<<Անուշի>>առաջին տարբերակը գրվել է 1890թ,լույս է տեսել 1892թվականին: Բայց հետո՝ մի ամբողջ տասնամյակ,բանաստեղծը կրկին ու կրկին մտովի անդրադառնում էր <<Անուշին>>՝ձգտելով բյուրեղացնել երկը,հասցնել գեղարվեստական ներդաշնակության ու կատարելության: 1903թ հրատարակվեց պոեմի երկրորդ տարբերակը,որը ոչ թե սոսկ առաջինի մշակումն է,այլ արվեստի նոր,ավելի բարձր երևույթ,շատ կատարյալ երկ:Փոքր է պոեմը,ընդամենը 856 տող,բայց դրա մեջ կենտրոնացված են բանաստեղծական ձիրքի բոլոր հատկանիշները:
<<Անուշը>> արվեստի գլուխգործոց է:Ոչ մի երկում այնքան ուժեղ չի արտացոլված հայ հին կյանքը,և այնքան խորը չեն արտահայտված մեր ժողովրդի հոգևոր գեղեցկությունները,որքան այս հանճարեղ պոեմում:
Պոեմի սյուժեն: Սյուժեն սիրո մի ողբերգություն է,սրտառուչ ու ցավագին պատմություն:
Հովիվ Սարոն սիրում է Անուշին:
Նրանց սերը փոխադարձ,
պայծառ ու պարզ,
ինչպես հայրենի բնությունը և գեղջկական հոգին:
Բայց կենցաղային մի դիպված շրջում է նրանց բախտի անիվը՝դառնալով ողբերգության պատճառ:
Ձմռան մի գիշեր՝հարսանիքի ժամանա,
ամբողջ գյուղի առաջ կոխ են բռնում 2
մտերիմ ընկերներ՝հօվիվ Սարոն ու Անուշի եղբայր՝ գառնարած Մոսին:
<<Ադաթ կա,սակայն,էն մութ ձորերում>>,ընկեր ընկերոջը գետին չի գցում հասարակության առաջ,պահում է նրա պատիվը:Այնինչ Սարոն,ընկերախաղի ժամանակ տեսնելով քեղի հետևից նայող Անուշին,մոռանալով ադաթը,գետին է գցում Մոսիին:
Այս միջատեպը մի ծանր հարված էր տղամարդու արժանապատվությանը:Մոսիի վրա քրքջում է գյուղը:Նրան հեգնում են ու ծաղրում:Փոքրիկ դեպքը դառնում է ճակատագրական անցքերի սկիզբը:Մոսին հետապնդում է Սարոյին՝վրեժն արյունով առնելու:Սարոն Անուշի հետ փախչում է սարեր:Երկու սիրահարները,փախած դաժան հալածանքից,ծանր վշտով ընկնում են ձորեր ու անտառներ:Վրեժխնդիր Մոսին սպանում է ընկերոջը:Ողջ գյուղը սգում է իգիթի մահը:Անուշը կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և իրեն նետում է գետը:
Բայց սա սոսկ պոեմի սյուժետային պարզ ուրվագիծն է,որի հիմքի վրա բանաստեղծը ստեղծել է հոգեբանական և հասարակական մի ողբերգություն:
Թումանյանը ողբերգական սիրավեպի միջոցով պատկերել է այնպիսի երևույթներ ու հոգեվիճակներ,որոնք ներքին բովանդակությամբ ուղղված են և նահապետական աղետավոր երևույթների,և նորագույն բուրժուական բարոյականության դեմ:
Թումանյանին մեծապես հուզել է մարդու բախտի և մարդկության խնդիրը:Նա տեսնում էր,թե ինչպես է կործանվում բարոյական սրբությունները:Փողի ուժի առաջ աղավաղվում է մարդու անհատականությունը:
«Անուշն» աչքի է ընկնում նաև տաղաչափական ձևերի բազմազանությամբ։ Թումանյանը հիմնականում կիրառել է տասը վանկանի հայկակա չափը, որ շատ հարմար է գալիս պոեմի էպիկական ոճին։ Բայց խաղաղ պատկերին հաճախ հաջորդում է աշխույժ ոճը, սովորական ընթացքին` եղերերգը կամ ցավի մոլեգին ռիթմը։ Միապաղաղ ոտանավորը չէր կարող հույզերի ու պատկերների այս բազմազանությունն արտահայտել կատարյալ ձևով։ Բանաստղծը փոխում է տողերի չափը` օգտագործելով հինգ, ութ և չորս վանկանի տողերը։ Դա աշխույժ է հաղորդում դեպքերին և նպաստում ապրումների մարմնավորուը։