суббота, 27 декабря 2014 г.

 Իհարկե, աշխարհում ոչ բոլորն են  Նոր տարին դիմավորում հեռուստաէկրանի առջև` խոզի բուդ և «օլիվիե» աղցան համտեսելով:Նոր տարին դիմավորելու որոշ երկրների սովորույթները հայերի համար կարող են նույնիսկ էկզոտիկ թվալ: Անգամ ամսաթիվն է տարբերվում,  ինչպես նաև ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը: Եվրոպացիները ևս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  և նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները ևս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա և ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

Բրազիլիայում ևս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր և մաքուր ճանապարհ:

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

вторник, 23 декабря 2014 г.

Merry christmas!!!

Dear Arpine,Happy New Year and Merry Christmas!
I wish you good health and happiness.May all your dreams come true.

Dear English teachers,Happy New Year and Merry Christmas!
We wish you good health and happiness.We also with you to have good hard-working 
students in the coming New Year.

How do Armenians see the New Year in?
The New Year is a family holiday is Armenia.All Armenians try their best to be at home on the 31st of December.All the family members sit at the table which is full of different tasty dishes and fruits.When the clock strikes 12 everybody raise their cups full of champaign kiss each other shout out Happy New Year!".Then they have the most pleasant late night supper.On the following days people visit their relatives and continue celebrations.

Բագրատունիներ ( Անհատական աշխատանք)

 IX դարում հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունը` հայոց պետականության վերականգնումը, անմիջականորեն կապված է հայ իշխանական տներից մեկի` Բագրատունիների անվան հետ: Բագրատունիների իշխանական տան պատմությունը լուսաբանվել է տարբեր` քաղաքական, տնտեսական, հոգեւոր եւ մշակութային առումներով: Իշխանական տան պատմության առավել ամբողջական ուսումնասիրության համար առանձնակի կարեւոր է նաեւ Բագրատունիների ծագման խնդրի քննությունը: Ե՞րբ եւ որտե՞ղից հայտնվեցին Բագրատունիները, ո՞վ էր նրանց նախահայրը կամ առաջին Բագրատունին, որո՞նք էին նրանց նախնական բնակության տարածքները, ի՞նչ պաշտոններ էին զբա- ղեցնում եւ ի՞նչ դեր ու նշանակություն ունեին երկրի քաղաքական կյանքում: Այս հարցերի ուսումնասիրությունը եղել է ոչ միայն հայ պատմաբանների, այլեւ հայագիտությամբ զբաղվող օտարազգի մասնագետների ուշադրության կենտրոնում: Վերջիններիս հայտնած տեսակետները փորձել ենք հնարավորինս ներկայացնել ժամանակագրական հաջորդականությամբ` հիմնական շեշտը դնելով միանման տեսակետների խմբավորման եւ ապա համապատասխան եզրահանգումներ կատարելու վրա:

Բագրատունիների ծագման վերաբերյալ գիտական գրականության մեջ առկա են տարբեր տեսակետներ, ինչը պայմանվորված է իշխանական տոհմի ծագմանը վերաբերող վկայությունների երկվությամբ: Մասնագետները տարբեր կերպ են ըմբռնել եւ բացատրել այդ տվյալները: Այդ մեկնաբանությունները հիմնված են մի շարք լուրջ գիտական փաստերի վրա, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, առանձին ուսումնասիրության նյութ կարող է լինել: Խնդրո առարկա հարցի աղբյուրագիտական հենքը Մովսես Խորենացու1 եւ Անանունի2 պատմություններն են: Բագրատունիների ծագմանը Խորենացին առաջին անգամ անդրադառնում է հայոց Հրաչյա թագավորի մասին հիշատակելիս, վերջինս Պարույր նահապետի որդին էր և Ասորեստանի Նաբուգոդոնոսոր Բ (Ք.ա. 605–562 թթ.) թագավորի ժամանակակիցը. «Սա Հրաչեայ կոչի վասն առաւել պայծառերես եւ բոցակնագոյն իմն լինելոյ: Առ սովաւ ասեն կեցեալ զՆաբուգոդոնոսոր արքայ Բաբելացւոց, որ գերեց զՀրեայս: և սորա ասեն զմի ի գլխաւորաց Եբրայեցւոցն գերելոց խնդրեալ ի Նաբուգոդոնոսորայ` Շամբաթ անուն, ածեալ բնակեցոյց յերկրիս մերում մեծաւ պատուով. և ի սմանէ ասէ պատմագիրն լինել զազգն Բագրատունեաց, եւ հաւաստի է»3: Բագրատունիների «հրեական ծագման» մասին պատմահայրը վկայում է բազմիցս, եւ այն առավել համոզիչ դարձնելու նպատակով իշխանական տոհմում ընդունված անուններին վերագրում է եբրայական (հրեական) ծագում` հատկապես առանձնացնելով Շամբատ անվանումը, որն, ըստ նրա, համարժեք էր Բագրատունիների մոտ հաճախ հանդիպող Սմբատ անվանը: Հաջորդ անգամ, Բագրատունիներին Խորենացին հիշատակում է` հանձին «Շամբատայ Բագա- րատի», որին Վաղարշակ (Տրդատ Ա Արշակունի – Մ. Գ.) թագավորը բացի այն, որ իրավունք էր շնորհել ժառանգաբար` լինել թագադիր Արշակունի- ներին, կարգել էր նաեւ Հայաստանի արեւմտյան մասում «կողմնակալ, բյու- րերի եւ հազարների իշխան»4: Այս պաշտոններից զատ, Տրդատի Ա-ի (66– 88 թթ.) հրամանով Բագարատից սերած ցեղը նրա անունով պետք է կոչ- վեր «Բագրատունի»: Բագարատը իրավունք էր ստացել նաեւ ասպետ տիտ- ղոսը, ինչպես նա արքունիքում եւ թագավորի տանը շրջելիս մանր մարգա- րիտներից երեք փութ վարսակալ կրել` առանց ոսկու և (թանկագին) քա- րերի5: Խորենացին մերժում է Բագրատունիների` Հայկ նահապետից սեր- ված լինելը. «Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց, ըստ յօժարու- թեան եւ ոչ ըստ ճշմարտութեան, ի Հայկայ զթագադիր ազգդ Բագրատու- նեաց լինել: Վասն որոյ ասեմ. մի այսպիսեաց յիմար բանից հավանիր. զի եւ ոչ մի՛ շաւիղ կամ ցուցումն գոյ նմանութեան յասացեալսդ` որ զարդարու- թիւն ակնարկէ. զի իբայ բանից եւ անոճ իմն յաղագս Հայկայ եւ նմանեացն կակազէ»6: Խորենացու կողմից սույն տեսակետի վկայությունը, չնայած Բագրատունիների հայկական ծագման վերաբերյալ նրա ունեցած ժխտողական մոտեցմանը, խոսում է այն կարեւորելու եւ ժամանակին ունեցած լայն շրջանառության մասին: Բագրատունիների ծագման վերաբերյալ Խո- րենացու հաղորդած տեղեկությունները սահմանափակվում են այսքանով, թեպետ դա էլ բավարար էր, որ այն հանդիսանար հայագետների մի քանի սերունդների ուսումնասիրության առարկան:

Իշխանական տոհմի ծագման վերաբերյալ հաջորդ վկայությանը հանդիպում ենք Անանունի մոտ, համաձայն որի` Բագրատունիները սերել են Հայկ նահապետի սերնդից. «Եւ տիրէ ի վերայ նոցա (հայերի – Մ. Գ.) Զա- րեհ որդի որդուց Արամենակայ, այր զաւրաւոր եւ կորուի աղեղամբ. ապա Արմոգ, ապա Սարհանգ. ապա Շաւաշ, ապա Փառնաւազ: Սա ծնաւ զԲա- գամ եւ զԲագարատ. եւ Բագարատ ծնավ զԲիւրատ եւ Բիւրատ ծնավ զԱս- պատ: Եւ որդիքն Բագարատայ ժառանգեցին զժառանգութիւնս իւրեանց ի կողմանս արեւմտից, այսինքն է Անգեղ տուն. վասն զի կոչեցաւ Բագարատ եւ Անգեղ, զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչե- ցին»7: Անանունի մոտ հանդիպում ենք նաեւ Արամանյակի տոհմից սերած Բագարատ Փառազյանին. «Սմա (Արշակ Փոքր – Մ. Գ.) ընդ առաջ ելանէ Բագարատ Փառազեան յորդւոցն Արամենակայ նախարար մեծ հանդերձ զաւրու: Մատուցանէ նմա պատարագ ոսկի եւ արծաթ. եւ նստուցանէ զնա ի վերայ ոսկիապատ ականակուռ գահոյիցն. եւ տայ զղդուստր իւր ի կնու- թեան»8:

Ցավոք, ժամանակագրական առումով առավել վաղ ապրած պատմիչ- ներ Ագաթանգեղոսն եւ Փ. Բուզանդը որեւէ տեղեկություն չեն հաղորդում Բագրատունիների ծագման վերաբերյալ: Վերջիններս նրանց հիշատա- կում են սոսկ իբրեւ «թագադիր» եւ «ասպետ» տիտղոսակիրների9:

Բագրատունիների ծագման կամ առաջին Բագրատունիների վերաբեր- յալ տեղեկությունները չեն սահմանափակվում միայն հայ պատմիչների հաղորդած հիշատակություններով: Նրանցից զատ Բագրատունիների վե- րաբերյալ վկայում են նաեւ օտարազգի պատմիչները: Հույն պատմիչ Ա- պիանոսը հիշատակում է Բագադատին` որպես Տիգրան Մեծի զորավար, որից ստացել էր Սելեւկյան Ասորիքի կառավարչի պաշտոնը10: Այս երեւույ- թը վկայում է, որ դեռեւս Տիգրան Մեծի ժամանակ Բագրատունիները վստահելի եւ կարեւոր պաշտոն էին զբաղեցնում երկրում: Այս Բագադա- տին մի շարք մասնագետներ համարում են Բագրատունիների նախահայ- րը: Նրանցից են նշանավոր գերմանացի արեւելագետ-հայագետ Յոզեֆ Մարկվարտը11, ինչպես նաեւ անվանի գիտնական Նիկողայոս Ադոնցը, որը մեծ ավանդ ունի ոչ միայն Բագրատունիների ծագումնաբանության, այլեւ իշխանական տոհմի պատմության լուսաբանման գործում: Նա Բագրա- տունիների հարստության առաջացումը պայմանավորում է հայ-իրանա- կան էթնիկական միահյուսմամբ` վկայակոչելով տոհմի անունը եւ նրանց վերագրված «ասպետ» տիտղոսը: Ադոնցը Բագրատունիների նախնական հայրենիքը համարում է Բագրեւանդը, որը գտնվում էր Ատրպատականից ոչ հեռու, իսկ Բագրատունիների նախահայր` Տիգրան Մեծի կողմից կու- սակալ նշանակված Բագադատին, որը համարժեք է նույն հայկական Բա- գարատին:

