понедельник, 26 января 2015 г.

WE LEARN FOREIGN LANGUAGES


My 'wife is an e~\conomist. j She 'works at the f Min istry of | Foreign 'Trade -\too. | She 'goes to the 'office t every^day. | My 'wife "^doesn’t learn ^English. | She al'ready~\knows _/English 'very "^well. | She 'reads t very 'many 'English _^books, { maga JzXnts { and "^newspa pers. | At the ^/office { she 'sometimes 'writes 'letters to fforeign ~\flrms. | She 'often trans'lates 'telegrams from tEnglish Into Russian | and from 'Russian into Eng lish. |My 'wile’s 'also a^student. | She 'learns "^German. | She 'usually 'gets f good ~\marks }. | She 'likes 'languages | very "^much1 { and is 'going to 'learn «^/French 'next _/year. |My 'wife and _J\ f 'usually 'go 'home to~^gether. | We 'do our 'homework in the "^evening: | we 'learn the | new Swords, 'read _Jtexts { and 'do exercises. |

Իմ կինը Էկոնոմիստ է: Նա նույնպես աշխատում է ներքին գործերի նախարարությունում: Նա գնում է օֆիս ամեն օր:ԻՄ կինը չի սովորում անգլերեն:Նա արդեն գիտի անգլերեն շատ լավ: Նա շատ կարդում է անգլերեն գրքեր, ամսագրեր և թերթեր:Օֆիսում նա երբեմն գրում է նամակներ ուրիշ ֆերմաներին: Նա հաճախ թարգմանում է հեռագրեր անգլերենից ռուսերեն և ռուսերենից անգլերեն:
Իմ կինը նաև ուսանող է: Նա սովորում է գերմաներեն: Նա հաճախ ստանում է լավ գնահատականներ: Նա շատ է սիրում լեզուներ և նա պատրաստվում է սովորել ֆրանսերեն մյուս տարի:
Հաճախ ես և իմ կինը գնում ենք տուն միասին: Մենք անում ենք մեր տնային հանձնարարությունները երեկոյան: Մենք սովորում ենք նոր բառեր, կարդում ենք տեքստեր և անում ենք վարժություններ:

Translate

My 'name's. Pe trov. I'live in the centre of moscow. I 'work at the Ministry of Foreingn Trade. I'm an engi neer and i'm 'also a student. 'Many engi'neers in our Minitry 'learn 'foreign languages. I learn English. We 'have our English in the morning.
We're at a 'lesson now. 'Jane is 'standing at the blackboard. She's 'writing an English sentence. We aren't writing. We're 'looking at the blackboard. We 'don't often write' in class. 'Sometimes we 'have dlc tations. 'During the lesson we 'read our text_book and do a lot of exercies. We 'don't often 'speak Russian in class. We 'speak Russian after classes.
"'What's your name?" "My 'name's Smir nov."
"'Where d'you work?" "I 'work at an office."
"'What d'you do? "I'm an engi neer."
"'Do you 'learn French?" "No, i don't."
"'What 'language do you learn?" "I 'learn English."
"'When d'you 'usually have your English?" "In the evening."
"'Are you 'having a 'lesson now?" "No, i'm not."

ԻՄ անունը Պետրով է: ԵՍ ապրում եմ Մոսկվայի կենտրոնում: Ես աշխատում եմ
ԵՍ աշխատում եմ արտաքին գործերի նախարարությունում : Ես ինժիներ եմ, և նաև ուսանող: Մեր նախարարությունում շատ Ինժիներներ սովորում են օտար լեզուներ:
Ես սովորում եմ անգլերեն Մենք ունենք անգլերեն առավոտյան:
ՀԻմա մենք դասի ենք: Ջեյնը կանգնած է գրատախտակի մոտ: Նա գրում է անգլերեն նախադասություն: Մենք չենք գրում: Մենք նայում ենք գրատախտակին:
Մենք հաճախ չենք գրում դասարանում:: Երբեմն մենք գրում ենք թելադրություններ:
Դասի ընթացքում մենք կարդում ենք մեր տեքստային գրքերը և անում ենք շատ վարժություններ: Մենք հաճախ չենք խոսում ռուսերեն դասարանում:Մենք խոսում ենք անգլերեն մեր ուսուցչի հետ: Մենք հաճախ խոսում ենք ռուսերեն դասից հետո:
Ինչ է քո անունը: ԻՄ անունը Սմիրնով է:
Որտեղ ես դու աշխատում: Ես աշխատում եմ օֆիսում:
Ինչ ես դու անում: Ես ինժիներ եմ:
Դու սովորում ես Ֆրանսերեն: Ոչ, ես չեմ սովորում:
Ինչ լեզու ես դու սովորում: Ես սովորում եմ անգլերեն:
Երբ են սովորաբար քո անգլերեն դասերը: Երեկոյան:
Արդյոք դու հիմա դաս ունես: Ոչ:

воскресенье, 18 января 2015 г.

