ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում է գտնվում Ե.Չարենցի տուն-թանգարանը, որը սրբավայր է դարձել յուրաքանչյուր հայի համար մի պարզ բացատրությամբ. այդ տանը 1935-1937թթ ապրել է 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Չարենցյան ստուգատեսին ընդառաջ ես այցելեցի Եղիշե Չարենցի տուն-թանգարան:Ե.Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր կապված Չարենց մարդու, քաղաքացու, Մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ:



Комментариев нет:
Отправить комментарий