Խորենացու` Բագրատունիների հարավից գալու եւ հրեական ծագման մասին հիշատակումը Ադոնցը կապում է այն իրողության հետ, որ Բագա- րատը երկար ժամանակ եղել է սեմական ժողովրդով բնակեցված շրջանի (Կիլիկիան եւ Ասորիքը – Մ. Գ.) կառավարիչ12: Ադոնցը մանրամասն քննության է ենթարկում նաեւ Անանունի հաղորդումները` դրանք պայմա- նավորելով Սուրբ Գրքի ազդեցությամբ, քանզի պատմիչը հիշատակում է նույնքան հայ թագավորներ (Զարեհ, Արմոգ, Սարհանգ, Շավարշ, Փառնա- վազ), որքան նույն ժամանակաշրջանում ունեին հրեաները (Եզեկիա, Մա- նասե, Ամոն, Հովսիա, Հովակիմ): Անհնարին է համարում այն, որ Բագա- րատ Փառազյանը, լինելով ժամանակակիցը Նաբուգոդոնոսոր Բ-ի (Ք..ա. VII դ.), ապրած լիներ Արշակունի թագավորի Մծբին գալու ժամանակ, ին- չը տեղի է ունեցել մոտավորապես II դարի կեսերին: Ադոնցը անհավանա- կան է համարում նաեւ այն, որ Բագարատի որդիները, սերելով Զարեհից եւ Փառնավազից, վերոնշյալ անունների փոխարեն կրում են Բագարատ ա- նունը: Ըստ Ադոնցի` Անանունի հիշատակած Զարեհը կարող է հիշեցնել Ծոփքի թագավորության հիմնադիր Զարիադրիսին, որի անվան պարթեւա- կան տարբերակը Զարեհն է: Մյուս կողմից Զարեհը կարող էր կրել իրա- նական Զարիադր հերոսի ստվերը, որը Վշտասպի եղբայրն էր եւ թագավո- րել էր Մարաստանի ու ստորին երկրների վրա, իսկ նրա եղբոր` վերոհիշ- յալ Զարիադրի իշխանության տակ էին գտնվում Կովկասյան երկրները` Կասպից պահակից վեր` մինչեւ Տանայիս (Դոն) գետը: Բայց նա ավելի հա- վանական է համարում եւ Մարկվարտի հետ կիսում այն տեսակետը, հա- մաձայն որի Զարեհը Անանունին հայտնի է եղել Բագավանի մոտ գտնվող Զարեհ ավանից: Ադոնցը նույն կերպ է մեկնաբանում նաեւ Բագամ եւ Շա- վարշ կամ Շավաշ անունները` առաջինը կապելով Բագավանի, իսկ երկ- րորդը` Շավարշանի հետ: Առանձնակի ուշադրություն չդարձնելով Սար- հանգ անվանը` (պարսկերեն` հերոս) անդրադառնում է Արմոգ եւ Փառնա- վազ անուններին: Արմոգը նույնացնում է վրացական Արտոգի հետ, որը Վրաստանի թագավորն էր եւ Տիգրան Մեծի (Ք. ա. 95–55 թթ.) ժամանակա- կիցը, իսկ Փառնավազը` Տիգրան Մեծի որդի Արտավազդի (Ք. ա. 55–34 թթ.): Ադոնցի կարծիքով եւս մեկ Փառավազ հավանբար գոյություն է ունե- ցել այս Փառնավազից առաջ: Բայց նա կարծում է, որ Անանունն այդ ան- վանը ծանոթ է Փավստոս Բուզանդից: Վերջինիս մոտ Փառնավազն ընկալ- վում է որպես վրացական թագավորական տուն: Փառնավազին Անանունի կողմից որպես Բագարատի հայր ներկայացնելու հիմքում կարող էր ըն- կած լիներ այն հանգամանքը, որ Անանունը հաճախ աշխարհագրական մերձավորությունը վերածում է ցեղականի` նկատի ունենալով Բագրա- տունիների սեփականություն հանդիսացող Սպեր գավառը, որի միջոցով, ըստ Ադոնցի, հայկական եւ վրացական հողերը սահմանակցում են13:

Ադոնցի տեսակետին, որ Բագրատունիների նախահայրը Կիլիկիայի եւ Ասորիքի կառավարիչն է, համաձայն է նաեւ Լեոն` վերագրելով վերջիննե- րիս բացառապես հայկական ծագում, իսկ Բագրատունիների նախնական բնակության վայրը համարում է Կոգովիտը: Ինչ վերաբերում է Խորենացու հիշատակմանը, ապա Լեոն այն պայմանավորում է Մամիկոնյանների եւ Բագրատունիներ անընդմեջ շարունակվող մրցությամբ14: Այս կերպ պատ- մահայրը փորձել է Բագրատունիներին առավել հին ծագում վերագրել: Խորենացու այս հնարավոր հավակնության մասին ժամանակին տեսա- կետ է արտահայտել նաեւ բանասեր Գ. Խալաթյանցը, թեպետ, հեղինակը առավել հակված էր կարծելու, որ այդ միտումը առաջացել է Անանունի մոտ, եւ միայն հետո փոխանցվել` Խորենացուն: Խալաթյանցի կարծիքով` Անանունը ամբողջությամբ գտնվել է Աստվածաշնչի ազդեցության տակ, քանի որ Բագարատ անվան մեկ այլ ձեւին` Փաքարատին, հանդիպում ենք Աստվածաշնչում «որդիք Փաքարատ», Նեեմիի գրքում` Պակարատ, (վեր- ջինիս անունը նշված էր Նաբուգոդոնոսորի բաբելոնյան գերությունից վե- րադարձած Իսրայելի որդիների ցուցակում) ինչպես նաեւ Եզրի 2-րդ գր- քում` Փաքերոթ կամ Փաքերովթ տարբերակով15: Սակայն վերոհիշյալ տե- սակետը արժանացավ Ասլան Շահնազարյանի քննադատությանը: Նա, Խալաթյանցի այդ տեսակետը պայմանավորեց այն հանգամանքով, որ վերջինս դասվում էր այն ծայրահեղ բանասերների շարքին, ովքեր փոր- ձում էին փաստել, որ Խորենացին ապրել է VIII դարի վերջին կամ IX դա- րի սկզբին, հետեւապես հավանական էր, որ օգտված լիներ Անանունից: Մինչդեռ, Շահնազարյանը, փաստելով Խորենացու մեծությունը, ամբող- ջությամբ հերքեց այդ տեսակետը16:

Բացի այդ, Խալաթյանցը նմանություն, գուցե եւ նույնություն էր տեսնում Անանունի Բագարատ Փառազյանի եւ Խորենացու մոտ հանդիպող, թագա- դիր եւ ասպետ տիտղոսները կրող, թագավորին դիմավորող Շամբատ Բա- գարատի միջեւ: Առկա միակ տարբերությունը, ըստ հեղինակի, այն է, որ Խորենացին Բագարատին սերած է համարում հրեա Շամբատից, մինչդեռ Անանունը Բագրատունիներին վերագրում է հայկական ծագում: Անտոն Գարագաշյանն առաջիններից մեկն էր, ով, վերլուծության ենթարկելով Բագրատունիների անունները (Բագարատ` աստվածատուր, Սմբատ` արծաթ (սիմ) եւ պատ (շեն), վարազ հաղթող, որը համարժեք է Սասանյան- ների Պերոզ անվանը, իսկ բարդված ձեւերն են Վարազտիրոց, Վարազվա- զան, Վարազդատ եւ այլն) ժխտեց դրանց եբրայական լինելը` վերագրելով արիական ծագում: Պատմաբանը Բագրատունիների հրեական ծագման վերաբերյալ նկատում է հակադրություն հենց Խորենացու հիշատակութ- յուններում: Խոսքը վերաբերում է Բագրատունի Ենանոսի եւ Գնթունի նա- հապետ Զորայի միջեւ ծագած տարաձայնությանը: Համաձայն այդ վկա- յությունների, Ենանոսը, ապստամբելով թագավորի դեմ, փորձում էր հան- ձին Զորայի գտնել դաշնակցի, վերջինս, սակայն, առարկում է Բագրատու- նի Ենանոսին` միաժամանակ հերքելով իրենց պաղեստինցի (հրեա) լինե- լը17: Գարագաշյանի մոտ հանդիպում ենք այն տեսակետի հպանցիկ հիշա- տակմանը, որը պետք է ամրապնդվեր հետագայում եւ դառնար այն իրո- ղության առհավատչյան, համաձայն որի Խորենացին հրեա ասելով նկա- տի է ունեցել ոչ թե ազգությունը, այլ Բագրատունիների կրոնական պատ- կանելությունը: Գարագաշյանը ուշագրավ տեսակետ է արտահայտում նաեւ Բագրատունիներին վերագրված պաշտոնի` հայոց թագավորին թա- գադրելու իրողության վերաբերյալ` այն որակելով ոչ միայն հին եւ ընդուն- ված սովորույթ հայոց մեջ, այլեւ` կրոնական արարողություն: Այս երեւույթի պատմական ակունքները գալիս են այն ժամանակաշրջանից, երբ երկրի  վրա իշխանությունը աստվածապետական էր, այսինքն` աշխարհիկ իշ- խանությունը գտնվում էր քրմի կամ մարգարեի ձեռքում: Երբ այն սահմա- նազատվեց, վերջիններս շարունակեցին իրենց ձեռքում պահել թագավո- րին պսակելու կամ օծելու արարողությունը: Թերեւս այս է Գարագաշյանի կողմից Վահունիների հետ նրանց համեմատելու պատճառը: Այս ենթադ- րության հիմքը նաեւ «Բագրատունի» անվան առաջին «Բագ» բառն է, որը հնդեվրոպական շատ լեզուներում նշանակում է «Աստված»: Հեղինակը նույն կերպ է բացատրում «Վահունի» ցեղանունը, համաձայն որի «վահ» բառը «բագ»-ի մեկ այլ ձեւն է եւ ունի նույն նշանակությունը18:

Ինչպես տեսանք, վերոհիշյալ գիտնականները Բագրատունիներին վե- րագրում են բացառապես հայկական ծագում` վերջիններիս նախահայրը համարելով Կիլիկիայի եւ Ասորիքի կառավարիչ Բագարատին: Նույն տե- սակետն ունի նաեւ Ասլան Շահնազարյանը: Նա, վկայակոչելով ուրարտա- գետներին, համաձայն որոնց ուրարտերենում «ունի» բառը նշանակում է «տոհմ», եւ իր այդ նույն իմաստը պահպանել է նաեւ հայերենում` որպես հատուկ անունների վերջածանց, իշխանական տան անվանման բացատ- րությունը կապեց իշխանական տոհմի ազգանվան կազմությամբ, որը բաղկացած է «Բագարատ» եւ «ունի» բառերից, հետեւապես Բագրատունի, ըստ Ա. Շահնազարյանի, կնշանակի Բագրատի տոհմ: Սակայն, այդ իրո- ղությունը ամենեւին չէր պարտադրում Բագրատունիներին` ունենալ ու- րարտական ծագում, ինչպես կարծում են որոշ մասնագետներ19 (այդ կար- ծիքներին կանդրադառնանք ստորեւ):

