среда, 25 февраля 2015 г.

Հովհաննես Թումանյան "Երկու սև ամպ"

. Հովհաննե Թումանյանը կարծում եմ Ղազարոս Աղայանին էր, ուղղել "Երկու սև ամպ" բանաստեղծությունը, որովհետև՝
Հայ մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայանը և մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ ընկերներ էին: Թումանյանը մեծ հարգանքով էր վերաբերվում Աղայանին և հաճախ խորհրդակցում նրա հետ: Նվարդի հուշերից՝Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:”
Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին:

Հետո փնտրելուց գտա Թումանյանի նամակները, համարյա թե տասը հատ միայն Ղազարոս Աղայանին էին նվիրված, ու նամակները կարդալիս, տեսա թե ինչպիսի բարեկամորեն էր գրում Աղայանին:

Զավակները







ՔԱՌՅԱԿՆԵՐ

Ա՜նց կացա՛ն...
Օրերս թըռան, ա՜նց կացա՛ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՛ն, ա՜նց կացա՛ն:
1890
***
Վերջացա՛վ...
Կյանքըս մաշվեց, վերջացա՛վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՛վ:
1890
***

Ո՞ւր կորա՛ն...
Մոտիկներըս
ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:
1916
***
Ետ չեկավ...
Գընա՛ց, գընա՛ց, ետ չեկավ,
Անդարձ կապով սև հողում
Կապվե՛ց, մընա՛ց, ետ չեկավ:
1916
***

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՓՈՒԼԵՐԸ

 Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ. «Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց  «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին: Այս երկու ստեղծագործությունների միջև ընկած ժամանակահատվածում ձևավորվել է Թումանյանի աշխարհը` անցնելով հասունացման, զարգացման, գաղափարական և հուզական սահմանների հաստատման ուղի: Եղել են և տաղանդի դրսևորման փայլուն թռիչքներ, և ստեղծագործական աշխատանքի դադարի պահեր, բայց երբեք կանգ չի առել մտքի ու հոգու ներքին շարժումը, կյանքի իմաստի որոնումը, ինչը և պայմանավորում է բանաստեղծի ստեղծագործական ուղու միասնական լինելը: Եվ իհարկե, այդ աշխարհի ձևավորումը պայմանավորված էր անձնական և հասարակական կյանքի մի շարք գործոններով:  Բաժանելով այդ ուղին փուլերի` կարելի է բացահայտել դրա զարգացման տրամաբանությունը: Անվանի գրականագետ Էդ. Ջրբաշյանը իր «Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ» ուսումնասիրության մեջ  Թումանյանի գրական ուղին բաժանել է վեց շրջանի ըստ թվականների. ա/1881-1886 , բ/1887-1892 , գ/1893-1900, դ/1901-1905, ե/1906-1914, զ/1915-1922:  Հիմնվելով այդ տեսակետին`համառոտ ներկայացնենք բանաստեղծի ստեղծագործական կյանքը  փուլ առ փուլ:

понедельник, 23 февраля 2015 г.

Թմկաբերդի առում վերլուծություն

«Անուշից» հետո`1902թԹումանյանն ստեղծեց «Թմկաբերդի առումը» պոեմը և մշակեց «Սասնա ծռեր» վիպերգի Դավթի ճյուղը։ «Թմկաբերդի առումը» բարձարվեստ երկ էնրա մեջ շատ ցայտոն են արտահայտված բանաստեղծի խոհերը մարդու կյանքի ու գործի մասին։ Նախերգանքում դրվատելով լավ գործի հավերժության գաղափաըբանաստեղծը բացում է պոեմի բուն իմաստը։ Մարդու կյանքն անցողիկ էբայց նրա գործն անմահԱնց են կենում սեր ու խընդումԳեղեցկությունգանձ ու գահՄահը մերն էմենքմահինըՄարդու գործն է միշտ անմահ։ Ողջ պոեմի միջով անցնողազնիվ գործի և հայրենասիրության գաղափարը արտահայտում է խորունկ կերպարնեի ու պատկերների միջոցով։ Գործի անմահության գաղափարը մարմնավորում է Թաթուլ իշխան կերարը։ Իշխանն ազնկվխիզախհայրենասեր տղամարդ է։ Նա 40 օր, 40 գիշեր կռվում է շահի դեմկանգուն պահելով Թմբկա բերդը։.                                 

Հերոսի կերպարին զուգնթաց՝ բանաստեղծը կերտում է մատնիչ կերպարըԿինը՝ Թաթուլի հոգինու շունչըանսահման գեղեցիկ էԿինը սիրում է ամուսնունբայց աշուղի գայթակղիչ երգը խախտում է  նրա հոգու անդորըԱշուղը երգում է շահի սերըանհուն գանձերն ու փառքըԹմկատիրուհուն խոստանում ոսկե գահ ու փառքԹուլության մի պահի նրա հոգում հաղթում է փառասիրությունըՀարբեցնելով հաղթանակած քաջերին՝ կինը թշնամուն է մատնում ԹմկաամրոցըԲայց անցնում է դավաճանության պահըԱվերակ բերդի և ընկած​ զոհերի դեմ կանգնած գեղեցկուհին զգում է դավաճան գործի ամոթը:Անցնում է աշխարհից բոլորը, անմեռ է մնում միայն զրույց լավ ու վատ մարդկանց մասին:Անցնում է աշխարհից ագահ տիրուհին՝ սևաչյա մատնիչ, անցնում է <<Զազում>> արքան ու քաջ Թաթուլը, մում է նրանց գործը: Թաթուլ իշխանը հիշվում է հերոսական գործով, դավաճան տիրուհին՝ մատնությամբ:

Անուշ օպերայի վերլուծություն

<<Անուշի>>առաջին տարբերակը գրվել է 1890թ,լույս է տեսել 1892թվականինԲայց հետո՝ մի ամբողջ տասնամյակ,բանաստեղծը կրկին ու կրկին մտովի անդրադառնում էր <<Անուշին>>՝ձգտելով բյուրեղացնել երկը,հասցնել գեղարվեստական ներդաշնակության ու կատարելության: 1903թ հրատարակվեց պոեմի երկրորդ տարբերակը,որը ոչ թե սոսկ առաջինի մշակումն է,այլ արվեստի նոր,ավելի բարձր երևույթ,շատ կատարյալ երկ:Փոքր է պոեմը,ընդամենը 856 տող,բայց դրա մեջ կենտրոնացված են բանաստեղծական ձիրքի բոլոր հատկանիշները:
     <<Անուշը>> արվեստի գլուխգործոց է:Ոչ մի երկում այնքան ուժեղ չի արտացոլված հայ հին կյանքը,և այնքան խորը չեն արտահայտված մեր ժողովրդի հոգևոր գեղեցկությունները,որքան այս հանճարեղ պոեմում:
Պոեմի սյուժենՍյուժեն սիրո մի ողբերգություն է,սրտառուչ ու ցավագին պատմություն:
       Հովիվ Սարոն սիրում է Անուշին:Նրանց սերը փոխադարձ,պայծառ ու պարզ,ինչպես հայրենի բնությունը և գեղջկական հոգին:Բայց կենցաղային մի դիպված շրջում է նրանց բախտի անիվը՝դառնալով ողբերգության պատճառ:Ձմռան մի գիշեր՝հարսանիքի ժամանա,ամբողջ գյուղի առաջ կոխ են բռնում 2 մտերիմ ընկերներ՝հօվիվ Սարոն ու Անուշի եղբայր՝ գառնարած Մոսին:
<<Ադաթ կա,սակայն,էն մութ ձորերում>>,ընկեր ընկերոջը գետին չի գցում հասարակության առաջ,պահում է նրա պատիվը:Այնինչ Սարոն,ընկերախաղի ժամանակ տեսնելով քեղի հետևից նայող Անուշին,մոռանալով ադաթը,գետին է գցում Մոսիին:
      Այս միջատեպը մի ծանր հարված էր տղամարդու արժանապատվությանը:Մոսիի վրա քրքջում է գյուղը:Նրան հեգնում են ու ծաղրում:Փոքրիկ դեպքը դառնում է ճակատագրական անցքերի սկիզբը:Մոսին հետապնդում է Սարոյին՝վրեժն արյունով առնելու:Սարոն Անուշի հետ փախչում է սարեր:Երկու սիրահարները,փախած դաժան հալածանքից,ծանր վշտով ընկնում են ձորեր ու անտառներ:Վրեժխնդիր Մոսին սպանում է ընկերոջը:Ողջ գյուղը սգում է իգիթի մահը:Անուշը կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և իրեն նետում է գետը:
Բայց սա սոսկ պոեմի սյուժետային պարզ ուրվագիծն է,որի հիմքի վրա բանաստեղծը ստեղծել է հոգեբանական և հասարակական մի ողբերգություն:
Թումանյանը ողբերգական սիրավեպի միջոցով պատկերել է այնպիսի երևույթներ ու հոգեվիճակներ,որոնք ներքին բովանդակությամբ ուղղված են և նահապետական աղետավոր երևույթների,և նորագույն բուրժուական բարոյականության դեմ:
Թումանյանին մեծապես հուզել է մարդու բախտի և մարդկության խնդիրը:Նա տեսնում էր,թե ինչպես է կործանվում բարոյական սրբությունները:Փողի ուժի առաջ աղավաղվում է մարդու անհատականությունը:


«Անուշն» աչքի է ընկնում նաև տաղաչափական ձևերի բազմազանությամբ։ Թումանյանը հիմնականում կիրառել է տասը վանկանի հայկակա չափըոր շատ հարմար է գալիս պոեմի էպիկական ոճին։ Բայց խաղաղ պատկերին հաճախ հաջորդում է աշխույժ ոճըսովորական ընթացքինեղերերգը կամ ցավի մոլեգին ռիթմը։ Միապաղաղ ոտանավորը չէր կարող հույզերի ու պատկերների այս բազմազանությունն արտահայտել կատարյալ ձևով։ Բանաստղծը փոխում է տողերի չափըօգտագործելով հինգութ և չորս վանկանի տողերը։ Դա աշխույժ է հաղորդում դեպքերին և նպաստում ապրումների մարմնավորուը։