Startup Weekend-Ինտերնետը երիտասարդների աշխարհն է։ Համացանցը ճանաչված է ոչ միայն իր որոնողական կայքերով այլ նաև իր սոց. ցանցերով։ Համացանցի մասին մարդկանց գնահատականները տարբեր են, հաճախ` իրարամերժ։ Սակայն դա բնական է, քանի որ համացանցը լայն է, դրանցից մարդկանց օգտվելու հնարավորությունները` տարբեր։ Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք»։ Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների կողմից նշանակում է մեծ զոհաբերություն կատարել։ Կարծում եմ երկար ժամանակ օգտվելու դեպքում սահմանափակվում է օգտվողի աշխարհընկալումը և հանգեցնում իրական կյանքի արժեքների անկման։ Համացանցի հնարավորություններն ավելանում են օրեցօր, դրա հետ մեկտեղ քիչ չեն նաև սպառնացող տարատեսակ վտանգները։ Համացանցից օգտվում եմ երկար տարիներ բայց իմ կարծիքով պետք չէ ամեն բան վստահել, ելնելով անվտանգության կանոներից…Ես օգտվում եմ միայն ինձ անհրաժեշտ տեղեկատվություն բերելու և ընկերներիս հետ շփվելու համար։ Այս երկար տարիների ընթացքում դեռևս խնդիրներ չեն ծագել անվտանգության հետ կապված։ Երևի թե դա նրանից է, որ որոշակի չափով զգույշ եմ օգտվում համացանցից։ Այսօր համացանցից օգտվում է մարդկության մոտ մեկ երրորդը։ Ամեն տարի ավելի շատ մարդ է սկսվում համացանցից օգտվել։ Բայց շատ ավելի արագ է աճում անչափահասների ներգրավվածությունը։ Ցանցը գնալով ավելի մեծ դեր է կատարել մեր առօրյա կյանքում։
Իսկ որպես վերջաբան կուզեի ասել որ` «ՉՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ՑԱՆՑիՑ ԴՈՒՐՍ ԷԼ ԿՅԱՆՔ ԿԱ»
Իսկ որպես վերջաբան կուզեի ասել որ` «ՉՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ՑԱՆՑիՑ ԴՈՒՐՍ ԷԼ ԿՅԱՆՔ ԿԱ»
Комментариев нет:
Отправить комментарий