Բագրատունիների ծագման վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել Ն. Մառը: Նա նախ եւ առաջ ուսումնասիրության ենթարկեց Բագրատունի- ների մոտ առավել հաճախ հանդիպող անունները: Հետազոտության արդ- յունքում Աշոտ, Սմբատ, Գագիկ անունները առավել կապված համարվե- ցին հաբեթական աշխարհի հետ եւ ավելի թույլ իրանականի: Ինչ վերաբե- րում է Բագրատունիների ծագման վերաբերյալ առաջացած երկվությանը, ապա Մառն այն կապում է հայ հասարակության նախասիրությունների փոփոխման հետ: Համաձայն որի, հին ավանդությունների կրողները Բագ- րատունիներին կապում էին տեղական ցեղերի հետ, մյուսները` նոր` քրիստոնեական հայացքների կրողները, նախապատվությունը տալիս էին նրանց` աստվածաշնչյան Դավթից սերելուն20: Այս տեսակետը եւ Բագրա- տունիներին վերագրված «հրեական» ծագումն իր արտացոլանքը գտավ հատկապես Վրաստանում, որտեղ հաստատված Բագրատունիների մի ճյուղը հասել էր թագավորական աստիճանի: Համաձայն վրացական աղբ- յուրների Բագրատունիների այս ճյուղը ազգակցական կապեր ուներ Դա- վիթ մարգարեի հետ, ինչը նշանակում էր ազգակից լինել Մարիամ Աստ- վածածնին21: Բագրատունիների վրացական ճյուղի ծագման վերաբերյալ  նման չափազանցությունն անհնարին համարելով` Յ. Մարկվարտը, Կ. Թումանովը, Ն. Ադոնցը եւ այլ գիտնականներ` վրաց Բագրատունիներին սերած համարեցին հայ Բագրատունիներից22: Տվյալ պարագայում վրաց Բագրատունիների նախահայրը հանդիսացավ Աշոտի որդի Վասակը: Խոսքը 732–750 թթ. Հայոց իշխան Աշոտ Կույրի որդի Վասակի մասին է, որը մասնակցել էր 774–775 թթ. ապստամբություններին եւ Բագրեւանդի ճակատամարտից հետո անցնել էր Կղարջք եւ հիմնել Բագրատունիների վրացական ճյուղը: Մասնագետների արտահայտած այս տեսակետի աղբյուրագիտական հենքը Վարդան Արեւելցու համապատասխան հիշատակությունն է 23:

Ներկայացվելիք մյուս գիտնակաների կարծիքները նախորդներից տարբերվում են իրենց արտահայտած նոր տեսակետներով: Նրանցից ո- մանք Բագրատունիների ծագումը հասցնում են մինչեւ ուրարտական ժա- մանակաշրջան` վերագրելով նրանց մանայական ծագում: Տվյալ դեպքում Բագրատունիների նախահայր կարող էր հանդիսանալ Մանա երկրի թա- գավոր Բագադատին: Վերոհիշյալ տեսակետի պաշտպանողը Գրիգոր Ղա- փանցյանն է: Նրա մոտ հանդիպում ենք ոչ միայն Բագադատին, այլեւ Ի- րանզուին եւ Բագադատի նախորդ Մանա երկրի թագավոր Ազա Բ-ի մա- սին տեղեկությունների, որը հեղինակի ենթադրությամբ Բագադատի հայրն է, իսկ Իրանզուն` Ազայի հայրը` հետեւապես Բագադատի պապը: Հարկ է նկատել, որ Բագադատին Բագրատունի համարելու դեպքում տոհ- մի նախահայր պետք է ընդունել ոչ թե նրան, այլ` Իրանզուին: Ստացվում է, որ Ուրարտական շրջանում մեզ հայտնի առաջին Բագրատունին Բա- գադատի փոխարեն դառնում է Իրանզուն: Ըստ Ղափանցյանի` Բագրա- տունիների նախնական հնարավոր բնակավայր կարող էր համարվել Մաննա կամ Մերձուրմյան երկիրը, որի թագավորն էր Բագադատին24: Ա- դոնցը, ինչպես նշեցինք, մոտավորապես այս նույն վայրը, ավելի ճիշտ սրանից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած Բագեւրանդն էր ընդունում որ- պես Բագրատունիների նախահայրենիք:

Բագրատունիների ուրարտական շրջանում ունեցած հավանական գո- յությունը ենթադրում է նաեւ Ռ. Մաթեւոսյանը25: Իբրեւ ապացույց` մատնան- շում է Բագրատունիների զինանշանը, որն իր վրա կրում էր ուրարտական հերալդիկայի ազդեցության դրոշմ, ինչպես նաեւ` ուրարտական գլխավոր աստված Խալդեի կին Բագբարտուի անունը26: Վերջինիս անունից էլ հա- վանական էր, որ առաջացած լիներ իշխանական տոհմի անվանումը: Մաթեւոսյանը, Բագրատունիների` հավանական գոյությունը ուրարտա- կան շրջանում ենթադրելուց զատ, անդրադարձավ նաեւ Բագրատունիների իշխանական տոհմի ծագման հարցերի քննությանը` ներկայացնելով հա- յագիտությանը հայտնի տեսակետներն` ըստ ժամանակագրական հաջոր- դականության: Պատմաբանի ուսումնասիրության արդյունքում ամբող- ջությամբ հերքվեց Բագրատունիների հրեական ծագումը, անհավանական համարվեց նաեւ Շամբատի` Բագրատունիների նախահայր լինելը, քանի որ նրանք «Բագրատունի» կոչվելու փոխարեն կկոչվեին «Շամբատունի»: Բագրատունիների հայկական ծագումը Մաթեւոսյանը փաստում է նաեւ Խորենացու հիշատակություններում հանդիպող հակասություններով27:

Բագրատունիների ծագումնաբանության ուսումնասիրության մեջ նոր էջ բացեց անվանի կովկասագետ Կիրիլ Թումանովը: Նա առաջինն էր, որ խոսեց Բագրատունիների եւ Երվանդունիների հավանական ազգակցական կապի մասին28: Սակայն վերջերս Վ. Վարդանյանի կողմից լույս ընծայված հոդվածում, կարծես, հերքվում է Թումանովի վերոհիշյալ տեսակետը: Ըստ Վարդանյանի, Թումանովի այդ ենթադրության պատճառն այն էր, որ նա Երվանդունիներին սերած է համարում Տորք Աստծուց: Վերջինս, իր հերթին, նույնական լինելով Բագրատունիների նախահոր հետ, ակ- նարկված էր «բագա» բառով, քանի որ «Բագարատը» այդ աստվածությունը պաշտողների մականունն էր: Սակայն Վ. Վարդանյանը համերաշխելով Ս. Հարությունյանին, փաստում է, որ Երվանդ դիցանունը ծագել է ոչ թե Տորքից, այլ` հնդեվրոպական «perua-perwa» դիցանունից, հետեւապես Բագրատունիները եւ Երվանդունիները ազգակից լինել չեն կարող: Նա Եր- վանդունիների եւ Բագրատունիների ազգակցությունը անհավանական համարեց նաեւ այն պատճառով, որ Երվանդ վերջինին եւ նրա եղբորը` քրմապետ Երվազին, սպանողներից մեկը Բագրատունի իշխան Սմբատն էր: Վ. Վարդանյանը վերջինիս Բագրատունի լինելու դեպքում քիչ հավա- նական էր համարում նրա այդ քայլը: Թեպետ, հարգելի պատմաբանի նույն հոդվածում հանդիպում ենք Երվանդ վերջինի եւ նրա եղբոր քրմա- պետ Երվազի սպանության վերաբերյալ մեկ այլ ենթադրության: Ըստ Վ. Վարդանյանի, այդ սպանությունը կարող էր կապված լինել Բագրատունի- ների` պաշտամունքային ոլորտում ունեցած մեծ ազդեցությամբ, քանի որ Սմբատ Բագրատունին, սպանելով Երվազ Երվանդունուն, ոչ միայն վե- րացրեց Երվանդունի քրմապետերի իշխանությունը, այլեւ կարգեց նոր քրմապետ29: Ցանկանում ենք առանձնակի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թումանովը, բացի վերը հիշատակած փաստից, իր տեսակետը ապացուցում է նաեւ աշխարհագրական եւ տոպոնոմիկ (իմաս- տաբանական) տվյալներով: Խոսքը վերաբերում է Երվանդ Դ-ի (Ք. ա. 220– 201 թթ.) կողմից Երվանդունիների վերջին մայրաքաղաք Երվանդաշատի մոտ կառուցած Բագարան եւ Երվանդավան քաղաքներին, ինչպես նաեւ դրանցից հարավ` Բագրեւանդ գավառի Բագավան կենտրոնին, որը հա  րավ–արեւելքում սահմանակից էր Ծաղկոտն գավառին, որտեղ էլ գտնվում էր Անգղ ավանը: Հեղինակը բացի այն, որ Տորք Անգղը (Երվանդունիների աստվածությունը) համարեց ակնարկված «baga» բառով, իմաստաբանա- կան առումով Բագարանին եւ Բագավանին համարժեք համարեց «Անգղը» եւ «Անգեղ տունը», որոնք բոլորն էլ համարվում էին Երվանդունիների սրբավայրերը: Վերը թվարկված փաստերին ավելացնում է նաեւ այն, որ Երվանդունի իշխանները, Բագրատունիների նման, կրում էին «Բագա- րատ» անունը, նկատի ունենալով Բագրեւանդ գավառի (Բագարատի գա- վառ) իշխան Բագարատ Երվանդունուն, որի անունից էլ վերջինիս ժա- ռանգական սեփականությունը ստացել է իր անվանումը` Բագրեւանդ30:

1965 թ. Զանգեզուրում հայտնաբերված Արտաշես Ա-ի (Ք. ա. 189–160 թթ.) արամեերեն արձանագրությունը, որի բովանդակության ուսումնասի- րությանը ձեռնամուխ եղավ Ա. Փերիխանյանը, լիովին փոխեց Բագրատու- նիների ծագումնաբանության ուսումնասիրության արդյունքները: Թագա- վորի վերոհիշյալ տիտղոսների կողքին` «Արտաշես թագավոր», «Երվան- դունի», «Բարեպաշտ», «Զարեհի որդի», հիշատակված էր նաեւ «Նեկփա- ռը»` իբրեւ «թագադիր», «Ախշահրսարտի որդի»: Վերոհիշյալ արձանագ- րությունը թույլ տվեց Ա. Փերիխանյանին եզրակացնելու, որ Նեկփառը Բագրատունի է, քանի որ կրում էր «թագադրի» տիտղոսը: Բացի այդ, Ա. Փերիխանյանը աղերս էր տեսնում Նեկփառ եւ միջին մեդական «Nēkfarr» անունների միջեւ31: Արձանագրության մեջ, ինչպես տեսանք, Նեկփառը հի- շատակված էր իբրեւ որդի Ախշահրսարտի, հետեւապես, մեզ հայտնի առա- ջին Բագրատունին ոչ թե նա է, այլ` Ախշահրսարտը: Սակայն Վ. Վարդան- յանը հավաստիացնելով, որ Հայաստանում թագադրի պաշտոնը գոյութ- յուն է ունեցել դեռեւս Արտաշես թագավորի կառավարման տարիներին եւ, վկայակոչելով սույն արձանագրությունը, այնուամենայնիվ հերքում է Նեկփառի Բագրատունի լինելը: Նա իրավմամբ կասկածի է ենթարկում Ա. Փերիխանյանի այն տեսակետը, որ արձանագրությունը փաստում է Ն. Ա- դոնցի այն կարծիքը, որ Բագրատունիներն ունեն մեդական-ատրպատա- կանյան ծագում, քանի որ Ն. Ադոնցը Բագրատունիներին ոչ թե մեդական- ատրպատականյան ծագում է վերագրել, այլեւ` Բագրատունիների դինաս- տիան համարել էր առաջացած Հայաստանի իրանական կամ ատրպա- տականյան ծայրամասում32: Մեր կարծիքով` Նեկփառի վերոհիշյալ պաշ- տոնը` Արտաշես արքայի թագադիր լինելը, արդեն իսկ ապացուցում է Ա. Փերիխանյանի եզրակացությունը, որ նա Բագրատունի է, քանի որ Բագ- րատունիներից բացի այլ թագադիրներ մեզ հայտնի չեն: Նեկփառի Բագ- րատունի լինելը ապացուցվում էր նաեւ նրա անվան ծագմամբ, քանի որ, ինչպես վերը նշեցինք, այն նույնական էր միջին մեդական «Nēkfarr» ան- վանը: Ն. Ադոնցի ենթադրությամբ մոտավորապես նույնպիսի` պարթեւա- կան, ծագում ունի Բագարատ անունը: Այդ անվան հնագույն Բագադատա ձեւին առաջին անգամ հանդիպում ենք բուն Պարսկաստանում, այսինքն` Փարսիստանում Ք. ա. 220 թ.33: Բացի այդ, ամենեւին պարտադիր չենք հա- մարում, որ բոլոր Բագրատունիներն ունենան` Բագարատ, Աշոտ, Գագիկ եւ նման անուններ, որոնք, սովորաբար, կրում էին Բագրատունիները: Պատմաբանների հաջորդ սերնդին էր միայն վիճակված` երկար պրպտումների եւ ուսումնասիրությունների արդյունքում կատարել մինչ այդ պատմագիտությանը անհայտ եզրակացություններ:

Ս. Երեմյանն այն պատմաբաններից էր, որ կարողացավ նորովի ներ- կայացնել Մովսես Խորենացու` Շամբատի «հրեական» ծագումը: Անանու- նի հիշատակած Բագարատ Փառազյանը, որն, ըստ հեղինակի, նույն ինքը` «Շամբատայ Բագարատն», Տրդատ Ա Արշակունու ժամանակակիցն էր: Բագարատ Փառազյանը` «Շամբատայ Բագարատը», Ադիաբենի թագա- վորների նման ընդունել էր հրեական կրոնը (ավելի ճիշտ` նախնական քրիստոնեության ուսմունքներից մեկը) եւ որպես թագադիր ասպետ ու հայ ավագանու անդամ` մասնակցել Տրդատի` Մեծ Հայքի թագավոր հռչակվե- լու արարողությանը: Ըստ Ս. Երեմյանի` այս Բագարատը գլխավորում էր պարթեւների կողմնակից հայ մեծամեծներին եւ նրանց հետ ապաստանել էր Մծբինում34: Այս եզրակացությունը կիսում է նաեւ Հ. Մելքոնյանը35, սա- կայն կարծում ենք` նա թեմայի վերաբերյալ արտահայտում էր երբեմն միմյանց հակասող կարծիքներ: Օրինակ` «Կարծում ենք, որ Խորենացին ճիշտ է, երբ գրում է, որ նա (Շամբատը – Մ. Գ.) հայ չէր, այլ հրեա եւ գուցե նա հրեական նոր կրոնն ընդունած, ծագումով հայ ադիաբենցի էր, եւ կամ պարթեւական ծագումով` Ադիաբենեի մեծամեծներից կամ զորավարներից մեկը, որը դեռ շատ վաղուց Ադիաբենեի թագավոր Իզատեսի կամ թագու- հի Հեղինեի հետեւողությամբ ընդունել էր հրեական նոր վարդապետությու- նը եւ առաջին իսկ օրից հավատարմաբար ու անձնուրացաբար համագոր- ծակցելով Տրդատի հետ եկել էր Հայաստան»36: Առանձնակի հետաքրք- րություն է ներկայացնում Հ. Մելքոնյանի տեսակետն այն առումով, որ գու- ցե Շամբատը Ադիաբենից եկած այն զորավարներից մեկն էր, որ դեռ Ա- դիաբենեում եղած ժամանակ ընդունել էր հրեական նոր ուսմունքներից` քրիստոնեական վարդապետությունը, կամ Բագրատունիների շնորհիվ I դ. երկրորդ կեսին քրիստոնեական վարդապետության առաջին ծիլերը բերվել են Հայաստան եւ, անկասկած, հետզհետե նրանց միջոցով էլ այստեղ կազմավորվել է քրիստոնեական համայնքներից մեկը37:

Գտնում ենք` Ս. Երեմյանի կարծիքը, որը կիսում է նաեւ Հ. Մելքոնյանը, լիովին ընդունելի կարելի է համարել, քանի որ աղբյուրագիտական հիշա- տակությունը վկայում է այն մասին, որ պարթեւների թագավոր Վաղարշ I- ի հրամանով հայոց թագավոր Տրդատ I-ին սատարող Մոնես զորապետը, գալով Հայաստան, իր հետ ունեցել էր ադիաբենական զորամաս38: Հավա  Ի մի բերելով Բագրատունիների ծագման վերաբերյալ վերը ներկայաց- ված թե՛ աղբյուրագիտական վկայությունները, թե՛ հայագիտությանը հայտնի տեսակետները` գալիս ենք եզրահանգման` համաձայն որի, ա- ռավել հավաստի է Անանունի` Բագրատունիների բացառապես հայկա- կան ծագման հիշատակումը: Ինչ վերաբերում է Փառնավազի իսկության բացահայտմանը, հարկ է նկատել, որ Անանունից բացի Փառնավազին ծա- նոթ է եղել նաեւ Մովսես Խորենացին: Նրան Խորենացին հիշատակում է Մարաց թագավորների հետ համապատասխան հերթականությամբ հայոց թագավորներին թվարկելիս:

Մարաց թագավորներ Վարբակէս Մօդակիս Սօսարմօս Առտիկաս Դէովկիս Փռաւորտիս Կւաքսարէս Աժդահակ

Հայոց թագավորներ Պարոյր, որդի Սկայորդւոյ Հրաչեայ
Փառնաւազ
Պաճոյճ
Կոռնակ
Փառոս
Միւս Հայկակ
Երուանդ սակաւակեաց Տիգրան39

Այստեղ Փառնավազը հանդես է գալիս որպես Հրաչյա թագավորի հա- ջորդ, հետեւապես Փառնավազի ու Հրաչյայի միջեւ ժամանակագրական մեծ տարբերություն չէր կարող լինել: Խորենացուց մեզ հայտնի է նաեւ, որ Հրաչյան Նաբուգոդոնոսորի ժամանակակիցն էր: Հենց այս նույն ժամանա- կաշրջանում ենք հանդիպում նաեւ Անանունի մոտ հիշատակված Փառնա- վազին: Ժամանակագրական նույնությունը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ երկու դեպքում էլ խոսքը միեւնույն անձի մասին է: Միակ տարբերութ- յունը այն է, որ Խորենացին Փառնավազից հետո է հիշատակում այլ ան- ձանց, մինչդեռ Անանունը Փառնավազից անմիջապես հետո հիշում է Բա- գամին, Բագարատին եւ այլոց: Կարծում ենք` սա ունի իր բացատրությու- նը. Մովսես Խորենացու կողմից Անանունի օրինակով Փառնավազին Բա- գամից եւ Բագարատից հետո հիշատակելը կվկայեր ոչ միայն նրանց ազ- գակից լինելը, այլեւ այդպիսով կփաստվեր տոհմի հայկական ծագումը: Պատահական չպետք է համարել նաեւ երկու պատմիչների մոտ հանդի- պած` թագավորին դիմավորելու եւ նրանից համապատասխան շնորհներ ստանալու նկարագրությունը: Միակ տարբերությունն այն է, որ Խորենա- ցու մոտ հանդես է գալիս «Շամբատայ Բագարատը» եւ Վաղարշակ թագա- վորը, իսկ Անանունի մոտ` Բագարատ Փառազյանը եւ Արշակ Փոքրը: Այ- նուամենայնիվ, կարծում ենք, որ խոսքը վերաբերում է միեւնույն իրադար- ձությանն ու անձանց: Ստացվում է, որ «Շամբատայ Բագարատը» եւ Բա- գարատ Փառազյանը միեւնույն անձն են: Այս տեսակետը ժամանակին  պաշտպանել են Ս. Երեմյանն եւ Հ. Մելքոնյանը, ինչպես վերը նշվեց: Ինչ վերաբերում է Վաղարշակ թագավորին եւ Արշակ Փոքրին40, ապա կարծում ենք, որ նրանց իսկության բացահայտումը դուրս է մեր ուսումնասիրութ- յան շրջանակներից: Ն. Ադոնցի այն կարծիքը, որ Անանունի հիշատակած Բագարատ Փառազյանը չէր կարող հանդես գալ մե՛կ Ք. ա. VII դարում եւ մե՛կ էլ պարթեւ Արշակունի թագավորի Մծբին գալու ժամանակ` մոտավո- րապես Ք. հ. II դարի կեսերին41, պետք է պարթեւ Տրդատ Ա Արշակունի թա- գավորին օծող Բագարատ Փառազյանին կամ «Շամբատայ Բագարատին» ընկալել ոչ թե անմիջապես Փառնավազի որդի, այլ` նրա սերունդներից: Անանունը, որպեսզի պահպաներ Բագարատի ունեցած կապը Փառնավա- զի հետ, նրան ներկայացրել էր իբրեւ «Բագարատ Փառազեան»:

1960–70-ական թվականներին հայագիտության մեջ կատարված նվա- ճումները եկան հերքելու նախկինում ամրապնդված այն տեսակետը, հա- մաձայն որի Բագրատունիների նախահայրը Ասորիքի եւ Կիլիկիայի կա- ռավարիչ Բագարատն է: Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ, ինչպես վերը նշվեց, գիտությանը շուտով հայտնի դարձավ մի նոր Բագրա- տունի` Նեփառ թագադիրը` Ախշահրսարտի որդին: Համաձայն ենք Ռ. Մաթեւոսյանի տեսակետին առ այն, որ մեզ հայտնի առաջին Բագրատու- նին Ախշահրսարտն է42: Փաստորեն Բագրատունիների` Ք. ա. II դարում գոյությունը դառնում է գիտականորեն ապացուցված: Իսկ տոհմի, ուրար- տական շրջանում հավանական գոյությունը, մեր կարծիքով, առանձին ու- սումնասիրության թեմա է եւ անհրաժեշտություն ունի լուրջ քննության: Ինչ վերաբերում է Մովսես Խորենացու կողմից Բագրատունիներին վե- րագրված «հրեական» ծագմանը, ապա` կարծում ենք, որ պատմահայրը չէր կարող իր մեկենասի տոհմին վերագրել օտար ծագում, այն առավելա- պես պայմանավորված էր Բագրատունիներին ազնվական ծագում վերագ- րելու պատմահոր միտումով: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես Հա- յոց թագավոր Հրաչյան, Շամբատին Նաբուգոդոնոսորից ազատելով, բնա- կեցրել էր Հայաստանում այն էլ, ըստ պատմիչի, «մեծ պատվով»: Ինչու՞ էր Հայոց թագավորը նման պատվի արժանացնում «հրեա» ստրուկին: Մեր համոզմամբ Խորենացու մոտ հանդիպում ենք այն երեւույթի ցայտուն դրս- եւորմանը, որը բնորոշ էր հին աշխարհին եւ միջնադարին` ազգությունը հաճախ կրոնական պատկանելությամբ պայմանավորելը: Հին աշխար- հում այս երեւույթի դրսեւորումը փաստում է նաեւ Ս. Երեմյանը: Նա վերլու- ծության ենթարկելով պարսից թագավոր Շապուհ Բ (309–379 թթ.) Երկա- րակյացի կողմից Հայաստանի քաղաքներից բնակչության տեղահանութ- յան մասին Փավստոս Բուզանդի վկայությունները` հավաստում է, որ պատմիչը ցուցաբերել է կրոնադավանաբանական մոտեցում: Ս. Երեմյա- նի պնդմամբ, «հայեր» ասելով` պատմիչը նկատի է ունեցել նաեւ սիրիացի-  ներին, հույներին եւ այլ քրիստոնյա ազգերին, իսկ «հրեա» ասելով` հրեա- կան կրոնի` քրիստոնեության նախնական ուսմունքներից մեկի հետնորդ- ներին43: Բացի այդ, հաճախ ազգությունը էթնիկական նշանակությունից զատ կարող էր ունենալ նաեւ բարոյական վարքագծի բնութագրման ե- րանգ, ինչպես նաեւ` իր վրա կրել կրոնական հակադրության իմաստ44: Ռ. Մանասերյանը, իր հերթին փաստելով հին աշխարհում եւ միջնադարում Հայաստանում պրոզելիտիզմի` նորադարձության, առկայության մասին, վկայակոչում է Բագրատունիներին վերագրված հրեական ծագումը: Բացի այդ, նա, ուսումնասիրության ենթարկելով Շամբաթ անվանումը, այն նույ- նացնում է հռոմեական ժամանակաշրջանում ընդունված Սամբատիոն, կամ Սանբատիոն, Սաբատիոն անուններին: Ռ. Մանասերյանի կատարած հետազոտության արդյունքում Բագարատ անունը համարվեց ոչ թե սեմի- տական, այլ` իրանա-հնդեվրոպական: Այդ թույլ տվեց պատմաբանին են- թադրելու, որ իշխանական տոհմը ունի տեղական ծագում45:

