել հակված էր կարծելու, որ այդ միտումը առաջացել է Անանունի մոտ, եւ միայն հետո փոխանցվել` Խորենացուն: Խալաթյանցի կարծիքով` Անանունը ամբողջությամբ գտնվել է Աստվածաշնչի ազդեցության տակ, քանի որ Բագարատ անվան մեկ այլ ձեւին` Փաքարատին, հանդիպում ենք Աստվածաշնչում «որդիք Փաքարատ», Նեեմիի գրքում` Պակարատ, (վեր- ջինիս անունը նշված էր Նաբուգոդոնոսորի բաբելոնյան գերությունից վե- րադարձած Իսրայելի որդիների ցուցակում) ինչպես նաեւ Եզրի 2-րդ գր- քում` Փաքերոթ կամ Փաքերովթ տարբերակով15: Սակայն վերոհիշյալ տե- սակետը արժանացավ Ասլան Շահնազարյանի քննադատությանը: Նա, Խալաթյանցի այդ տեսակետը պայմանավորեց այն հանգամանքով, որ վերջինս դասվում էր այն ծայրահեղ բանասերների շարքին, ովքեր փոր- ձում էին փաստել, որ Խորենացին ապրել է VIII դարի վերջին կամ IX դա- րի սկզբին, հետեւապես հավանական էր, որ օգտված լիներ Անանունից: Մինչդեռ, Շահնազարյանը, փաստելով Խորենացու մեծությունը, ամբող- ջությամբ հերքեց այդ տեսակետը16:
Բացի այդ, Խալաթյանցը նմանություն, գուցե եւ նույնություն էր տեսնում Անանունի Բագարատ Փառազյանի եւ Խորենացու մոտ հանդիպող, թագա- դիր եւ ասպետ տիտղոսները կրող, թագավորին դիմավորող Շամբատ Բա- գարատի միջեւ: Առկա միակ տարբերությունը, ըստ հեղինակի, այն է, որ Խորենացին Բագարատին սերած է համարում հրեա Շամբատից, մինչդեռ Անանունը Բագրատունիներին վերագրում է հայկական ծագում: Անտոն Գարագաշյանն առաջիններից մեկն էր, ով, վերլուծության ենթարկելով Բագրատունիների անունները (Բագարատ` աստվածատուր, Սմբատ` արծաթ (սիմ) եւ պատ (շեն), վարազ հաղթող, որը համարժեք է Սասանյան- ների Պերոզ անվանը, իսկ բարդված ձեւերն են Վարազտիրոց, Վարազվա- զան, Վարազդատ եւ այլն) ժխտեց դրանց եբրայական լինելը` վերագրելով արիական ծագում: Պատմաբանը Բագրատունիների հրեական ծագման վերաբերյալ նկատում է հակադրություն հենց Խորենացու հիշատակութ- յուններում: Խոսքը վերաբերում է Բագրատունի Ենանոսի եւ Գնթունի նա- հապետ Զորայի միջեւ ծագած տարաձայնությանը: Համաձայն այդ վկա- յությունների, Ենանոսը, ապստամբելով թագավորի դեմ, փորձում էր հան- ձին Զորայի գտնել դաշնակցի, վերջինս, սակայն, առարկում է Բագրատու- նի Ենանոսին` միաժամանակ հերքելով իրենց պաղեստինցի (հրեա) լինե- լը17: Գարագաշյանի մոտ հանդիպում ենք այն տեսակետի հպանցիկ հիշա- տակմանը, որը պետք է ամրապնդվեր հետագայում եւ դառնար այն իրո- ղության առհավատչյան, համաձայն որի Խորենացին հրեա ասելով նկա- տի է ունեցել ոչ թե ազգությունը, այլ Բագրատունիների կրոնական պատ- կանելությունը: Գարագաշյանը ուշագրավ տեսակետ է արտահայտում նաեւ Բագրատունիներին վերագրված պաշտոնի` հայոց թագավորին թա- գադրելու իրողության վերաբերյալ` այն որակելով ոչ միայն հին եւ ընդուն- ված սովորույթ հայոց մեջ, այլեւ` կրոնական արարողություն: Այս երեւույթի պատմական ակունքները գալիս են այն ժամանակաշրջանից, երբ երկրի վրա իշխանությունը աստվածապետական էր, այսինքն` աշխարհիկ իշ- խանությունը գտնվում էր քրմի կամ մարգարեի ձեռքում: Երբ այն սահմա- նազատվեց, վերջիններս շարունակեցին իրենց ձեռքում պահել թագավո- րին պսակելու կամ օծելու արարողությունը: Թերեւս այս է Գարագաշյանի կողմից Վահունիների հետ նրանց համեմատելու պատճառը: Այս ենթադ- րության հիմքը նաեւ «Բագրատունի» անվան առաջին «Բագ» բառն է, որը հնդեվրոպական շատ լեզուներում նշանակում է «Աստված»: Հեղինակը նույն կերպ է բացատրում «Վահունի» ցեղանունը, համաձայն որի «վահ» բառը «բագ»-ի մեկ այլ ձեւն է եւ ունի նույն նշանակությունը18:
Ինչպես տեսանք, վերոհիշյալ գիտնականները Բագրատունիներին վե- րագրում են բացառապես հայկական ծագում` վերջիններիս նախահայրը համարելով Կիլիկիայի եւ Ասորիքի կառավարիչ Բագարատին: Նույն տե- սակետն ունի նաեւ Ասլան Շահնազարյանը: Նա, վկայակոչելով ուրարտա- գետներին, համաձայն որոնց ուրարտերենում «ունի» բառը նշանակում է «տոհմ», եւ իր այդ նույն իմաստը պահպանել է նաեւ հայերենում` որպես հատուկ անունների վերջածանց, իշխանական տան անվանման բացատ- րությունը կապեց իշխանական տոհմի ազգանվան կազմությամբ, որը բաղկացած է «Բագարատ» եւ «ունի» բառերից, հետեւապես Բագրատունի, ըստ Ա. Շահնազարյանի, կնշանակի Բագրատի տոհմ: Սակայն, այդ իրո- ղությունը ամենեւին չէր պարտադրում Բագրատունիներին` ունենալ ու- րարտական ծագում, ինչպես կարծում են որոշ մասնագետներ19 (այդ կար- ծիքներին կանդրադառնանք ստորեւ):
Բագրատունիների ծագման վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել Ն. Մառը: Նա նախ եւ առաջ ուսումնասիրության ենթարկեց Բագրատունի- ների մոտ առավել հաճախ հանդիպող անունները: Հետազոտության արդ- յունքում Աշոտ, Սմբատ, Գագիկ անունները առավել կապված համարվե- ցին հաբեթական աշխարհի հետ եւ ավելի թույլ իրանականի: Ինչ վերաբե- րում է Բագրատունիների ծագման վերաբերյալ առաջացած երկվությանը, ապա Մառն այն կապում է հայ հասարակության նախասիրությունների փոփոխման հետ: Համաձայն որի, հին ավանդությունների կրողները Բագ- րատունիներին կապում էին տեղական ցեղերի հետ, մյուսները` նոր` քրիստոնեական հայացքների կրողները, նախապատվությունը տալիս էին նրանց` աստվածաշնչյան Դավթից սերելուն20: Այս տեսակետը եւ Բագրա- տունիներին վերագրված «հրեական» ծագումն իր արտացոլանքը գտավ հատկապես Վրաստանում, որտեղ հաստատված Բագրատունիների մի ճյուղը հասել էր թագավորական աստիճանի: Համաձայն վրացական աղբ- յուրների Բագրատունիների այս ճյուղը ազգակցական կապեր ուներ Դա- վիթ մարգարեի հետ, ինչը նշանակում էր ազգակից լինել Մարիամ Աստ- վածածնին21: Բագրատունիների վրացական ճյուղի ծագման վերաբերյալ նման չափազանցությունն անհնարին համարելով` Յ. Մարկվարտը, Կ. Թումանովը, Ն. Ադոնցը եւ այլ գիտնականներ` վրաց Բագրատունիներին սերած համարեցին հայ Բագրատունիներից22: Տվյալ պարագայում վրաց Բագրատունիների նախահայրը հանդիսացավ Աշոտի որդի Վասակը: Խոսքը 732–750 թթ. Հայոց իշխան Աշոտ Կույրի որդի Վասակի մասին է, որը մասնակցել էր 774–775 թթ. ապստամբություններին եւ Բագրեւանդի ճակատամարտից հետո անցնել էր Կղարջք եւ հիմնել Բագրատունիների վրացական ճյուղը: Մասնագետների արտահայտած այս տեսակետի աղբյուրագիտական հենքը Վարդան Արեւելցու համապատասխան հիշատակությունն է 23:
Ներկայացվելիք մյուս գիտնակաների կարծիքները նախորդներից տարբերվում են իրենց արտահայտած նոր տեսակետներով: Նրանցից ո- մանք Բագրատունիների ծագումը հասցնում են մինչեւ ուրարտական ժա- մանակաշրջան` վերագրելով նրանց մանայական ծագում: Տվյալ դեպքում Բագրատունիների նախահայր կարող էր հանդիսանալ Մանա երկրի թա- գավոր Բագադատին: Վերոհիշյալ տեսակետի պաշտպանողը Գրիգոր Ղա- փանցյանն է: Նրա մոտ հանդիպում ենք ոչ միայն Բագադատին, այլեւ Ի- րանզուին եւ Բագադատի նախորդ Մանա երկրի թագավոր Ազա Բ-ի մա- սին տեղեկությունների, որը հեղինակի ենթադրությամբ Բագադատի հայրն է, իսկ Իրանզուն` Ազայի հայրը` հետեւապես Բագադատի պապը: Հարկ է նկատել, որ Բագադատին Բագրատունի համարելու դեպքում տոհ- մի նախահայր պետք է ընդունել ոչ թե նրան, այլ` Իրանզուին: Ստացվում է, որ Ուրարտական շրջանում մեզ հայտնի առաջին Բագրատունին Բա- գադատի փոխարեն դառնում է Իրանզուն: Ըստ Ղափանցյանի` Բագրա- տունիների նախնական հնարավոր բնակավայր կարող էր համարվել Մաննա կամ Մերձուրմյան երկիրը, որի թագավորն էր Բագադատին24: Ա- դոնցը, ինչպես նշեցինք, մոտավորապես այս նույն վայրը, ավելի ճիշտ սրանից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած Բագեւրանդն էր ընդունում որ- պես Բագրատունիների նախահայրենիք:
Բագրատունիների ուրարտական շրջանում ունեցած հավանական գո- յությունը ենթադրում է նաեւ Ռ. Մաթեւոսյանը25: Իբրեւ ապացույց` մատնան- շում է Բագրատունիների զինանշանը, որն իր վրա կրում էր ուրարտական հերալդիկայի ազդեցության դրոշմ, ինչպես նաեւ` ուրարտական գլխավոր աստված Խալդեի կին Բագբարտուի անունը26: Վերջինիս անունից էլ հա- վանական էր, որ առաջացած լիներ իշխանական տոհմի անվանումը: Մաթեւոսյանը, Բագրատունիների` հավանական գոյությունը ուրարտա- կան շրջանում ենթադրելուց զատ, անդրադարձավ նաեւ Բագրատունիների իշխանական տոհմի ծագման հարցերի քննությանը` ներկայացնելով հա- յագիտությանը հայտնի տեսակետներն` ըստ ժամանակագրական հաջոր- դականության: Պատմաբանի ուսումնասիրության արդյունքում ամբող- ջությամբ հերքվեց Բագրատունիների հրեական ծագումը, անհավանական համարվեց նաեւ Շամբատի` Բագրատունիների նախահայր լինելը, քանի որ նրանք «Բագրատունի» կոչվելու փոխարեն կկոչվեին «Շամբատունի»: Բագրատունիների հայկական ծագումը Մաթեւոսյանը փաստում է նաեւ Խորենացու հիշատակություններում հանդիպող հակասություններով27:
Բագրատունիների ծագումնաբանության ուսումնասիրության մեջ նոր էջ բացեց անվանի կովկասագետ Կիրիլ Թումանովը: Նա առաջինն էր, որ խոսեց Բագրատունիների եւ Երվանդունիների հավանական ազգակցական կապի մասին28: Սակայն վերջերս Վ. Վարդանյանի կողմից լույս ընծայված հոդվածում, կարծես, հերքվում է Թումանովի վերոհիշյալ տեսակետը: Ըստ Վարդանյանի, Թումանովի այդ ենթադրության պատճառն այն էր, որ նա Երվանդունիներին սերած է համարում Տորք Աստծուց: Վերջինս, իր հերթին, նույնական լինելով Բագրատունիների նախահոր հետ, ակ- նարկված էր «բագա» բառով, քանի որ «Բագարատը» այդ աստվածությունը պաշտողների մականունն էր: Սակայն Վ. Վարդանյանը համերաշխելով Ս. Հարությունյանին, փաստում է, որ Երվանդ դիցանունը ծագել է ոչ թե Տորքից, այլ` հնդեվրոպական «perua-perwa» դիցանունից, հետեւապես Բագրատունիները եւ Երվանդունիները ազգակից լինել չեն կարող: Նա Եր- վանդունիների եւ Բագրատունիների ազգակցությունը անհավանական համարեց նաեւ այն պատճառով, որ Երվանդ վերջինին եւ նրա եղբորը` քրմապետ Երվազին, սպանողներից մեկը Բագրատունի իշխան Սմբատն էր: Վ. Վարդանյանը վերջինիս Բագրատունի լինելու դեպքում քիչ հավա- նական էր համարում նրա այդ քայլը: Թեպետ, հարգելի պատմաբանի նույն հոդվածում հանդիպում ենք Երվանդ վերջինի եւ նրա եղբոր քրմա- պետ Երվազի սպանության վերաբերյալ մեկ այլ ենթադրության: Ըստ Վ. Վարդանյանի, այդ սպանությունը կարող էր կապված լինել Բագրատունի- ների` պաշտամունքային ոլորտում ունեցած մեծ ազդեցությամբ, քանի որ Սմբատ Բագրատունին, սպանելով Երվազ Երվանդունուն, ոչ միայն վե- րացրեց Երվանդունի քրմապետերի իշխանությունը, այլեւ կարգեց նոր քրմապետ29: Ցանկանում ենք առանձնակի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թումանովը, բացի վերը հիշատակած փաստից, իր տեսակետը ապացուցում է նաեւ աշխարհագրական եւ տոպոնոմիկ (իմաս- տաբանական) տվյալներով: Խոսքը վերաբերում է Երվանդ Դ-ի (Ք. ա. 220– 201 թթ.) կողմից Երվանդունիների վերջին մայրաքաղաք Երվանդաշատի մոտ կառուցած Բագարան եւ Երվանդավան քաղաքներին, ինչպես նաեւ դրանցից հարավ` Բագրեւանդ գավառի Բագավան կենտրոնին, որը հա րավ–արեւելքում սահմանակից էր Ծաղկոտն գավառին, որտեղ էլ գտնվում էր Անգղ ավանը: Հեղինակը բացի այն, որ Տորք Անգղը (Երվանդունիների աստվածությունը) համարեց ակնարկված «baga» բառով, իմաստաբանա- կան առումով Բագարանին եւ Բագավանին համարժեք համարեց «Անգղը» եւ «Անգեղ տունը», որոնք բոլորն էլ համարվում էին Երվանդունիների սրբավայրերը: Վերը թվարկված փաստերին ավելացնում է նաեւ այն, որ Երվանդունի իշխանները, Բագրատունիների նման, կրում էին «Բագա- րատ» անունը, նկատի ունենալով Բագրեւանդ գավառի (Բագարատի գա- վառ) իշխան Բագարատ Երվանդունուն, որի անունից էլ վերջինիս ժա- ռանգական սեփականությունը ստացել է իր անվանումը` Բագրեւանդ30:
1965 թ. Զանգեզուրում հայտնաբերված Արտաշես Ա-ի (Ք. ա. 189–160 թթ.) արամեերեն արձանագրությունը, որի բովանդակության ուսումնասի- րությանը ձեռնամուխ եղավ Ա. Փերիխանյանը, լիովին փոխեց Բագրատու- նիների ծագումնաբանության ուսումնասիրության արդյունքները: Թագա- վորի վերոհիշյալ տիտղոսների կողքին` «Արտաշես թագավոր», «Երվան- դունի», «Բարեպաշտ», «Զարեհի որդի», հիշատակված էր նաեւ «Նեկփա- ռը»` իբրեւ «թագադիր», «Ախշահրսարտի որդի»: Վերոհիշյալ արձանագ- րությունը թույլ տվեց Ա. Փերիխանյանին եզրակացնելու, որ Նեկփառը Բագրատունի է, քանի որ կրում էր «թագադրի» տիտղոսը: Բացի այդ, Ա. Փերիխանյանը աղերս էր տեսնում Նեկփառ եւ միջին մեդական «Nēkfarr» անունների միջեւ31: Արձանագրության մեջ, ինչպես տեսանք, Նեկփառը հի- շատակված էր իբրեւ որդի Ախշահրսարտի, հետեւապես, մեզ հայտնի առա- ջին Բագրատունին ոչ թե նա է, այլ` Ախշահրսարտը: Սակայն Վ. Վարդան- յանը հավաստիացնելով, որ Հայաստանում թագադրի պաշտոնը գոյութ- յուն է ունեցել դեռեւս Արտաշես թագավորի կառավարման տարիներին եւ, վկայակոչելով սույն արձանագրությունը, այնուամենայնիվ հերքում է Նեկփառի Բագրատունի լինելը: Նա իրավմամբ կասկածի է ենթարկում Ա. Փերիխանյանի այն տեսակետը, որ արձանագրությունը փաստում է Ն. Ա- դոնցի այն կարծիքը, որ Բագրատունիներն ունեն մեդական-ատրպատա- կանյան ծագում, քանի որ Ն. Ադոնցը Բագրատունիներին ոչ թե մեդական- ատրպատականյան ծագում է վերագրել, այլեւ` Բագրատունիների դինաս- տիան համարել էր առաջացած Հայաստանի իրանական կամ ատրպա- տականյան ծայրամասում32: Մեր կարծիքով` Նեկփառի վերոհիշյալ պաշ- տոնը` Արտաշես արքայի թագադիր լինելը, արդեն իսկ ապացուցում է Ա. Փերիխանյանի եզրակացությունը, որ նա Բագրատունի է, քանի որ Բագ- րատունիներից բացի այլ թագադիրներ մեզ հայտնի չեն: Նեկփառի Բագ- րատունի լինելը ապացուցվում էր նաեւ նրա անվան ծագմամբ, քանի որ, ինչպես վերը նշեցինք, այն նույնական էր միջին մեդական «Nēkfarr» ան- վանը: Ն. Ադոնցի ենթադրությամբ մոտավորապես նույնպիսի` պարթեւա- կան, ծագում ունի Բագարատ անունը: Այդ անվան հնագույն Բագադատա ձեւին առաջին անգամ հանդիպում ենք բուն Պարսկաստանում, այսինքն` Փարսիստանում Ք. ա. 220 թ.33: Բացի այդ, ամենեւին պարտադիր չենք հա- մարում, որ բոլոր Բագրատունիներն ունենան` Բագարատ, Աշոտ, Գագիկ եւ նման անուններ, որոնք, սովորաբար, կրում էին Բագրատունիները: Պատմաբանների հաջորդ սերնդին էր միայն վիճակված` երկար պրպտումների եւ ուսումնասիրությունների արդյունքում կատարել մինչ այդ պատմագիտությանը անհայտ եզրակացություններ:
Ս. Երեմյանն այն պատմաբաններից էր, որ կարողացավ նորովի ներ- կայացնել Մովսես Խորենացու` Շամբատի «հրեական» ծագումը: Անանու- նի հիշատակած Բագարատ Փառազյանը, որն, ըստ հեղինակի, նույն ինքը` «Շամբատայ Բագարատն», Տրդատ Ա Արշակունու ժամանակակիցն էր: Բագարատ Փառազյանը` «Շամբատայ Բագարատը», Ադիաբենի թագա- վորների նման ընդունել էր հրեական կրոնը (ավելի ճիշտ` նախնական քրիստոնեության ուսմունքներից մեկը) եւ որպես թագադիր ասպետ ու հայ ավագանու անդամ` մասնակցել Տրդատի` Մեծ Հայքի թագավոր հռչակվե- լու արարողությանը: Ըստ Ս. Երեմյանի` այս Բագարատը գլխավորում էր պարթեւների կողմնակից հայ մեծամեծներին եւ նրանց հետ ապաստանել էր Մծբինում34: Այս եզրակացությունը կիսում է նաեւ Հ. Մելքոնյանը35, սա- կայն կարծում ենք` նա թեմայի վերաբերյալ արտահայտում էր երբեմն միմյանց հակասող կարծիքներ: Օրինակ` «Կարծում ենք, որ Խորենացին ճիշտ է, երբ գրում է, որ նա (Շամբատը – Մ. Գ.) հայ չէր, այլ հրեա եւ գուցե նա հրեական նոր կրոնն ընդունած, ծագումով հայ ադիաբենցի էր, եւ կամ պարթեւական ծագումով` Ադիաբենեի մեծամեծներից կամ զորավարներից մեկը, որը դեռ շատ վաղուց Ադիաբենեի թագավոր Իզատեսի կամ թագու- հի Հեղինեի հետեւողությամբ ընդունել էր հրեական նոր վարդապետությու- նը եւ առաջին իսկ օրից հավատարմաբար ու անձնուրացաբար համագոր- ծակցելով Տրդատի հետ եկել էր Հայաստան»36: Առանձնակի հետաքրք- րություն է ներկայացնում Հ. Մելքոնյանի տեսակետն այն առումով, որ գու- ցե Շամբատը Ադիաբենից եկած այն զորավարներից մեկն էր, որ դեռ Ա- դիաբենեում եղած ժամանակ ընդունել էր հրեական նոր ուսմունքներից` քրիստոնեական վարդապետությունը, կամ Բագրատունիների շնորհիվ I դ. երկրորդ կեսին քրիստոնեական վարդապետության առաջին ծիլերը բերվել են Հայաստան եւ, անկասկած, հետզհետե նրանց միջոցով էլ այստեղ կազմավորվել է քրիստոնեական համայնքներից մեկը37:
Գտնում ենք` Ս. Երեմյանի կարծիքը, որը կիսում է նաեւ Հ. Մելքոնյանը, լիովին ընդունելի կարելի է համարել, քանի որ աղբյուրագիտական հիշա- տակությունը վկայում է այն մասին, որ պարթեւների թագավոր Վաղարշ I- ի հրամանով հայոց թագավոր Տրդատ I-ին սատարող Մոնես զորապետը, գալով Հայաստան, իր հետ ունեցել էր ադիաբենական զորամաս38: Հավա Ի մի բերելով Բագրատունիների ծագման վերաբերյալ վերը ներկայաց- ված թե՛ աղբյուրագիտական վկայությունները, թե՛ հայագիտությանը հայտնի տեսակետները` գալիս ենք եզրահանգման` համաձայն որի, ա- ռավել հավաստի է Անանունի` Բագրատունիների բացառապես հայկա- կան ծագման հիշատակումը: Ինչ վերաբերում է Փառնավազի իսկության բացահայտմանը, հարկ է նկատել, որ Անանունից բացի Փառնավազին ծա- նոթ է եղել նաեւ Մովսես Խորենացին: Նրան Խորենացին հիշատակում է Մարաց թագավորների հետ համապատասխան հերթականությամբ հայոց թագավորներին թվարկելիս:
Մարաց թագավորներ Վարբակէս Մօդակիս Սօսարմօս Առտիկաս Դէովկիս Փռաւորտիս Կւաքսարէս Աժդահակ
Հայոց թագավորներ Պարոյր, որդի Սկայորդւոյ Հրաչեայ
Փառնաւազ
Պաճոյճ
Կոռնակ
Փառոս
Միւս Հայկակ
Երուանդ սակաւակեաց Տիգրան39
Այստեղ Փառնավազը հանդես է գալիս որպես Հրաչյա թագավորի հա- ջորդ, հետեւապես Փառնավազի ու Հրաչյայի միջեւ ժամանակագրական մեծ տարբերություն չէր կարող լինել: Խորենացուց մեզ հայտնի է նաեւ, որ Հրաչյան Նաբուգոդոնոսորի ժամանակակիցն էր: Հենց այս նույն ժամանա- կաշրջանում ենք հանդիպում նաեւ Անանունի մոտ հիշատակված Փառնա- վազին: Ժամանակագրական նույնությունը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ երկու դեպքում էլ խոսքը միեւնույն անձի մասին է: Միակ տարբերութ- յունը այն է, որ Խորենացին Փառնավազից հետո է հիշատակում այլ ան- ձանց, մինչդեռ Անանունը Փառնավազից անմիջապես հետո հիշում է Բա- գամին, Բագարատին եւ այլոց: Կարծում ենք` սա ունի իր բացատրությու- նը. Մովսես Խորենացու կողմից Անանունի օրինակով Փառնավազին Բա- գամից եւ Բագարատից հետո հիշատակելը կվկայեր ոչ միայն նրանց ազ- գակից լինելը, այլեւ այդպիսով կփաստվեր տոհմի հայկական ծագումը: Պատահական չպետք է համարել նաեւ երկու պատմիչների մոտ հանդի- պած` թագավորին դիմավորելու եւ նրանից համապատասխան շնորհներ ստանալու նկարագրությունը: Միակ տարբերությունն այն է, որ Խորենա- ցու մոտ հանդես է գալիս «Շամբատայ Բագարատը» եւ Վաղարշակ թագա- վորը, իսկ Անանունի մոտ` Բագարատ Փառազյանը եւ Արշակ Փոքրը: Այ- նուամենայնիվ, կարծում ենք, որ խոսքը վերաբերում է միեւնույն իրադար- ձությանն ու անձանց: Ստացվում է, որ «Շամբատայ Բագարատը» եւ Բա- գարատ Փառազյանը միեւնույն անձն են: Այս տեսակետը ժամանակին պաշտպանել են Ս. Երեմյանն եւ Հ. Մելքոնյանը, ինչպես վերը նշվեց: Ինչ վերաբերում է Վաղարշակ թագավորին եւ Արշակ Փոքրին40, ապա կարծում ենք, որ նրանց իսկության բացահայտումը դուրս է մեր ուսումնասիրութ- յան շրջանակներից: Ն. Ադոնցի այն կարծիքը, որ Անանունի հիշատակած Բագարատ Փառազյանը չէր կարող հանդես գալ մե՛կ Ք. ա. VII դարում եւ մե՛կ էլ պարթեւ Արշակունի թագավորի Մծբին գալու ժամանակ` մոտավո- րապես Ք. հ. II դարի կեսերին41, պետք է պարթեւ Տրդատ Ա Արշակունի թա- գավորին օծող Բագարատ Փառազյանին կամ «Շամբատայ Բագարատին» ընկալել ոչ թե անմիջապես Փառնավազի որդի, այլ` նրա սերունդներից: Անանունը, որպեսզի պահպաներ Բագարատի ունեցած կապը Փառնավա- զի հետ, նրան ներկայացրել էր իբրեւ «Բագարատ Փառազեան»:
1960–70-ական թվականներին հայագիտության մեջ կատարված նվա- ճումները եկան հերքելու նախկինում ամրապնդված այն տեսակետը, հա- մաձայն որի Բագրատունիների նախահայրը Ասորիքի եւ Կիլիկիայի կա- ռավարիչ Բագարատն է: Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ, ինչպես վերը նշվեց, գիտությանը շուտով հայտնի դարձավ մի նոր Բագրա- տունի` Նեփառ թագադիրը` Ախշահրսարտի որդին: Համաձայն ենք Ռ. Մաթեւոսյանի տեսակետին առ այն, որ մեզ հայտնի առաջին Բագրատու- նին Ախշահրսարտն է42: Փաստորեն Բագրատունիների` Ք. ա. II դարում գոյությունը դառնում է գիտականորեն ապացուցված: Իսկ տոհմի, ուրար- տական շրջանում հավանական գոյությունը, մեր կարծիքով, առանձին ու- սումնասիրության թեմա է եւ անհրաժեշտություն ունի լուրջ քննության: Ինչ վերաբերում է Մովսես Խորենացու կողմից Բագրատունիներին վե- րագրված «հրեական» ծագմանը, ապա` կարծում ենք, որ պատմահայրը չէր կարող իր մեկենասի տոհմին վերագրել օտար ծագում, այն առավելա- պես պայմանավորված էր Բագրատունիներին ազնվական ծագում վերագ- րելու պատմահոր միտումով: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես Հա- յոց թագավոր Հրաչյան, Շամբատին Նաբուգոդոնոսորից ազատելով, բնա- կեցրել էր Հայաստանում այն էլ, ըստ պատմիչի, «մեծ պատվով»: Ինչու՞ էր Հայոց թագավորը նման պատվի արժանացնում «հրեա» ստրուկին: Մեր համոզմամբ Խորենացու մոտ հանդիպում ենք այն երեւույթի ցայտուն դրս- եւորմանը, որը բնորոշ էր հին աշխարհին եւ միջնադարին` ազգությունը հաճախ կրոնական պատկանելությամբ պայմանավորելը: Հին աշխար- հում այս երեւույթի դրսեւորումը փաստում է նաեւ Ս. Երեմյանը: Նա վերլու- ծության ենթարկելով պարսից թագավոր Շապուհ Բ (309–379 թթ.) Երկա- րակյացի կողմից Հայաստանի քաղաքներից բնակչության տեղահանութ- յան մասին Փավստոս Բուզանդի վկայությունները` հավաստում է, որ պատմիչը ցուցաբերել է կրոնադավանաբանական մոտեցում: Ս. Երեմյա- նի պնդմամբ, «հայեր» ասելով` պատմիչը նկատի է ունեցել նաեւ սիրիացի- ներին, հույներին եւ այլ քրիստոնյա ազգերին, իսկ «հրեա» ասելով` հրեա- կան կրոնի` քրիստոնեության նախնական ուսմունքներից մեկի հետնորդ- ներին43: Բացի այդ, հաճախ ազգությունը էթնիկական նշանակությունից զատ կարող էր ունենալ նաեւ բարոյական վարքագծի բնութագրման ե- րանգ, ինչպես նաեւ` իր վրա կրել կրոնական հակադրության իմաստ44: Ռ. Մանասերյանը, իր հերթին փաստելով հին աշխարհում եւ միջնադարում Հայաստանում պրոզելիտիզմի` նորադարձության, առկայության մասին, վկայակոչում է Բագրատունիներին վերագրված հրեական ծագումը: Բացի այդ, նա, ուսումնասիրության ենթարկելով Շամբաթ անվանումը, այն նույ- նացնում է հռոմեական ժամանակաշրջանում ընդունված Սամբատիոն, կամ Սանբատիոն, Սաբատիոն անուններին: Ռ. Մանասերյանի կատարած հետազոտության արդյունքում Բագարատ անունը համարվեց ոչ թե սեմի- տական, այլ` իրանա-հնդեվրոպական: Այդ թույլ տվեց պատմաբանին են- թադրելու, որ իշխանական տոհմը ունի տեղական ծագում45:
Վերոհիշյալ տեսակետները փաստում են, որ Խորենացու կողմից Բագ- րատունիներին վերագրված «հրեական ծագումը» չպետք է հասկանալ բա- ռի ուղիղ իմաստով, այլ` որպես տոհմին վերագրված բարձր եւ ազնվական ծագման հավաստում, ինչն ընդունված կարգ էր թե՛ օտար եւ թե՛ հայ պատ- միչների մոտ: Սույն մոտեցմանը հանդիպում ենք նաեւ Կոստանդին Ծիրա- նածինի` իբերների ծագմանը վերաբերող հիշատակություններում. «Իբեր- ների կուրապաղատները, ցանկանալով իրենց վեհացնել ասում են, թե սե- րում են թագավոր Դավիթ մարգարեի հարճից` Ուրիայի (կին Բերսաբեից): Նրանք գտնում են, թե Դավթի` նրանից ունեցած երեխաներից են սերում եւ որ իրենք Դավիթ թագավորի եւ մարգարեի ազգականներն են, հետեւաբար ամենասուրբ աստվածածնի, քանի որ վերջինս Դավթի սերնդից էր»46: Հայ պատմագրության մեջ սույն ավանդույթի դրսեւորմանը հանդիպում ենք նաեւ Զաքարյանների իշխանական տոհմի ազգային պատկանելությունը վկայող հիշատակություններում, որոնց համաձայն վերջիններս ունեին «քրդական» ծագում: Հ. Մարգարյանը, քննության առնելով Զաքարյաննե- րին վերագրված քրդական ծագումը, եզրակացրեց, որ այն փաստող վկա- յությունների հիմքում ընկած է Խորենացուց եկող հիշյալ ավանդույթը: Բացի այդ, Հ. Մարգարյանը նույնացրեց «մար» եւ «քուրդ» էթնոնիմնե- րը, համարելով դրանք հոմանիշներ` հանգեց այն եզրակացությանը, որ XIII դարում հայ պատմագրության մեջ որեւէ իշխանական տոհմին մա- րական-քրդական ծագում վերագրելը նշանակում է` այդ տոհմի ակունք- ները փնտրել հնագույն մարական ժամանակներից, իսկ «մար» համարվե- լը ցույց է տալիս Աժդահակից, այսինքն` արքայական տոհմից սերել47:
Այսպիսին են Բագրատունիների ծագման վերաբերյալ մինչ այս հայա- գիտությանը հայտնի տեսակետները, որոնցից յուրաքանչյուրը լուրջ ու- սումնասիրությունների եւ քննարկումների տեղիք են տալիս: Դրանց մի մասը թեեւ ենթադրություններ է, սակայն գիտնականների կողմից առավել մանրամասն ուսումնասիրությունների արդյունք ու գիտական փաստերով ապացուցված տեսակետներ են:

Комментариев нет:
Отправить комментарий