пятница, 24 октября 2014 г.

Կոտորակներ

Այն կոտորակները, որոնց համարիչը հայտարարից փոքր  է,  կոչվում են կանոնավոր կոտորակներ, իսկ այն կոտորակներ, որոնց համարիչը հայտարարից մեծ է կամ հավասար է նրան` անկանոն կոտորակներ։
 Նույն հայտարարով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որն ավելի շատ բաժիններ է պարունակում։ Քանի որ կոտորակի համարիչը  ցույց է տալիս, թե քանի բաժնից է կազմված կոտորակը, ուստի նույն հայտարարով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի համարիչն ավելի մեծ է։ Ցանկացած   a  բնական  թվի   համար
  a : a = 1,  այսինքն` a\a կոտորակը  հավասար է 1-ի։ Այսպիսով` եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից, ապա կոտորակը 1-ից մեծ է։ Ճիշտ նույն կերպ կազմվում  ենք,  որ եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա կոտորակը 1-ից փոքր է։ Հետևաբար ամեն մի կանոնավոր կոտորակ 1-ից փոքր է, ամեն մի անկանոն կոտորակ 1-ից մեծ կամ 1-ին հավասար։
 Կոտորակի համարիչը և հայտարարը միևնույն թվով բազմապատկելիս  կոտորակի մեծությունը չի փոխվում։ Այս հատկությունը կոչվում է սովորական կոտորակների հիմնական հատկությունը։
 Կոտորակների հիմնական հատկությունից հետևում է որ կոտորակի համարիչը և հայտարարը միևնույն բնական թվին բաժանելիս կոտորակի մեծությունը չի  փոխվում։ ՕՐԻՆԱԿ` 3/6=3:3/6:3=1/2.            8/28=8:4/28:4=2/7
 Բնական թվի և կոտորակի գումարն անկանոն կոտորակ է։ Այդ կոտորակի հայտարարը հավասար է բնական թվին գումարվող կոտորակի հայտարարին, իսկ համարիչը մի գումար է, որի գումարելիներից մեկը բնական թվի և կոտորակի հայտարարի արտադրյալն է, իսկ մյուսը` կոտորակի համարիչը։

Комментариев нет:

Отправить комментарий