Վերոհիշյալ տեսակետները փաստում են, որ Խորենացու կողմից Բագ- րատունիներին վերագրված «հրեական ծագումը» չպետք է հասկանալ բա- ռի ուղիղ իմաստով, այլ` որպես տոհմին վերագրված բարձր եւ ազնվական ծագման հավաստում, ինչն ընդունված կարգ էր թե՛ օտար եւ թե՛ հայ պատ- միչների մոտ: Սույն մոտեցմանը հանդիպում ենք նաեւ Կոստանդին Ծիրա- նածինի` իբերների ծագմանը վերաբերող հիշատակություններում. «Իբեր- ների կուրապաղատները, ցանկանալով իրենց վեհացնել ասում են, թե սե- րում են թագավոր Դավիթ մարգարեի հարճից` Ուրիայի (կին Բերսաբեից): Նրանք գտնում են, թե Դավթի` նրանից ունեցած երեխաներից են սերում եւ որ իրենք Դավիթ թագավորի եւ մարգարեի ազգականներն են, հետեւաբար ամենասուրբ աստվածածնի, քանի որ վերջինս Դավթի սերնդից էր»46: Հայ պատմագրության մեջ սույն ավանդույթի դրսեւորմանը հանդիպում ենք նաեւ Զաքարյանների իշխանական տոհմի ազգային պատկանելությունը վկայող հիշատակություններում, որոնց համաձայն վերջիններս ունեին «քրդական» ծագում: Հ. Մարգարյանը, քննության առնելով Զաքարյաննե- րին վերագրված քրդական ծագումը, եզրակացրեց, որ այն փաստող վկա- յությունների հիմքում ընկած է Խորենացուց եկող հիշյալ ավանդույթը: Բացի այդ, Հ. Մարգարյանը նույնացրեց «մար» եւ «քուրդ» էթնոնիմնե- րը, համարելով դրանք հոմանիշներ` հանգեց այն եզրակացությանը, որ XIII դարում հայ պատմագրության մեջ որեւէ իշխանական տոհմին մա- րական-քրդական ծագում վերագրելը նշանակում է` այդ տոհմի ակունք-  ները փնտրել հնագույն մարական ժամանակներից, իսկ «մար» համարվե- լը ցույց է տալիս Աժդահակից, այսինքն` արքայական տոհմից սերել47:

Այսպիսին են Բագրատունիների ծագման վերաբերյալ մինչ այս հայա- գիտությանը հայտնի տեսակետները, որոնցից յուրաքանչյուրը լուրջ ու- սումնասիրությունների եւ քննարկումների տեղիք են տալիս: Դրանց մի մասը թեեւ ենթադրություններ է, սակայն գիտնականների կողմից առավել մանրամասն ուսումնասիրությունների արդյունք ու գիտական փաստերով ապացուցված տեսակետներ են: 

вторник, 16 декабря 2014 г.

Աշխարհի ամենաաղտոտված գետերի տասնյակը

 1) Սիտառում գետ, Ինդոնեզիա
2) Յամունա գետ, Հնդկաստան
3) Բուրիգանգա գետ, Բանգլադեշ
4) Լանզհոույի Դեղին գետը, Չինաստան
5) Մարիլաո գետ, Ֆիլիպիններ
6) Գանգես գետ, Հնդկաստան
7) Սոնղուա գետ, Չինաստան
8) Միսիսիպի գետ, ԱՄՆ
9) Սառնո գետ, Իտալիա
10) Քինգ գետ, Ավստրալիա

воскресенье, 23 ноября 2014 г.

Ջրային ռեսուրսները. նախագիծ

 Եթե չլինի ջուրը։ - Ջուրը կյանք է որը թույլ է տալիս մարրդուն  գոյատևել։ Այն զբաղեցնում է մարդու օրգանիզմի 60-70%-ը: Եվ արդեն ինքնին հասկանալի է, որ առանց ջրի կյանք չկա:  Եթե չլիներ ջուրը, չէր լինի կյանքը: Այսինքն չէր լինի բուսական եւ կենդանական աշխարհը՝ մոլորակը կնմանվեր անծայրածիր տափաստանի։ և այս ամենը մարդը գիտակցելով՝ մարդ արարածը միեւնույնն է, շարունակում է անխնա օգտագործել դա: Եվ չեմ զարմանա, եթե գա մի օր, երբ ջրի պաշարները լիովին կսպառվեն և դա կհանգեցնի Երկիր մոլորակի վերջը։

 Գնահատել Երևանի և Հայաստանի ջրային  ռեսուրսների վիճակը-Մարդու կենսագործունեության ապահովման,շրջակա միջավայրի հավասարակշռությունը պահպանելու հարցում կարևոր դեր ունի երկրում ջրային պաշարների առկայությունը: Մարդկանց հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է ազգային ջրային պաշարը: Ջրային ռեսուրսները առաջանում են մակերևութային և ստորերկրյա ջրերից,որոնց թվում են նաև` առուները,գետերը,աղբյուրները,լճերը,ձնածածկույթները,սառցադաշտերը:
Հայաստանում ջրային ռեսուրսների վիճակըայնքան էլ լավ չէ: Գետերի վրա կառուցվում են ՀԷԿ էր,որոնց պատճառով ջրայինպաշարները ցամաքում են:
Չնայած ՀՀ տարածքը ծածկված է գետերի և գետակների խիստ ցանցով,դրանց մեծ մասը փոքր են և ջրառատ չեն:
Հանրապետության տարածքում կան ավելի քան 115լիճ, լճակ ու ջրամբար:
Դրանց ջրերի ընդհանուր ծավալը կազմում է 36.8 մլրդ խմ, որից Սևանա լճին բաժին է ընկնուն 34.0 մլրդ խմ: Ջրային ռեսուրսների նշանակալի մաս են կազմում ստորերկրյա ջրերը, որոնք տարեկան կազմում են 5027մլն խմ: Սևանա,Կապույտ և այլ լճերի անհաշվենկատ սպառման հետևանքով պակասել են դրանց դարավոր պաշարները,խախտվել է լճերի ինքնամաքրման բնական գործընթացը,վատացել է ջրի որակը և լճերը սկսել են <<ծաղկել>>:
 Աղբյուրը- http://ah.do.am/referat/ekologia/HH_jrain_resursneri_hamarot_nkaragir.pdf

четверг, 20 ноября 2014 г.

Զաբուղոն

  1) Մեծ սիրո գաղափարը:
 Թափառական, ծպտուկ  և գիշերային կյանք վարող երիդասարդը, որը հարոիստ տների կողոպուտով էր զբաղվում և ամենաբարդ կողպեքներ  բացում, ամենա ճարպիկ գողի համբավ ուներ  սնապարծ էր, բայց ոչ չարամիտ և այս ամենը նրա համար արվեսի պես մի բան էր համարում, կարող էր անկեղծ սիրել։ Դա այն մեծ և անկեղծ սերն էր, որ ուժ էր տալիս այս պարզամիտ  տղային ապրելու ուժ տալիս և փախնում բանտից։

 2)Վրեժի և սիրո կոնֆլիկտի խաղաղ լուծումը:
  Դառն էր նրա հիյասթափությունը` նրա նշանածի Վաիլիկի հանդեպ, որ իրեն դավաճանել էր մի ուրիշ երիդասարդի հետ և մատնել իրեն։ Իր առավելության զգացողությանն ախոյանի ու արհամարնքը սիրած աղջկա հանդեպ,  թուլացրեցին նրա մեջ վրեժի գաղափարը,իսկ դա վրեժի և սիրո կոնֆլիկտն էր, որում ամեն դեպքում հաղթեց մեծ սերը ետ պահեց նրան արյունահեղությունից։Թեև կորցրել էր իր միակ հարազատ էակին, ու կյանքը նրա համար այլևս անիմաստ էր, նրա համար հանգուցալուծումը եղավ ետ վերադառնալ բանտ ինքնակամ։

 3)«Մեծագին ադամանդի» կանացի հոգեբանության գեղարվեստական   մարմնավորումը:
 Վասիլիկը, նա վտիր դեմքով ու թջուկ մազերով արտակարգ արդուզարդերով մի աղջիկ էր։ Նշանածի սարսափն ու փառքը, նրան աներկյուղ էին դարձրել, կարող էր լինել ամեն տեղ, անմատչելի էր և դա էլ ավելի հրապոիրիչ էր դարձնում նրան, թեև լվացարարի աղջիկ էր կյանքը գիշերային մթության մեջ, Սերը սկում է գիշերը և ավարտվում գիշերը, չէ որ  նշանածը գիշերներն էր գալիս իրեն հյուր, իսկ նա էլ գրկաբաց էր դիմավորում նրան։  Լուսնյակ գիշերներն էին նրանց ուղեկիցը և այդ սերն էր, որ ամեն անգամ նորովի էր իր գույներով և դյութական անուրջներով հանգեցնում նրանց  բոլոր հանդիպումները։ Նա երջանիկ էր։  մեկը որ սիրում էր կյանքի բոլոր վայելքները,
ցուցամոլ էր, փակվել մթության խավարի մեջ, ինչպես ադամանդը տուֆում ու չցուցադրվել։ Դա արդեն նրա համար չէր։ Նա ձգտում էր հանդիսատեսի, պետք էին իրեն այդ արձագանքները։ Իսկ մի թե դա հնարավոր էր այն ներքին և լոին ներդաշնակության մեջ, որ ապրում էր իր սիրեցյալի հետ։ Դե իհարկե նման մարդկանց մոտ երկար երկար չէր կարող շարունակվել։ Բաժանումը անխուսափելի էր, իսկ դավաճանութթյունը արդարացված նման կերպարի համար ինչպիսին Վասիլիկն էր։

 Հետազոտական աշխատանք

 1) Նովելների ավարտը. գրողին հաջողվե՞լ է  հիմնավորել նմանօրինակ ավարտը:
  Կարծում եմ, այո, դա ապացուցում է տղայի մեծահոգի և արժանապատիվ մարդ լինելը։
 2) Ինչպիսի՞  ավարտ էիք  գուշակում:
  Կարծում էի վիրավորանքն ու վրեժի ծարավը կհաղթի,կսպանի և նոր կբանտարկվի։
 3) Ինչպիսի՞ ավարտ կգրեիք:
  Այս ավարտը ինձ գոհացնում է։

вторник, 18 ноября 2014 г.

«Այինկա» Երկխոսությունը նովելում:

- Ծո´, Հակաբոս, տե´ երերա:
- Այինկա՜, այինկա՜:
Բարև, Հակոբոս, ե՞րբ եկար:
- Երեկ գիշեր:
Ծո, ո՞վ բերավ ասոնք, Սահա՞կը:
- Քանի՞ օխա թյություն վերուցին Մահալլեեն:
- Հարյուր քսան:
- Ո՞ւր է Հակոբոսը:
- Առջևեն կերթա:
- Սրդողած ես հետս:
- Ե՞ս:
- Բարևս ինչո՞ւ չառիր, բարևը Աստուծո է:
Աղջիկը չխոսեցավ և հեռանալ ուզեց:
- Կեցի°ր, ատեն մը կը սիրեիր զիս, եղբորս հետ չնշանված դեռ, կը հիշե՞ս աղբյուրին քով խոսածներդ:
- Ես եղբորդ նշանածն եմ, մի° խոսիր հետս, ես այինկաճիի աղջիկ եմ:
- Այդչա՞փ գեշ մարդ եմ ես… Եթե գիտնայիր, որ մեկ խոսքովդ սիրտս կբանամ սա դանակով. իմ սերս ամուր է աս երկաթին պես, քուկդ… ծառի մը ոստին պես ամեն դի կը ծռի, պզտիկ եղբորմեն մեծ եղբորը, Սահակեն Հակոբոսին կը դառնա:
- Ո՞վ ըսավ որ քոլճի ըլլաս:
- Քեզի համար:
- Ես այինկաճիի աղջիկ եմ:
- Կեցի´ր, տե, քիչիկ մըն ալ:
- Կրա՜կ,- հրամայեց այինկաճիին ձայնը, կրկնելով երկարելով անտառային խուլ ու մութ խորշերուն մեջ:

среда, 12 ноября 2014 г.

Զաբուղոն


Զաբուղոնը մի երիտասարդ էր, որը գողությամբ էր զբաղվում: Երկաթագործի արհեստն էր սովորել և շատ լավ ուսումնասիրել կողպեքները: Այն գյուղացիներից չէր, որոնք բռնվում էին և ծաղրուծանակի ենթարկվում և ոչ էլ այն ավազակներից, որոնց խղճի վրա մարդկային կյանքեր են: Կարողանում էր ամենաանմատչելի և հարուստ տները կողոպտել, յուրաքանչյուր ծուղակից դուրս պրծնել, այդ պատճառով էլ ամենաճարպիկ գողի համբավն էր ստացել: Գողանում էր, քանի որ իրեն հաճույք էր պատճառում այն միտքը, որ ամենաբարդ կողպեքներն էլ կարող է բացել: Սիրով իր գողացածը ետ կվերադարձներ, եթե վստահ լիներ, որ չեն բանտարկի: Իր համար գողությունը արվեստի պես մի բան էր, որտեղ առաջատարն ինքն էր: Մարդիկ նրան կարեկցանքով էին վերաբերվում, քանի որ թափառական, ծպտված ու գիշերային կյանք էր վարում: Նշանված էր մի հմայիչ գեղջկուհու` Վասիլիկի հետ, որին սիրում էր: Սկզբում Վասիլիկին հաճելի էր այդպիսի կյանքը, սակայն նա պատկանում էր այն մարդկանց տեսակին, որոնք սիրում են իրենց ցույց տալ, շփվել մարդկանց հետ։ Շուտով այդպիսի կյանքը նրա համար դարձավ անտանելի, սակայն Զաբուղոնը, պարզամիտ լինելով, չէր հասկանում այդ: Կապվելով մի ուրիշ երիտասարդի` Վասիլիկը անհնարին համարեց իրենց մտերմությունը և մատնեց նշանածին: Վասիլիկի հանդեպ սերը ուժ տվեց տղային՝ փախչելու բանտից: Դառը հիասթափություն ապրեց Զաբուղոնը՝ գտնելով Վասլիկին ուրիշ երիտասարդի հետ: Իր առավելության զգացողությունն ախոյանի ու արհամարհանքը սիրած աղջկա հանդեպ ետ պահեցին նրան արյունահեղությունից: Կորցնելով միակ հարազատ էակին՝ կյանքը դարձավ անիմաստ, ինչն էլ նրան ստիպեց ինքնակամ բանտ վերադառնալ:

понедельник, 10 ноября 2014 г.

English

Jack: hello, how are you?
Helen: hi, i am fine, thank you, and what about you?
Jack: I am fine too. Where do  you live?
Helen: I  Iive in Yerevan, and i study in Mkhitar Sebastatsi educational complex. Here are very good teachers and I find new friends, they are very nice people. Where do you live? 
Jack: I live in Switzerland, but every summer I goo to  Belgium. 
Helen: Do you read many english books?
Jack: Yes, I read many books.
Helen: Do you speak english after lessons?
Jack: Yes i speak english.
Helen: what language do you speak at home?
Jack: I speak armenian at home:

понедельник, 3 ноября 2014 г.

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության ականավոր 
ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է 
սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, 
բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով: 
Գրել է անգլերեն:

Գրող: 
Համարվում է XX դարի ամերիկյան արձակի հինգ մեծերից` Ֆոլքների, Հեմինգուեյի, Սթայնբեքի և Քոլդուելի հետ միասին: 
Ծնվ. 31.08.1908թ., Ֆրեզնո (ԱՍՆ): 
Մահ. 16(18). 05.1981թ., Ֆրեզնո, աճյունի մի մասը, կտակի համաձայն, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում: 
Ստեղծագործել է անգլերեն: 

Ծնվել է Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ գրողի ձևավորման մեջ մեծ դեր են խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: 

Առաջին անգամ տպագրվել է 1933-ին՝ Բոստոնի «Հայրենիք» անգլալեզու շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: 

Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) ժողովածույով, որը նշանակալի երևույթ է դարձել ամերիկյան գրականության մեջ: 

Գրական կյանքի առաջին տասնամյակում ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնք ամփոփվել են «Փոքրիկ երեխաներ» (1937), «Ողջույն քեզ սեր» (1938), «Անունս Արամ է» (1940), «Սիրելիս» (1944), «Ասորին» (1949) և այլ ժողովածուներում: 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրերում ներմուծել է տեղի ու ժամանակի հետ սերտորեն կապված սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, բնականությամբ, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, պատկերների ու կերպարների գունագեղություն: 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աշխարհում»: 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը ճշմարտացիորեն ստեղծել է հասարակ մարդկանց առօրյա կյանքի դրվագներ՝ դրանք հասցնելով գեղարվեստական մեծ արտահայտչականության և ընդհանրացումների: Նրա շատ գրական կերպարներ հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ իր ազգային ավանդույթներով ու բարքերով, «հին հայրենիքի» մասին հիշողությամբ: 
«Հին հայրենիքի» մոտիվը, ինչպես նաև նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի «տարօրինակ» ու ձախողակ մարդկանց, հատկապես մանուկների ու պատանիների կերպարները: Դրանք համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության խորհրդանիշեր, որպես գրողի մարդասիրական աշխարհազգացողության արտահայտիչներ: Իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո ու բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի վիպակներում, պատմվածքներում ու վեպերում, դրանք հետաքրքիր գեղարվեստական լուծում են ստացել նաև նրա դրամաներում. 
«Իմ սիրտը լեռներում է» (բեմ.՝ 1939, հայ. բեմ.՝ 1961, կինոնկար՝ 1976), 
«Կյանքիդ ժամանակը» (բեմ.՝ 1939, Նյու Յորքի քննադատների մրց., Պուլիցերի մրց., հայ. բեմ.՝ 1981), 
«Քարանձավի մարդիկ» (բեմ.՝ 1957), 
«Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» (բեմ.՝ 1942, հայկ. հեռուստատեսային կինոնկար՝ 1981), 
«Կոտորածն մանկանց» (1952, հայ. բեմ.՝ 1986), 
«Խաղողի այգին» (հայ. բեմ.՝ 1971)]: 
1942-ին ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939- 1945), գրել է զինվորական սցենարներ: 

Նա պատերազմն ընկալել է որպես աղետ և այդ թեման արտացոլել է «Մարդկային կատակերգություն» (1942, հայ. հրտ.՝ 1959) վիպակում ու «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946, հայ. հրտ.՝ 1965) վեպում: 

1950-60-ական թթ. ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում: 
Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի հիման վրա ստեղծել է հոգեբանական վիպակների շարք («Ինչ-որ ծիծաղելի բան», 1953, «Հայրիկ, դու խենթ ես», 1956, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», 1957, «Տղաներ և աղջիկներ», 1963, «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում», 1964, ևն): 
1960-ական թթ-ից սկսած՝ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը գլխավորապես գրել է քնարերգական-ինքնակենսագրական հուշագրական ժանրի գործեր («Ահա եկավ, ահա գնաց, ինքներդ գիտեք՝ ով», 1961, «Չմեռնել», 1963, «Նամակներ Թեյբու փողոցի 74 համարից», 1969, «Վայրեր, որտեղ ես եղել եմ», 1972, «Պատահական հանդիպումներ», 1977), որոնցից հատկապես ուշագրավ են Բ. Շոուին, Չ. Չապլինին, Պ. Պիկասսոյին, Թ. Էլիոտին, Ջ. Սթայնբեքին, Ե. Չարենցին, նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ: 

Երևանում ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի անունով կոչվել են դպրոց, համալսարան: ԱՄՆ-ում գործում է գրողի անվան հիմնադրամը: 

Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008 թ-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:

Վիլյամ Սարոյան ինքն իր մասին…
   «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:

   «...(Սարոյանը) օժտված է մի այնպիսի ձիրքով, որ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց... Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է»:
Պարույր Սևակ, 
բանաստեղծ

   «Մեծերը բացառություններ են, իրենք են ստեղծում իրենց օրենքները, և հայի ոգին Սարոյանով է մտել կեցության նոր ոլորտ... Ինքը իր հռչակից մեծ է և հռչակված ուրիշներից էլ մեծ է...»:
Հրանտ Մաթևոսյան, 
   «... (Սարոյանը) թեև այլ լեզվով, թեև այլ ժանրերով, բայց վերապատմեց իր ժողովրդի մեծ էպոսը, վերապատմեց էպոսին հատուկ անհուն բարությամբ ու խաղաղասիրությամբ, մարդկային խղճի ու արդարության նկատմամբ ունեցած այնպիսի անսպառ հավատով, այնպիսի կենսահաստատ փիլիսոփայությամբ, որ նրա խոսքը XX դաժան դարի խաչմերուկներում հնչեց եզակիորեն տեղին ու ժամանակին՝ հարուցելով իրեն արժանի հիացմունք ու արձագանք»:
Վահագն Դավթյան
 
 Յուրահատուկ ուժով ու հմայքով են օժտված Սարոյանի պիեսները։ «Հե՜յ, ո՞վ կա…» պիեսում հեղինակը վանդակաճաղերի երկու կողմերի միջոցով բացահայտում է Սարոյական փիլիսոփայության (պարզ ու բարդ կողմերը)։
 Պիեսը առաջին անգամ բեմադրվել է 1942թ-ին նկարահանվել է կինոնկար։ «Հե՜յ, ո՞վ կա»-ն մինչև օրս բեմադրվում է Հայաստանյան բեմերում։
 Պիեսում վառ անհատականություն է տղան։ Նա օգտվել է կյանքի շատ «բարիքներից», ճաշակել իր կեցության դառը հետևանքները։ Հիմա էլ, ամեն պահ սպասելով դաժան հաշվեհարդարին,  փնտրվում է խղձի, բարության, առաքինության գեթ մի ստվեր` կանչելով շարունակ…«Հե՜յ  ո՞վ կա»։ Տղան ձերբակալվել է շանտաժի հետևանքով։ Այժմ էլ, ամեն պահ սպասելով վախձանին, ծանոթանում է բանտի խոհարարուհու հետ։ Աղջիկը դեռ նաղքան այդ հավատում էր տղայի անմեղությունը, գիտեր, որ ոչ մի բռնարարություն տեղի չի ունեցել, սակայն նա ևս սպասում էր անբարո կնոջ խաբված ամուսնու և նրա ընկերների վրիժառությանը։ Նրանք հասցնում են անկեղծորեն սիրահարվել, նվիրվել միմիյանց, ապագայի պլաներ կազմել, սակայն երկուսն էլ գիտակցում են  պահի վերացականությունը` փորձելով սակայն երկարացնել այն։ Հետո գալիս են նրանք, ովքեր պիտի գային։ Սպանում են տղային, տանում` հրելով աղջկան մի կողմ…Միջանցիկ գործողություններ են աղջկա հանդիպումը, սերը, տղայի` գուլպայի միջի դրամի հանձնումը աղջկան, աղջկա պատրաստակամությունը, խանութ վազելը։ Հակամիջանցիկ գործողություններ են աղջկա` ձանապարհից հետ դառնալը, վրիժառուների դատաստանը և տղայի դին տանելը։ 
 Տղայի կերպարը գունեղ է։ Նա, քաշելով կանացի ստորության պտուղները, չի դադարում հավատալ հակառակ սեռի բարությանը։ Նա կարծես անվերջ կրկնում է, «Սերը անմահ է, ատելությունն է մեռնում ամեն վայրկան»։
 Աղջկա արտաքին գորշության տակ անհուն գութ է ծվարած։ Զրկանքները, դաժան հայրը, ծանր աշխատանքը չեն կարողացել ջնջել բարությունը, խիղձը,  և որ ամենակարևորն է, հավատը կյանքի նկատմամբ։ Նա պատրաստ է Խենթության, պատրաստ է նվիրվել, սիրել…Կարծես մի հոյակապ սիմֆոնիս լինի տղայի և աղջկա երկխոսությունը` լի հարմոնիկ և կատարյալ մեղեդիներով։
  Սակայն չէր կարող պիեսը այլ կերպ ավարտվել, քան տղայի մահով  չէ՞ որ այլապես կվերանար հարմոնիան կոչնչանար կատարելության պատրանքը։

понедельник, 27 октября 2014 г.

Էրիխ Մարիա Ռեմարկ «Ալիքը և ժայռը»

Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչ-որ տեղ ծովում, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի: Նա փարվել է ժայռին իր փրփուրներով ու ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով: Նա հառաչել է, արտասվել և աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա: Այդ ալիքը սիրել է ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը: Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել և ընկել է ալիքի գիրկը:
-Եվ հանկարծ ժայռը չքացել է: Այլևս չկար նա, ում հետ ալիքը խոսում էր, ում սիրում էր, և ում համար թախծում էր ալիքը: Հիմա ժայռը դարձել էր ընդամենը քարի մի բեկոր, որ սուզվել էր ծովի հատակը և մնացել այնտեղ ընկած: Ալիքը հիասթափված ու խաբված էր զգում իրեն և շուտով իր համար մի նոր ժայռ գտավ:
Դա ինչ է նշանակում: Ժայռը պետք է ժայռ մնար:
-Այդպես են ասում միշտ ալիքները: Բայց այն, ինչ շարժուն է, ավելի է ուժեղ, քան այն, ինչ անշարժ է: Ջուրն ավելի է ուժեղ, քան ժայռը:

пятница, 24 октября 2014 г.

Կոտորակներ

Այն կոտորակները, որոնց համարիչը հայտարարից փոքր  է,  կոչվում են կանոնավոր կոտորակներ, իսկ այն կոտորակներ, որոնց համարիչը հայտարարից մեծ է կամ հավասար է նրան` անկանոն կոտորակներ։
 Նույն հայտարարով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որն ավելի շատ բաժիններ է պարունակում։ Քանի որ կոտորակի համարիչը  ցույց է տալիս, թե քանի բաժնից է կազմված կոտորակը, ուստի նույն հայտարարով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի համարիչն ավելի մեծ է։ Ցանկացած   a  բնական  թվի   համար
  a : a = 1,  այսինքն` a\a կոտորակը  հավասար է 1-ի։ Այսպիսով` եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից, ապա կոտորակը 1-ից մեծ է։ Ճիշտ նույն կերպ կազմվում  ենք,  որ եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա կոտորակը 1-ից փոքր է։ Հետևաբար ամեն մի կանոնավոր կոտորակ 1-ից փոքր է, ամեն մի անկանոն կոտորակ 1-ից մեծ կամ 1-ին հավասար։
 Կոտորակի համարիչը և հայտարարը միևնույն թվով բազմապատկելիս  կոտորակի մեծությունը չի փոխվում։ Այս հատկությունը կոչվում է սովորական կոտորակների հիմնական հատկությունը։
 Կոտորակների հիմնական հատկությունից հետևում է որ կոտորակի համարիչը և հայտարարը միևնույն բնական թվին բաժանելիս կոտորակի մեծությունը չի  փոխվում։ ՕՐԻՆԱԿ` 3/6=3:3/6:3=1/2.            8/28=8:4/28:4=2/7
 Բնական թվի և կոտորակի գումարն անկանոն կոտորակ է։ Այդ կոտորակի հայտարարը հավասար է բնական թվին գումարվող կոտորակի հայտարարին, իսկ համարիչը մի գումար է, որի գումարելիներից մեկը բնական թվի և կոտորակի հայտարարի արտադրյալն է, իսկ մյուսը` կոտորակի համարիչը։

четверг, 16 октября 2014 г.

Ադամանդը

              Ադամանդը
Կարդալով պատմվածքը, հասկանում եմ ինչ բարդ է մարդ արարածը, որքան նման են նրանք և որքան տարբեր, ապրում են տարբեր աշխարհներում, բայց ինչ-ինչ պատճարներով մի տանիքի տակ, իրար տանջելով,չհասկանալով։ Այսպիսինն են նաև մեր հերոսները Քասիմը` և Մարիան։ Սա մարդկային կյանքի չկայացած մի պատմություն է,որ չի թողնի անտարբեր  և ոչ` ոքի։ Ես հասկացա, որ գործ ունենք տարբեր աշխարհների ու բնավորության տարբեր  գծեր  ունեցող այս զույգի հետ։ Քասիմը` լինելով շնորհալի ադամանդագործ, ազնիվ մի մարդ, որն հեռու էր առևտրականի հոգեբանությունից և արհեստում ձեռքի շնորք ու հմտություն ունենալով ապրում էր ծանր պայմաններում։ Նրան խանգարում էր հարստության նկատմամբ անտարբոր լինելը և որևէ հարցում նկատմամբ վճռական որոշում կայացնելը։ Այս, իր գործին նվիրված մարդը, որն այնքան էր սիրում կնոջն և ցանկանում նրան երջանկացնել։ Աշխատում էր օր ու գիշեր չհետեվելով իր առողզությանը, միայն գոհացնի նրան։ Կինն էլ, այնքան էր տարված ադամանդների փայլով, և քանի որ կորցրել էր շքեղության նկատմամբ իր երազանքը այլեվս սպասելիք չունենալով, հետևելով ամուսնու աշխատանքը նա հետզհետէ  սիրեց ոսկերչի գործը, Մարիան կրքոտությամբ էր հետևվում քարերն ագուցելու գործին։ Իսկ  դա իհարկե թողեց իր հետևանքը  նրանց հարաբերություններում։ Լինում են պահեր, երբ այլեվս Քասիմի համար անհնարին էր դառնում համբերատար լինել և հանդուրժել կնոջ հիվանդակին սերը դեպի այդ փայլուն զարդերը։ Իսկ վերջին դեպքը, որ անցել էր սահմանագիծը այն մեծ ադամանդներ էր, որն էլ պետք է դառնար նրա կյանքի վերջակետը։ Այդ անհասկանալի վերջաբանը, որը հուզում էր ընթերցողին և ինձ, գալիս է ասելու որ աշխարհում ավելի թանկարժեք բան չկա, քան կյանքը։ Դա էր պատձառը, որ ապրում էր արհեստանոցին կցակառույց բնակարանում, հիվանդոտ, անձգտում։  Այս բնավորության գծերն էին պատճառը,  որ սխալ ընտրություն էր կատարել կյանքի ընկեր գտնելու հարցում։ Փողոցային ծագումով և իր գեղեցկությամբ աչքի ընկնող նրա երիտասարդ կինը, ընտրել էր երեսունհինգ տարեկան մի ազնիվ մարդու, քանի որ քսան տարեկան դառնալով և արտաքին վտանգներից խուսափելով ստիպված համաձայնվել էր նրա կինը դառնալ։ Ահա այսպիսի տարբեր մարդիկ պետք է ապրեին մի հարկի տակ ուստի ամուսինները կյանքի ընթացքում` Մարիան նրա հիվանդոտ սերը դրդեց իրեն այդքան սիրող հրաշալի մարդուն հրեշավոր արարքին։ Նա լուռ քարացած դեմքով հրաժեշտ տվեց սիրելի կնոջը` Մարիային իր իսկ սիրած ադամանդը։

понедельник, 6 октября 2014 г.

