среда, 12 ноября 2014 г.

Զաբուղոն


Զաբուղոնը մի երիտասարդ էր, որը գողությամբ էր զբաղվում: Երկաթագործի արհեստն էր սովորել և շատ լավ ուսումնասիրել կողպեքները: Այն գյուղացիներից չէր, որոնք բռնվում էին և ծաղրուծանակի ենթարկվում և ոչ էլ այն ավազակներից, որոնց խղճի վրա մարդկային կյանքեր են: Կարողանում էր ամենաանմատչելի և հարուստ տները կողոպտել, յուրաքանչյուր ծուղակից դուրս պրծնել, այդ պատճառով էլ ամենաճարպիկ գողի համբավն էր ստացել: Գողանում էր, քանի որ իրեն հաճույք էր պատճառում այն միտքը, որ ամենաբարդ կողպեքներն էլ կարող է բացել: Սիրով իր գողացածը ետ կվերադարձներ, եթե վստահ լիներ, որ չեն բանտարկի: Իր համար գողությունը արվեստի պես մի բան էր, որտեղ առաջատարն ինքն էր: Մարդիկ նրան կարեկցանքով էին վերաբերվում, քանի որ թափառական, ծպտված ու գիշերային կյանք էր վարում: Նշանված էր մի հմայիչ գեղջկուհու` Վասիլիկի հետ, որին սիրում էր: Սկզբում Վասիլիկին հաճելի էր այդպիսի կյանքը, սակայն նա պատկանում էր այն մարդկանց տեսակին, որոնք սիրում են իրենց ցույց տալ, շփվել մարդկանց հետ։ Շուտով այդպիսի կյանքը նրա համար դարձավ անտանելի, սակայն Զաբուղոնը, պարզամիտ լինելով, չէր հասկանում այդ: Կապվելով մի ուրիշ երիտասարդի` Վասիլիկը անհնարին համարեց իրենց մտերմությունը և մատնեց նշանածին: Վասիլիկի հանդեպ սերը ուժ տվեց տղային՝ փախչելու բանտից: Դառը հիասթափություն ապրեց Զաբուղոնը՝ գտնելով Վասլիկին ուրիշ երիտասարդի հետ: Իր առավելության զգացողությունն ախոյանի ու արհամարհանքը սիրած աղջկա հանդեպ ետ պահեցին նրան արյունահեղությունից: Կորցնելով միակ հարազատ էակին՝ կյանքը դարձավ անիմաստ, ինչն էլ նրան ստիպեց ինքնակամ բանտ վերադառնալ:

Комментариев нет:

Отправить комментарий