вторник, 30 сентября 2014 г.

Ածուխ նավթ գազ համեմատություն


Ածուխ.
 Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Թերևս վեր նշված բոլոր էներգյակիրներից ածուխը ամենավտանգավորն է և ամենավնասակարը բնության մեջ, տեսական առումով ամենաէժանը, սակայն տնտեսական առումով շատ երկրներ չունենալով միջոցներ օգտագործում են ածուխը նույնիսկ իրենց բնակարաները տաքացնելու համար: Սակայն ինչպես շատ նյութեր բնության մեջ ածուխը նույնպես մեծ վնաս է հասցնում բնությանը: Չնայած բոլոր բացասական հետևանքների ածուխը մարդկանց կբավականացնի դեռ 400 տարի ևս:
Նավթ.
 Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է,կարևորագույն բնական հանածո: Տնտեսական տեսանկյունից կարելի է ասել, որ նավթը ամենակարևոր հանածոն է, քանի որ նավթից են ստանում տրանսպորտային անհրաժեշտ վառելիքի մեծ մասը, բացի այդ նավթից ստացվում են գյուղատնտեսական, արդյունաբերական, կենցաղի համար կարոր քիմիկատներ: Էկոլոգյական առումով նավթը նույնպես վնասակար է և վտանգավոր: Նավթի պաշարները կարող են լինել թե ցամաքի և թե ծովի  շերտի տակ: Ուստի դրանց պաշարները յուրացնելը բարդ և վտանգավոր գործընթաց է: Նավթը հիմնականում տեղափոխվում է երեք եղանակով՝ նավթամուղերով, երկաթուղով, նավերով: Ներկաըումս նավթի պաշարները շատ քիչ են և խնայելով օգտագործվելու դեպքում նավթը մարդկությաանը կբավարի մոտ 40 տարի: 
Գազ
Բնական գազը անհամ, անհոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկի ընդերքում անաերով պայմաններում:
Ի տարբերության նախորդ երկու հանածոների ՝բնական գազը թե տեսական թե էկոլոգյական առումով ամենավտանգն է և տարածվածը: Տնտեսության մեջ այն մեծ տարածություն է գրավում, օգտագործվում է մետաղամշակման մեջ, ծառայում է որպես վառելիք և այլն: Մարդիկ խնայողաբար  օգտագործելու դեպքում գազի պաշարները  կբավականացնի մոտ 50 տարի: Իհարկե մարդկությունը պետք է ձգտի ավելի անվտանգ անսպառ էներգյաներ, հատկապես եթե ունի այդպիսի հնարովորություներ՝ օրինակ քամին, արևը, հոսող ջուրը և այլն: Իսկ ածխի, նավթի, և բնական գազի օգտագործումը պետք է լինի խնայողաբար հնարավորինս անվտանգ:
Միևնույն է մի օր կվերանան այդ աղբյուրները և բոլորը կօգտագործեն քամու, արևի և ջրի էներգիան, որոնք ավելի արդյունավետ են և անվտանգ:

понедельник, 29 сентября 2014 г.