Ռենեսանս



Վերածնունդը որպես քաղաքական և հասարակական  աշխարհայացք   ձևավորվել է Իտալիայում և որպես հասկացություն առաջին անգամ այն օգտագործել է տասնվեցերրորդ դարի  իտալացի նկարիչ ու ճարտարապետ Ջորջո Վազարին։Իտալական վերածնունդը բաժանվում է երկու շրջանների
.նախավերածնունդ(պրոտոռենեսանս)–
.վերածնունդ(ռենեսանս)–
ռենեսանսը իր հերթին բաժանվում է երեք շրջանների
առաջինը վաղ վերածնունդ ( տասնչորսից– տասնհինգ)
երկրորդը բարձր վերածնունդ(տասնհինգերորդ դարի վերջ– տասնվացերրորդ դարի սկիզբ)
երրորդ ուշ վերածնունդ(տասնվեցերրորդ դար)

Վերածննդի հիմնական  գծերն են
առաջին մարդու անհատապաշտական  ձգտումների իմաստավորում և խորացում
երկրորդ անտրոպոցենտրիզմ(մարդակենտրոնություն)
երրորդ գեղարվեստական և գիտական ճանաչողության միացում
չորրորդ հումանիզմ(մարդասիրություն)

Վերածննդի ժամանակաշրջանի կարկառուն ներկայացուցիչներից է Փիլիպո Բռունելեսկին,Ջովաննի Բելիննին,Սանտրո Բոտիչելին, Դոնատո Բրամատեն, Ռաֆաելը, Պետրուցցի, Սանագալլո։
հազարհինգհարյուր երեք թվականին Լեորանդոն ստեղծում է ֆլորենտացի մեծահարուստ Ջոկոնդայի դիմանկարը։
Մոնալիզայի կերպարը վճռական քայլ էր վերածննդի դիմանկարչական արվեստի զարգացման մեջ,այն իրենից ներկայացնում է բանականության ու զգացմունքների և ապրումների միասնության ամբողջականությունը։Իսկ օրինակ Միքելանջելո Վուոնառոտին իր օժտվածությունը դրսևորեց գեղանկարչթյան ,քանդակագործության և ճարտարապետության մեջ։Միքելանջելոյի աշխատանքներից են «Ահեղ դատաստան»,«Սիքստինյան կապելլա», քանդակագործության մեջ հայտնիներից են «Դավիթը»,«Պիետան»,«Ողբ առ ՔՐԻՍՏՈՍ»,«Գիշեր»,«Ցերեկ», «Առավոտ» և այլն։
Ուշ վերածննդի արվեստագետները հրաժարվեցին հումանիստական գաղափարներից օգտագործելով միայն մեծ նկարիչների ոճը՝մանեռան,որը հետագայում դաձավ նոր ուղղություն

суббота, 4 октября 2014 г.

Այն ամենը, ինչ իսկապես հարկավոր է իմանալ, ես մանկապարտեզում եմ սովորել


                                                      (Ռ.Ֆուլհեմ)
    Այն ամենը, ինչ իսկապես հարկավոր է  իմանալ կյանքի մասին, ես մանկապարտեզում եմ սովորել։ Ես իմաստություն գտա ոչ թե գիտելիքների լեռան ամենաբարձր գագաթին, այլ կիրակնօրյա դպրոցի ավազարկղի մեջ։ Ահա թե ինչ սովորեցի ես.
    Կիսվի՛ր քո ողջ ունեցածով, անզորե՛ն խաղա, մի՛ կռվիր, իրերը դիր անտեղ, որտեղից վերցրել ես, քեզանից հետո հավաքի՛ր սենյակը, ուրիշին մի՛ վերցրու, ներողությո՛ւն խնդրիր, եթե որևէ մեկին նեղացրել ես, ձեռքերդ լվա՛ ուտելուց առաջ, զուգարանում քեզանից հետո ջուրը բա՛ց թող, տաք կաթն ու թխվածքաբլիթը լավ կերակուր է,ապրի՛ր հավասարակշռության մեջ` մի քիչ սովորի՛ր,մի քիչ մտածի՛ր, մի քիչ նկարի՛ր, երգի՛ր, պարի՛ր, խաղա՛ և աշխատի՛րամեն օր, քնի՛ր ճաշից հետո։ Տանից դուրս գալուց հետո պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, ձեռք ձեռքի տվե՛ք  միասի՛ն եղեք։ Նկատե՛ք հրաշքները։
     Ի՞նչ եմ ուզում ասել. ցանկացած մեծ իմաստություն շատ պարզ է։

Բարյացակամություն

                             Հոգեբանափիլիսոփայական առակ
                                   
Նպարեղենի կրպակի տերը խիստ անտրամադիր էր.ասես դիտավորյալ կերպով իր կրպակի դիմաց` փողոցի մյուս կողմում,հսկայական սուպերմարկետ էր բացվել, նշանակվում է` իր բիզնեսի վերջը եկել է։ Սերնդեսերունդ կրպակը եկեմուտի համեստ, բայց հուսալի աղբյուր էր, և նրան սպառնացող անխուսափելի սնանկացումը իսկական աղետ կդառնար ոչ միայն կրպակի ներկա տիրոջ , այլ նաև նրա ամբողջ ընտանիքի համար։
    Վարպետը նրան ասաց.
     -Եթե դու վախենում ես մրցակցիցդ, ապա կատես նրան։ Այդ ատելությունն էլ հենց քո կործանումը կդառնա։
     -Բայց ի՞նչ անեմ,- հարցրեց գլուխը կորցրած առևտրականը։
     -Ամեն առավոտ կանգնի՛ր քո կրպակի առջև և օրհնի՛ր այն, ամենայն բարգավաճում ցանկացի՛ր նրան։ Այնուհոտև դեմքով շրջվի՛ր սուպերմարկետի կողմը և նույն բանն արա։
     -Ի՞նչ ։ Օրհնեմ թշնամուս, որն ինձ սնանկացնելո՞ւ է։
     -Նրա հասցեին ուղղված ցանկացած օրհնություն ետ կվերադառնա դեպի քեզ բարիքի տեսքով։ Իսկ եթե չարիք ցանկանաս, ապա ցանկացած այդպիսի ցանկություն կկործանի քեզ։
      Կես տարի անց կրպակի տերը նորից եկավ Վարպետի մոտ ու հայտնեց. կատարել էր այն, ինչից նա վախենում էր։ Կրպակը ստիպված էր եղել փակել։ Միայն թե այժմ նա  սուպերմարկետի կառավարիչն էր դարձել, և գործերն ավելի լավ են գնում, քան երբևէ։
 
Աղբյուր` Հրաչյա Ամիրյան «Ինքներդ լույս եղեք ձեզ համար»

среда, 1 октября 2014 г.

Մահվան Մասին

                                        (ծագումն. անհայտ  է)
 
 Արդեն իմ վարպետի մահվանից հետո ես բարեկամացա մեդիտացիայի, միստիկայի և յոգայի մերօրյա մեծագույն վարպետներից մեկի` Ջուջում Ռինպոչեի հետ։
 Մի անգամ նա իր կնոջ հետ  ֆրանսիայում ավտոմեքենայով ինչ-որ տեղ էին գնում հիանալով գյուղական վայրերի գեղատեսիլ տեսարաններով։  Ճանապարհն անցնում  էր ծաղիկներով զարդարված, թարմ ներկված ցանկապատով գերեզմանոցի կողքով։ Ջուջոմ Ռինպոչեի կինն ասաց. «Ռինպոչե՛, նայի՛, թե ամեն բան որքան խնամված ու մաքուր է Արևմուտքում։ Նույնիսկ դիակների թաղման համար նախատեսված տեղերն ուղղակի անթերի են։ Արևելքում նույնիսկ տները որոնցում մարդիկ են ապրում, բոլորովին էլ այսքան մաքուր չեն»։ 
 -Հա,- պատասխանեց Ջուջոմը,- ճիշտ ես ասում.  սա շատ քաղաքակիրթ երկիր է։ Նրանք այսքան սքանչելի կացարաններ ունեն մեռած դիակների համար։ Բայց մի՞թե դու չես նկատել, թե նրանք որքան սքանչելի կացարաններ ունեն նաև կենդանի դիակների համար։
 
 Ամեն անգամ այս դեպքը հիշելիս ես մտածում եմ այն մասին, թե որքան դատարկ ու ապարդյուն կարող է լինել կյանքը, երբ այն հարատևության ու ապարդյուն կարող է լինել կյանքը, երբ այն հարատևության ու մշտականության կեղծ հավատի վրա է հիմնված լինում։

Գիլգամեշ

Гильгаме́ш царь (лугаль) шумерского города Урука, правил в конце XXVII — начале XXVI веков до н. э. Представитель 1-й Династии Урука. Гильгамеш — это аккадское имя; шумерский вариант, по-видимому, образован от формы «Бильга-мес», что, возможно, значит «Предок героя». Отец его был эном (верховным жрецом) Кулаба. Гильгамеш был правителем, чьи деяния завоевали ему такую широкую славу, что он стал основным героем шумерской мифологии и легенд. Поэмы о Гильгамеше и его подвигах писались и переписывались на протяжении веков не только на шумерском языке, но и на большинстве других самых крупных языков Западной Азии. Гильгамеш стал героем всего Древнего мира — искателем приключений, храбрецом, но фигурой трагической, символом человеческого тщеславия и неуёмной жажды известности, славы и бессмертия — до такой степени, что современные учёные часто воспринимали его легендарным персонажем, а не реальным человеком и правителем. В начале своего правления Гильгамеш был подчинён лугалю Киша Аге. Ага через послов потребовал, чтобы Урук принял участие в предпринятых Кишем ирригационных работах. Совет старейшин Урука предлагал Гильгамешу подчиниться и исполнить требование Аги, но Гильгамеш, поддерживаемый народным собранием, отказался покориться. Народное собрание провозгласило эна Гильгамеша военным вождём — лугалем. Ага прибыл с войском на ладьях, спустившись вниз по Евфрату, но начатая им осада Урука окончилась поражением кишцев.

Գիլգամեշը  շումերական Ուրուկա քաղաքի թագավոր էր, գահակալել է մ.թ.ա. XXVII դ. վերջին և XXVI դ. սկիզբը: Ուրուկայի առաջին դինաստիայի ներկայացուցիչ: Գիլգամեշը աքքայական անուն է,որի շումերական տարբերակը հավանաբար ձևավորվել է <<Բիլգամես>> ձևից,որն հավանաբար նշանակում է <<Հերոսի զարմ (նախնի)>>: Նրա հայրը Կուլաբայի Էն էր (գլխավոր քուրմ):
Գիլգամեշը թագավոր էր, որի գործերը նրան այնպիսի մեծածավալ փառք էին բերել, որ նա դարձել էր շումերական առասպելաբանության և լեգենդների հիմնական հերոս: Գիլգամեշի և նրա սխրանքների պոեմները  (վեպերը) գրվել և արտագրվել են դարեր ի վեր ոչ միայն շումերերենով, այլ նաև արևմտյան Ասիայի շատ այլ ամենահայտնի լեզուներով: Գիլգամեշը դարձել է ամբողջ հին աշխարհի հերոսը` արկածախնդիր, արի, սակայն ողբերգական մի կերպար, մարդկային փառասիրության և հայտնի դառնալու, անմահանալու անհագ ձգտման խորհրդանիշ, այն աստիճանի, որ ժամանակակից ուսումնասիրողները նրան համարել են առավելապես առասպելական հերոս, այլ ոչ իրական մարդ և արքա:
Իր գահակալության սկզբում Գիլգամեշը ենթարկվում էր Քիշի արքա Ագային:Դեսպանների միջոցով Ագան պահանջեց, որ Ուրուկը մասնակցի Քեշի կողմից իրականացվող ոռոգման աշխատանքներին:Ուրուկայի ավագների խորհուրդը առաջարկեց Գիլգամեշին ենթարկվել և կատարել Ագայի պահանջները, բայց Գիլգամեշը ժողովրդական ժողովի կողմից աջակցություն գտնելով հրաժարվեց ենթարկվել: Ժողովրդական ժողովը հայտարարեց Էն Գիլգամեշին որպես ռազմական առաջնորդ (լուգալ):Ագան ժամանեց զորքով մակույկներով Եփրատն ի վար իջնելով, բայց իր կողմից Ուրուկի վրա ձեռնարկված հարձակումը ավարտվեց քիշցիների պարտությամբ: