вторник, 6 января 2015 г.

Չարը և բարին բնության մեջ

Չար թ՞ե բարի,ինչպիսին են մարդիկ երբ ծնվում են և ինչպիսին են դառնում կյանքի ընթացքում։ Բարին գոյություն ունի այնքանով որքանով գոյություն ունի չարը։ Բարին ավելի դուրեկան և գովելի է դառնում, եթե հնարավոր է լինում համեմատել չարի հետ ։ Բարիությունը այն է ինչ կարող է լսել խուլը և տեսնել կույրը։ Որտեղ վերջանում է բարին այնտեղ սկսվում է չարը։ Բարու և չարի պայքա՞ր,այս պայքարի մեջ միշտ էլ հաղթում է բարին։ Ըստ ինձ չարություն գոյություն չունի,կան միայն կյանքի դառնությունից չարացած մարդիկ։ Իսկ որպես չարի և բարու չափանիշ կասեմ,որ չարը նախանձ է,իսկ բարին բարեպաշտ։ Չար բառը նույնացվում է հակամարդկայինի, բռնության, խաբեության հետ:Բարի մարդը բարոյապես առողջ է, իսկ չար մարդը բարոյապես հիվանդ:Մարդը հակված է չարիք գործելու:Բայց մարդու մեջ կան նաև բարու հատկանիշներ:
Դիմում եմ չար մարդկանց. ցավը մեծ է, քանզի դուք ապրում եք աննպատակ: Ձեզ համար հաջորդ վայրկյան չկա: Դուք մսխում եք վայրկյանը՝ առանց հաջորդ վայրկյանն իմաստավորելու: Իսկ կյանք կոչվածի միակ իմաստը, ամեն վայրկյան՝ հաջորդող վայրկյանն իմաստավորելն է։
Ես բոլոր չար էակների համար բարձրաձայնում եմ. ձեր հաջողությունը ժամանակավոր է և շատ մի ոգևորվեք, քանզի չափից ավելի ոգևորվածությունը երբեք լավ բան չի խոստանում: 
Չլսված բան է, որ վերջնական արդյունքում, չարը՝ հաղթի բարուն: Դա այնքան անհնար պատահար է, որքան որ, արևն սկսի ծագել արևմուտքից և սկսի հակառակ պտտվել… 
Բարի է այն, ինչը նպաստում է կյանքի պահպանմանը և զարգացմանը, չարն անյնէ, ինչը ոչնչացնում է կյանքը: (Ա.Շվեյցեր)


Комментариев нет:

Отправить комментарий