воскресенье, 23 ноября 2014 г.

Ջրային ռեսուրսները. նախագիծ

 Եթե չլինի ջուրը։ - Ջուրը կյանք է որը թույլ է տալիս մարրդուն  գոյատևել։ Այն զբաղեցնում է մարդու օրգանիզմի 60-70%-ը: Եվ արդեն ինքնին հասկանալի է, որ առանց ջրի կյանք չկա:  Եթե չլիներ ջուրը, չէր լինի կյանքը: Այսինքն չէր լինի բուսական եւ կենդանական աշխարհը՝ մոլորակը կնմանվեր անծայրածիր տափաստանի։ և այս ամենը մարդը գիտակցելով՝ մարդ արարածը միեւնույնն է, շարունակում է անխնա օգտագործել դա: Եվ չեմ զարմանա, եթե գա մի օր, երբ ջրի պաշարները լիովին կսպառվեն և դա կհանգեցնի Երկիր մոլորակի վերջը։

 Գնահատել Երևանի և Հայաստանի ջրային  ռեսուրսների վիճակը-Մարդու կենսագործունեության ապահովման,շրջակա միջավայրի հավասարակշռությունը պահպանելու հարցում կարևոր դեր ունի երկրում ջրային պաշարների առկայությունը: Մարդկանց հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է ազգային ջրային պաշարը: Ջրային ռեսուրսները առաջանում են մակերևութային և ստորերկրյա ջրերից,որոնց թվում են նաև` առուները,գետերը,աղբյուրները,լճերը,ձնածածկույթները,սառցադաշտերը:
Հայաստանում ջրային ռեսուրսների վիճակըայնքան էլ լավ չէ: Գետերի վրա կառուցվում են ՀԷԿ էր,որոնց պատճառով ջրայինպաշարները ցամաքում են:
Չնայած ՀՀ տարածքը ծածկված է գետերի և գետակների խիստ ցանցով,դրանց մեծ մասը փոքր են և ջրառատ չեն:
Հանրապետության տարածքում կան ավելի քան 115լիճ, լճակ ու ջրամբար:
Դրանց ջրերի ընդհանուր ծավալը կազմում է 36.8 մլրդ խմ, որից Սևանա լճին բաժին է ընկնուն 34.0 մլրդ խմ: Ջրային ռեսուրսների նշանակալի մաս են կազմում ստորերկրյա ջրերը, որոնք տարեկան կազմում են 5027մլն խմ: Սևանա,Կապույտ և այլ լճերի անհաշվենկատ սպառման հետևանքով պակասել են դրանց դարավոր պաշարները,խախտվել է լճերի ինքնամաքրման բնական գործընթացը,վատացել է ջրի որակը և լճերը սկսել են <<ծաղկել>>:
 Աղբյուրը- http://ah.do.am/referat/ekologia/HH_jrain_resursneri_hamarot_nkaragir.pdf

Комментариев нет:

Отправить комментарий