Աշխարհն առանց համացանցի

  Startup  Weekend-Ինտերնետը երիտասարդների աշխարհն է։ Համացանցը ճանաչված է ոչ միայն իր որոնողական կայքերով այլ նաև իր սոց. ցանցերով։ Համացանցի  մասին մարդկանց գնահատականները տարբեր են,  հաճախ` իրարամերժ։ Սակայն դա բնական է, քանի որ  համացանցը լայն է, դրանցից մարդկանց օգտվելու հնարավորությունները` տարբեր։ Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք»։ Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների կողմից նշանակում է մեծ զոհաբերություն կատարել։ Կարծում եմ երկար ժամանակ  օգտվելու դեպքում սահմանափակվում է օգտվողի աշխարհընկալումը և հանգեցնում իրական կյանքի արժեքների անկման։ Համացանցի հնարավորություններն  ավելանում են օրեցօր, դրա հետ մեկտեղ  քիչ  չեն նաև  սպառնացող տարատեսակ վտանգները։ Համացանցից օգտվում եմ երկար տարիներ բայց իմ կարծիքով պետք չէ ամեն բան  վստահել, ելնելով անվտանգության կանոներից…Ես օգտվում եմ միայն ինձ անհրաժեշտ տեղեկատվություն բերելու և ընկերներիս հետ շփվելու համար։ Այս երկար տարիների ընթացքում դեռևս խնդիրներ չեն ծագել անվտանգության հետ կապված։ Երևի թե  դա նրանից  է, որ որոշակի չափով զգույշ եմ  օգտվում համացանցից։  Այսօր համացանցից օգտվում է մարդկության մոտ մեկ երրորդը։ Ամեն տարի ավելի շատ մարդ է սկսվում համացանցից օգտվել։ Բայց շատ ավելի արագ է աճում անչափահասների ներգրավվածությունը։ Ցանցը գնալով ավելի մեծ դեր է կատարել մեր առօրյա կյանքում։
 Իսկ  որպես վերջաբան կուզեի ասել որ` «ՉՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ՑԱՆՑիՑ ԴՈՒՐՍ ԷԼ ԿՅԱՆՔ ԿԱ»

пятница, 16 января 2015 г.

Ես կարողանում եմ

Կարողություն
աշխատանք
։              ։                            Մայրենի խոսքի մշակույթ
1.Քերականության միջին չափի իմացություն
2.Ազատ խոսք։
Աշխատանքներս մեկ ամբողջ հղումում 



Գրականություն
  1. Ավելի լավ ծանոթացել եմ հայ գրականությանը։
  2. Վերլուծել եմ մի շարք բանաստեղծների կյանքը։
  3. Կարդացել եմ մի շարք ստեղծագործություններ։


Աշխատանքներս մեկ ամբողջ հղումում
http://elengrigoryan99.blogspot.com։                ՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛
Մաթեմատիկա
1)Նախագծերի իրականացում


Պատմություն
Ես կարողանում եմ պատմություն առարկայից հետևյալը.
  1. Ուսումնասիրել և վերլուծել պատմական տարբեր ժամանակաշրձաններում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։
Անհատական աշխատանք՝ Բագրատունիներ։



էկոլոգիա
էկոլոգիա


Ֆիզկուլտուրա
Վոլեյբոլ
Մասնակցում եմ ֆիզկուլտուրայի պարապմունքներին մարզվելու նպատակով:

среда, 14 января 2015 г.

ԻՐԱԿԱՆ ԹՎԵՐ

Ռացիոնալ թվերը ներկայցվում են սովորական կոտորակի տեսքով, որտեղ համարիչը ամբողջ թիվ է, իսկ հայտարարը՝ բնական թիվ, օրինակ՝1/4։ Կոտորակի հասկացությունը առաջացել է մի քանի հազարամյակ առաջ,  իրերի երկարության, զանգվածի, մակերեսի չափման համար։ Իրական թվերը կարելի է պատկերել որպես անվերջ երկար ուղիղ՝ թվային ուղիղ կամ իրական ուղիղիկետեր, որտեղ ամբողջ թվերին համապատասխան թվերը ինտերվալներ են։
Յուրաքանչյուր իրական թիվ կարող է որոշվել հնարավոր անվերջ տասնորդական ներկայացմամբ (π-ի նման ), որտեղ յուրաքանչյուր հաջորդ թվանշանը չափվում է նախորդից մեկ տասնորդականով տարբերվող միավորներով։Իրական ուղիղը կարելի է պատկերացնել որպես կոմպլեքս կոմպլեքս հարթության մաս, և համապատասխանաբար, իրական թվերը մտնում են կոմպլեքս թվերի մեջ որպես մասնավոր դեպք։
Աղբյուրներ՝ sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=2&sqi=2&ved=0CCMQFjAB&url=http%3A%2F%2Fmathnet.am%2Ftexekatu%2Fdproc%2Fmath%2Ftver.pdf&ei=MZKoVMymOae8ygPF1IGYCw&usg=AFQjCNGvg5fVD4sC37Jsiy0NYYyCOc6hWA&sig2=HxKvhNrXxoqvP--sTdFrJw&bvm=bv.82001339,d.bGQ

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A9%D5%BE%D5%A5%D6%80

четверг, 8 января 2015 г.

Գեղեցիկը և տգեղը մարդկային էության մեջ

  Արիստոտելը որպես գեղեցիկի բնագավառ դիտարկում է արվեստը` ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը: Ըստ նրա` գեղեցիկն ունի մաքրագործող հատկություն, քանի որ գեղագիտական հաճույքը մարդուն թեթևացնում ու ազատում է կուտակված անկատարություններից: Արիստոտելը գտնում է, որ մարդն ազնիվ ու վեհ սարքեր է գործում հանուն գեղեցիկի:
Գեղեցիկը ինքնին կա, այն մարդու կամքից անկախ է այսինքն օբյեկտիվ, ինչ որ իմասով տիեզերական։
Մարդը գեղեցկության ձգտող էակ է, դա նշանակում է, որ  մարդն անընդհատ գեղեցկություն ու ներդաշնակություն է որոնում իր  գործունեության մեջ։ Եվ եթե մեր կենցաղում գեղեցկությունը տեղ չի գտնում, դրանով մենք աղքատեցնում ենք ինքներզ մեզ` հնարավորություն չտալով զգալու, վայելելու գեղեցիկը որքան հնարավոր է հաճախ, զգալու մեր գոյության լիակատարությունը նաև գեղեցիկի միջոցով։
 
 Գեղեցիկ է այն ամենը,ինչը մեզ գեղագիտական  ապրում է պատճառում։
 Սա անհատական զգացողություն է և չի կարելի որոշակիորեն սահմանել։Գեղեցիկի գեղագիտական ապրումի ձևակերպումը արվեստն է։ (Երվանդ Քոչար)
 
  Արտաքին տգեղությունը այնքան էական չէ,որքան ներքինը տգեղությունը։Արտաքին գեղեցկությունը շատ խափուսիկ է և աչք շոյող։ Արտաքին տգեղությունը շատ հարաբերական է։Հաճախ մարդիկ ընտրություն են կատարում դատելով արտաքին գեղեցկությունը հաշվի չառնելով ներքին տգեղությունը։

  Կարելի է ասել,որ գեղեցիկն ու տգեղը մեդալի երկու կողմերն են,քանի որ երկուսնել հավասար իրավունք ունեն կյանքում։ Իսկ եթե չլիներ տգեղը,ո՞վ պետք է գնահատեր գեղեցիկը։

вторник, 6 января 2015 г.

Չարը և բարին բնության մեջ

Չար թ՞ե բարի,ինչպիսին են մարդիկ երբ ծնվում են և ինչպիսին են դառնում կյանքի ընթացքում։ Բարին գոյություն ունի այնքանով որքանով գոյություն ունի չարը։ Բարին ավելի դուրեկան և գովելի է դառնում, եթե հնարավոր է լինում համեմատել չարի հետ ։ Բարիությունը այն է ինչ կարող է լսել խուլը և տեսնել կույրը։ Որտեղ վերջանում է բարին այնտեղ սկսվում է չարը։ Բարու և չարի պայքա՞ր,այս պայքարի մեջ միշտ էլ հաղթում է բարին։ Ըստ ինձ չարություն գոյություն չունի,կան միայն կյանքի դառնությունից չարացած մարդիկ։ Իսկ որպես չարի և բարու չափանիշ կասեմ,որ չարը նախանձ է,իսկ բարին բարեպաշտ։ Չար բառը նույնացվում է հակամարդկայինի, բռնության, խաբեության հետ:Բարի մարդը բարոյապես առողջ է, իսկ չար մարդը բարոյապես հիվանդ:Մարդը հակված է չարիք գործելու:Բայց մարդու մեջ կան նաև բարու հատկանիշներ:
Դիմում եմ չար մարդկանց. ցավը մեծ է, քանզի դուք ապրում եք աննպատակ: Ձեզ համար հաջորդ վայրկյան չկա: Դուք մսխում եք վայրկյանը՝ առանց հաջորդ վայրկյանն իմաստավորելու: Իսկ կյանք կոչվածի միակ իմաստը, ամեն վայրկյան՝ հաջորդող վայրկյանն իմաստավորելն է։
Ես բոլոր չար էակների համար բարձրաձայնում եմ. ձեր հաջողությունը ժամանակավոր է և շատ մի ոգևորվեք, քանզի չափից ավելի ոգևորվածությունը երբեք լավ բան չի խոստանում: 
Չլսված բան է, որ վերջնական արդյունքում, չարը՝ հաղթի բարուն: Դա այնքան անհնար պատահար է, որքան որ, արևն սկսի ծագել արևմուտքից և սկսի հակառակ պտտվել… 
Բարի է այն, ինչը նպաստում է կյանքի պահպանմանը և զարգացմանը, չարն անյնէ, ինչը ոչնչացնում է կյանքը: (Ա.Շվեյցեր)