Գրիգոր Զոհրապ

 ԶՈՀՐԱՊ Գրիգոր Խաչիկի (26 6.1861, Կ. Պոլիս - 1915, Մեծ եղեռնի զոհ), գրող, հրապարակախոս, փաստաբան-իրավագետ, հասարակական-քաղաքական գործիչ։ Ավարտել է Կ. Պոլսի ֆրանսիական երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ստանալով երկրաչափի (1879) և իրավաբանի (1882) մասնագիտություններ։ Դեռևս պատանի՝ ընտրվել է Ասիական ընկերության նախագահ, մասնակցել Հայոց միացյալ ընկերության գործունեությանը։ 1883-ից զբաղվել է փաստաբանությամբ, միաժամանակ իրավագիտություն դասավանդել Կ. Պոլսի համալսարանում։ 1895-96-ի հայկական կոտորածների օրերին հանդես է եկել հայ քաղաքական ամբաստանյալների, դրանից առաջ՝ զեյթունցի հայերի, իսկ 1905– ին՝ մի բուլղար հեղափոխականի պաշտպանությամբ։ Քաղաքական ակտիվության համար զրկվել է փաստաբանությամբ զբաղվելու իրավունքից։ 1908-ին մեկնել Է Փարիզ, իսկ երիտթուրքերի պետական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս: 1908-ին ընտրվել է օսմանական խորհրդարանի անդամ և ազգային ժողովի երեսփոխան: Զոհրապը քաղաքացիական բացառիկ արիություն է դրսևորել Ադանայի կոտորածի (1909) ժամանակ, իսկ 1911-ին հուշագիր ուղարկել թուրք վարչապետին՝ պահանջելով վերջ տալ հայերի նկատմամբ իթթիհատական կառավարության համիդյան մեթոդներին։ Զոհրապը հրատարակել է իրավագիտական երկու (1908-ին՝ Փարիզում՝ ֆրանսերեն, 1909-ին՝ Կ. Պոլսում՝ թուրքերեն), իսկ 1913-ին Փարիզում Մարսել Լեար ծածկանունով՝ «Հայկական հարցը վավերագրերի լույսի տակ»(ֆրանսերեն) աշխատությունները։ 1892-93-ին Հ. Ասատուրի հետ հրատարակել է «Մասիս» գրական հանդեսը, 1898-ին Սիպիլի և Հ. Ասատուրի հետ՝ համանուն թերթը։ Աշխատակցել է «Հայրենիք», «Արևելք», «Ազատամարտ» և այլ պարբերականների։ Զոհրապը բազմաժանր գրող է (բանաստեղծություն, վեպ, նորավեպ, գրական դիմանկար, ակնարկ, հրապարակախոսություն)։ Ճանաչում է ձեռք բերել «Անհետացած սերունդ մը» (1887) իրապաշտական վեպով։ Հատկապես ուշագրավ են Զոհրապի նորավեպերը, որոնք լույս են տեսել երեք ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կեանքը ինչպէս որ է» և «Լուռ ցաւեր» (երկուսն էլ՝ 1911), որոնցում Զոհրապը կերտել է բազմաթիվ իրապաշտական կերպարներ, բացահայտել մարդկային ողբերգության սոցիալական ակունքները («Ճիտին պարտքը», «Մագթաղինեն», «Այրին», «Փոստալը»), սիրո թեման քննել մարդկային երջանկության, բարոյական բարձր արժեքների լույսի ներքո. («Այինկա», «Ռեհան», «Առջի սեր, առջի բարի», «Զաբուղոն», «Ճերյան»), անդրադարձել կյանքի և մահվան, մարդու ներաշխարհի անլուծելի առեղծվածներին («Երջանիկ մահը», «Մյուսը», «Կարծեմ թե»)։ Զոհրապը խոհավերլուծական բացառիկ տաղանդով առարկան, դեպքը, մարդկանց արարքն ու ապրումները դիտարկել է իրենց ներքին կապերի մեջ՝ հասնելով ուրույն կենսափիլիսոփայության («Ժամին բակը», «Թեֆարիկ», «Սառա»)։ Զոհրապը գրել է զուսպ, դիպուկ լեզվով, փոքր ծավալի մեջ դրել հարուստ բովանդակություն։
Զոհրապի ժառանգության կարևոր մասն են կազմում նաև հրապարակախոսական ակնարկները («Չինական նամականի», 1884, «Ուղեւորութիւն մը յիշատակներուս մէջ», 1898-1903 և այլն), քննադատական հոդվածները («Անբարոյական գրականութիւն», 1892, «Նոր լրագրութիւնը», 1892, «Բարոյական կռիւը», 1893) և «Ծանօթ դեմքեր» (1891-1909) գրական դիմաշարքը։ 1915-ի մայիսի 20-ին ձերբակալվել է և վայրագորեն սպանվել աքսորի՝ Ուրֆայից Դիարբեքիր տանող ճանապարհին։
 

воскресенье, 28 сентября 2014 г.

Պլատոնի իմաստուն մտքեր


«Ժամանակը տանում է ամեն ինչ. տարիների երկար շարանը կարող է փոխվել և անունը, և արտաքինը, և բնավորությունը, և ճակատագիրը»


«Իրենց թշվառությունների համար մարդիկ հակված են մեղադրել ճակատագրին, աստվածներին և ում ասես, բայց միայն ոչ իրենք իրենց»

 «Լավ սկզիբը գործի կեսն է»

 «Ինքն իրենով խաբված լինելն ամենից վատ է, որովհետև այդ դեպքում խաբողը միշտ ներկա է խաբվողի կողքին»

 «Տգետ են լինում միայն նրանք, ովքեր վճռում են մնալ այդպիսին»

 «Լիակատար տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումը ավելի վատ է»

 «Ամենայն իմաստության հիմքը համբերությունն է»

 «Անբարեխիղճ հռետորները ձգտում են վատը ներկայացնե լավ»

 «Սնահավատությունից հիմարացած մարդը ամենաարհամարհելին է մարդկանցից»

 «Ով երբեք հավատարմության երդում չի տվել, նա երբեք այն չի էլ խախտի»

Սոկրատեսի իմաստուն մտքերից

-Անպիտան մարդիկ սիրում են միայն ուտել և խմել, այնինչ պիտանիները ուտում և խմում են միայն որպեսզի ապրեն:

-Միայն նրանք չեն պարապ, ովքեր ոչին չեն անում, այլ նաև նրանք, ովքեր կարող էին անել ավելին:


Ես չեմ կարող որևէ մեկին որևէ բան սովորեցնել, ես միայն կարող եմ ստիպել նրանց մտածել:

Ծառայեցրու ժամանակդ քեզ` այլ մարդկանց գրերի միջոցով կատարելագործելու համար, որպեսզի հեշտ ձեռք բերես այն ինչ նրանք ձեռք են բերել մեծ դժվարությամբ:
Միակ բարիքը գիտելիքն է, և միակ չարքը` տգիտությունը:

пятница, 26 сентября 2014 г.

<< Մեծ Ցավը>>

Կարդացի թումանյանի << Մեծ Ցավը>> և  հասկացա, որ հարյուր տարի  է անցել, բայց ոչինչ չի փոխվել հայ ժողովրդի մեջ: Կարդում եմ կարդում և զարմանում եմ, որ չեմ գտնում այնպիսի միտք, որի հետ համաձայն չեմ կամ սխալ եմ համարում: Ինչքան ես հասկացա Թումանյանի <<Մեծ Ցավը>> գրվածքում քննարկվում է մեր ես ունենալը և մեզ ճանաչելը:  Թումանյանը այն կարծիքին է, որ օտարները չեն հարգում և չեն ճանաչում մեզ,  որովհետև  պարզ տեսնում են, որ  մենք չգիտեն և չենք ճանաչում մեր լեզուն, գրականությունը և մեր պատմությունը: Թումանյանը ասում է. <<Ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ >> և ավելացնեմ, որ անտեղյակ լինելու  հետ մեկտեղ չենք ուզում ընդունել, որ տգետ ենք և մեծ մասամբ չենք էլ ցանկանում սովորել: Մարդիկ իրենց տգիտությունից դրդված սկսում են հորինել, երազել, պատկերացնել և հավատալ այդ ամենին` ասես իրենց ասածը միակ  ճշմարտությունն է: Օրինակ` կան մարդիկ, ովքեր չիմանալով իրենց անցյալը, այն դարձնում են մի հրաշագեղ, անհաղթելի հերոսներով լի վեպ, բայց նաև կան այնպիսի մարդիկ, ովքեր (տգիտության պատճառով) փչացնում են իրենց անցյալը, վատթարացնում, հավատում իրենց հորինվածքներին և մի բան էլ պատմում օտարներին (նրանց մոտ ամաչում իրենց անցիալից և ինչու չէ հենց իրենցից): Եվ չես հասկանում ինչ են մտածում այդպիսի մարդիկ, որտեղ կամ ինչու են թաքցնում իրենց արժանապատվությունը, եսը և եթե ուզում են խոսել ինչ-ինչ բաների մասին, ինչու չեն սովորում, ուսումնասիրում և նոր այդքանից հետո սովորեցնում ուրիշներին: Հենց այս մասին էլ Թումանյանը գրում է. << Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը >>: Ամեն Հայ մտածում է, որ գիտի և ճանաչում է իր ազգին, ժողովրդին, բայց չէ որ այդպես չէ: Մարդիկ փակում են իրենց  աչքերը, փակ աչքերով թռչում դեպի երկինք կամ հակառակը մտնում հողի տակ և չեն ցանկանում կամ չեն կարողանում ապրել այսօրվա կյանքով և շարժվել առաջ, ճիշտ և իրական անցյալը պահպանելով և ինքնությունը նույնպես:

четверг, 25 сентября 2014 г.

Բնական թվերի

Հաշվումներ կատարելու ընթացքում մարդիկ հայտնաբերում և յուրացնում էին թվերի տարբեր հատկություններ։
 Հաշվելիս առաջացող թվերը կոչվում են բնական թվեր։ Առաջին բնական թիվը մեկն է, հաջորդը երկուսն է, երկուսից հետո` երեքը և այլն։ Բնական թվերի շարքում ամեն մի թվի նախորդը նրանից մեկով փոքր է, իսկ հաջորդը` մեկով մեծ։ Պարզ է, որ բնական թվերի շարքը չի կարող ավարտվել, քանի որ ցանկացած բնական թվի կարելի է գումարել մեկ` դրանով  իսկ անվերջ շարունակելով շարքը։  Այդ պատճառով ասում են, որ բնական թվերի շարքն անվերջ է։
 Եթե երկու բնական թվերից յուրաքանչյուրը բաժանվում են տրված թվի վրա, ապա դրանց գումարը եւ տարբերությունը նույնպես բաժանվում են այդ թվի վրա:
Երկու բնական թվերի արտադրյալը բաժանվում է տրված թվի վրա, եթե նրանցից գոնե մեկը բաժանվում է այդ թվի վրա:
 Եթե երկու բնական թվերի  գրառումներում տարբեր քանակներով կարգեր կան, ապա ավելին մեծ է այն թիվը, որի կարգերի քանակն ավելի մեծ է։ Իսկ եթե թվերում թվանշանների քանակը նույնն  է։ Այդ դեպքում ավելի մեծ է այն թիվը, որի ամենամեծ կարգում գրված թիվն ավելի մեծ է։
 օրինակ, Դիտարկենք 545 և 845թվերը։ Այս թվերում կարգերի քանակը նույնն է։ Ուրեմն, մեր կանոնի համաձայն, պետք է համեմատել ամենամեծ կարգերի թվերը։ Քանի որ 8-ը 5-ից մեծ է, հետևաբար երկրորդ թիվը մեծ է առաջինից։

среда, 17 сентября 2014 г.

Թումանյան, «Դառնացած ժողովուրդ»




       Հովհաննես Թումանյանի << Դառնացած ժողովուրդը>> հոդված: Իրոք որ, ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության մասին (Ախր գոնե միայն իր շահի մասին  մտածեր…):Թումանյանն ասում է.`<< Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։>> Սկսած ամենահարուստ մարդուց և վերջացրած ամենաաղքատից, բոլորը բողոքում են: Եվ հետաքրքիրն այն է, որ բողոքում են ոչ թե իրենց անհաջողության այլ ընկերոջ կամ կողքինի հաջողության վրա: Կարող ես հասկացիր այն մարդուն, ով իր գործը թողած ընկնում է ուրիշի հետևից և երբ ուրիշը ձեռք է բերում ավելի շատ, կամ իր վաստակածի չափ գումար սիրտը դող է մտնում, մտածում է ոնց անի, որ խանգարի նրան: Ճիշտ է համաձայն եմ Թումանյանի այս տողերի հետ`<< Պատմությունը երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, …>>, բայց ինչ խաղ էլ, որ խաղացել է ճակատագիրը, պետք է շարժվել առաջ: Ամեն մարդ ինքն է կառավարում իրեն, իր կյանը որտեղ և երբ էլ լինի: Ամեն մարդ իր կյանքի տերն է, իսկ ժամանակը` ամենահզոր և անհաղթահարելի երևույթը, որը անընդհատ շարժման մեջ է գտնվում մարդու մեջ: Մարդն է իր ժամանակը դասավորում և մարդն է ստեղծել ժամանակ հասկացությունը: Ամեն մարդու համար իր կյանքի, իր ժամանակի վերջը մահն է և քանի մարդ կարող է` պարտավոր է ապրել կյանքը լավագույն կերպով, պարտավոր է դուրս գալ չակերտներից և անընդհատ շարվել իր երազած ժամանակին ընդառաջ։ Ուզում եմ ասել, ապրեք ներկայով, եղեք լավատես և մտածեք ապագայի մասին, այն ապագայի որի մասին դուք երազում եք: Սա է ելքը:

Այս երկու հոդվածները ինձ համար մի մեծ պատմության հատվածներ են: Այս հոդվածները կարդալուց հետո ես ճանաչեցի Թումանյանի իրականությունը: Հասկացա, որ Թումանյանի իրականությունն է ճիշտը և դրա մեջ մտնելով պետք է շարունակենք գոյատեվել։

ՄԻ մեղադրեք կողքինին ձեր կատարած մեղքերի մեջ, չէ որ, մեկ է դուք եք պատասխան տալու դրանց համար: Հետևեք Թումանյանի խորհուրդներին և եթե տեսնում եք ձեր մեջ վատը անպայման փոխեք այն լավով: Ստեղծեք ձեր երազած ապագան առանց մոռանալու անցյալը, որովհետև առանց անցիալի չէր լինի նաև ապագան: