. Հովհաննե Թումանյանը կարծում եմ Ղազարոս Աղայանին էր, ուղղել
"Երկու սև ամպ" բանաստեղծությունը, որովհետև՝
Հայ մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայանը և մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ ընկերներ էին: Թումանյանը մեծ հարգանքով էր վերաբերվում Աղայանին և հաճախ խորհրդակցում նրա հետ: Նվարդի հուշերից՝ “Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:”

Հետո փնտրելուց գտա Թումանյանի նամակները, համարյա թե տասը հատ միայն Ղազարոս Աղայանին էին նվիրված, ու նամակները կարդալիս, տեսա թե ինչպիսի բարեկամորեն էր գրում Աղայանին:
Կարող եք կարդալ այստեղ Աղայանին ուղղված նամակները
Կարող եք կարդալ այստեղ Աղայանին ուղղված նամակները
Հովհաննես Թումանյանը միայն Ղ. Աղայանի հետ չեր, որ շատ մտերիմ էր, նա շատ մոտ էր նաև՝ Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրժյանի, Պերճ Պռոշյանի հետ: Ավետիք Իսահակյանի հուշերից՝ «Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը, ես և մեր մյուս ընկերները կանոնավոր կերպով շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էինք Թումանյանի մոտ՝ իրար տեսնելու և զրույց անելու: Այսպիսով նրա տունը դարձել էր մեր հավաքատեղին: Թեյ էինք խմում, ընթրում, խոսում: Ձմեռը վառվռուն բուխարիկի շուրջը նստած՝ կատակում էինք, անվերջ զրույց անում, խոսում, վիճում»: Այդպես ստեղծվեց «Վերնատունը»: «Վերնատան» նահապետի տիտղոսը տրված էր Ղազարոս Աղայանին, և այդպես էլ պետք է լիներ թե՛ տարիքի բերումով, թե՛ նրա ունեցած վիթխարի հեղինակության՝ հայության բոլոր շրջաններում
1905
թվին, Ամանորի օրը՝ հունվարի 1ին, Թումանյանը իր «Բանաստեղծություններ» (1903) ժողովածուն նվիրում է Ղազարոս Աղայանին հետևյալ ընծայագրով. «Իմ անգին Ասլան ապորը - Ղ. Աղայանին»: Իսկ գրքի անվանաթերթին թողնում է հետևյալ էքսպրոմտը. Անցավ հին տարին, կանցնի և նորը, Կանցնի՞ արդյոք մեր անբախտ օրը:
Комментариев нет:
Отправить комментарий