Показаны сообщения с ярлыком Խոսքի Մշակույթ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Խոսքի Մշակույթ. Показать все сообщения

среда, 1 октября 2014 г.

Ալպիական մանուշակ

 Ատամնաձև, սպիտակ, բարձր, երկաթե, խոնարհված, խրված, երկաթյա, կապույտ, նեղ, սպիտակ,քարե, քարե, սրածայր, պողպատե, ալպիական, կարմիր,ծիրանի գույն, ալպիական, գունավոր, ծիրանագույն, կապույտ, քարե, կարկատած, ալպիական, այծի, մելամաղձոտ ու հուսահատ,ամայի, տխուր, հեռավոր, նստած, Առաջին, մագաղաթյա, իշխանական, զրահապատ, երկաթյա ուսյալ, մագաղաթյա ՝, եղեգնյա, հնօրյա դժվար երբեմնի տերերը, կիսամերկ, Ֆետրե երկրորդ հաստ սրածայր գեղեցիկ մամռապատ, թաղված տաշած փորագիր, Երրորդ Ֆետրե սրածայր, հզոր կեռ արնագույն ահեղ, ոսկե, ինքնիրեն, ալպիական ծիրանի գույն, ընդարձակ քարերին փաթաթված բուսած գրերի, սև թավիշե երկար նարնջագույն, փայլուն սպիտակ, երկար ջարդված, մակաղած գիշերային ալպիական, հոտավետ ալպիական։

среда, 17 сентября 2014 г.

Թումանյան, «Դառնացած ժողովուրդ»




       Հովհաննես Թումանյանի << Դառնացած ժողովուրդը>> հոդված: Իրոք որ, ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության մասին (Ախր գոնե միայն իր շահի մասին  մտածեր…):Թումանյանն ասում է.`<< Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։>> Սկսած ամենահարուստ մարդուց և վերջացրած ամենաաղքատից, բոլորը բողոքում են: Եվ հետաքրքիրն այն է, որ բողոքում են ոչ թե իրենց անհաջողության այլ ընկերոջ կամ կողքինի հաջողության վրա: Կարող ես հասկացիր այն մարդուն, ով իր գործը թողած ընկնում է ուրիշի հետևից և երբ ուրիշը ձեռք է բերում ավելի շատ, կամ իր վաստակածի չափ գումար սիրտը դող է մտնում, մտածում է ոնց անի, որ խանգարի նրան: Ճիշտ է համաձայն եմ Թումանյանի այս տողերի հետ`<< Պատմությունը երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, …>>, բայց ինչ խաղ էլ, որ խաղացել է ճակատագիրը, պետք է շարժվել առաջ: Ամեն մարդ ինքն է կառավարում իրեն, իր կյանը որտեղ և երբ էլ լինի: Ամեն մարդ իր կյանքի տերն է, իսկ ժամանակը` ամենահզոր և անհաղթահարելի երևույթը, որը անընդհատ շարժման մեջ է գտնվում մարդու մեջ: Մարդն է իր ժամանակը դասավորում և մարդն է ստեղծել ժամանակ հասկացությունը: Ամեն մարդու համար իր կյանքի, իր ժամանակի վերջը մահն է և քանի մարդ կարող է` պարտավոր է ապրել կյանքը լավագույն կերպով, պարտավոր է դուրս գալ չակերտներից և անընդհատ շարվել իր երազած ժամանակին ընդառաջ։ Ուզում եմ ասել, ապրեք ներկայով, եղեք լավատես և մտածեք ապագայի մասին, այն ապագայի որի մասին դուք երազում եք: Սա է ելքը:

Այս երկու հոդվածները ինձ համար մի մեծ պատմության հատվածներ են: Այս հոդվածները կարդալուց հետո ես ճանաչեցի Թումանյանի իրականությունը: Հասկացա, որ Թումանյանի իրականությունն է ճիշտը և դրա մեջ մտնելով պետք է շարունակենք գոյատեվել։

ՄԻ մեղադրեք կողքինին ձեր կատարած մեղքերի մեջ, չէ որ, մեկ է դուք եք պատասխան տալու դրանց համար: Հետևեք Թումանյանի խորհուրդներին և եթե տեսնում եք ձեր մեջ վատը անպայման փոխեք այն լավով: Ստեղծեք ձեր երազած ապագան առանց մոռանալու անցյալը, որովհետև առանց անցիալի չէր լինի նաև ապագան: