среда, 28 января 2015 г.

Պլատոն

Ներածություն
Ամբողջ նյութը վերաբերվում է Պլատոնին: Թեման ընտրել եմ պահի ազդեցոըթյան տակ: Իմ առաջ դրել եմ այն խնդիրը,որպեսզի հետազոտեմ Պլատոնի կյանքը: Դժվարությունները եղել են նյութի գտնելը: 
Կյանք
Ծնվել է մ.թ.ա 427թ. Աթենքում:Նախնական կրթությունը ստացել է հունական դպրոցում հետո զբաղվել է փիլիսոփայությամբ:Մահացել է մ.թ.ա 347թ. Աթենքում:
Գործունեությունը
Աթենքում մ.թ.ա 487թվականին աթենացի հերոս Ակադեմոսի այգում հիմնում է իր դպրոցը,որը ստանում է Ակադեմիա անվանումը:Մեկ տարի անց գնում է Սիրակուզա՝ հույս ունենալով իրագործել իդեալական պետության մասին իր նախագիծը,սաայն առաքելությունը անհաջողության է մատնվում:
Փիլիսոփայական հիմնական հայացքները
Պլատոնի օբյեկտիվ իդեալական փիլիսոփայության հիմքում ընկած է Էյդոսների՝ տիպարների,էությունների,գաղափարների մասին տեսությունը: 
Պլատոնի իդեալիզմ: Պլատոնի իդեալիզմը բարոյագիական ուղղվածություն ունի: Ըստ  Պլատոնի՝Էյդոսների աշխարհը,ողջ գոյի օրենքների,սկզբունքների և կանոնների աշխարհն է: Յուրաքանչյուր կենդանի գոյացությունը ձգտում է իրեն դրսևորել լիակատար ձևով,ամբողջությամբ արտահայտել իր էությունը: Պլատոնի կարծիքով՝ բարիքը Էյդոսների աշխարհի թագուհին է,ողջ գոյի պատճառը և նպատակը:
Մարդու մասին: Ըստ Պլատոնի՝ մարդը բաղկացած է հոգուց և մարմնի: Հոգին բոլոր առումներով պավական ու գերազանց է մարմնի,որովհետև հոգին հենց կյանքն է: Մարմինը մահկանացու , իսկ հոգին անմահ: Եթե հոգին լիներ մահկանացու,ապա կլուզվեր տիեզերքի միասնություը և ներդաշնակությունը:
Պետության մասին: Պետությունը պետք է կառավարեն փիլիսոփաները, որովհետև նրանք առաքինի, արդարամիտ և անշահախնդիր մարդիկ են։ Մարդկանցից միայն փիլիսոփաներն են, որ գիտելիք ունեն ճշմարիտ կեցության մասին, ուստի իմանալով իդեալական աշխարհի օրենքները՝ նրանք պետք է այդ օրենքներն իրականացնեն այս աշխարհում։ Պլատոնի կարծիքով՝ կառավարողները ոչ թե առանձնաշնորհ, այլ ծառայողական դաս են, իսկ որպեսզի նրանք հանկարծ չմտածեն սեփական բարեկեցության մասին, նրանք չպետք է ունեն ոչ մի սեփականություն։ Նույնը վերաբերվում է նաև զինվորականներին։ Նրանք իրավունք չունեն ունենալու ոչ մի սեփականություն, ամեն ինչ պետք է նրանց համար ընդհանուր լինի։ Մասնավոր սեփականությունը դիտելով որպես սոցիալական անհավասարության և չարիքի աղբյուր՝ Պլատոնը անընդունելի է համարում դրա բոլոր դրսևորումները։
Աղբյուր՝ 

Комментариев нет:

Отправить комментарий