понедельник, 27 октября 2014 г.

Էրիխ Մարիա Ռեմարկ «Ալիքը և ժայռը»

Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչ-որ տեղ ծովում, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի: Նա փարվել է ժայռին իր փրփուրներով ու ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով: Նա հառաչել է, արտասվել և աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա: Այդ ալիքը սիրել է ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը: Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել և ընկել է ալիքի գիրկը:
-Եվ հանկարծ ժայռը չքացել է: Այլևս չկար նա, ում հետ ալիքը խոսում էր, ում սիրում էր, և ում համար թախծում էր ալիքը: Հիմա ժայռը դարձել էր ընդամենը քարի մի բեկոր, որ սուզվել էր ծովի հատակը և մնացել այնտեղ ընկած: Ալիքը հիասթափված ու խաբված էր զգում իրեն և շուտով իր համար մի նոր ժայռ գտավ:
Դա ինչ է նշանակում: Ժայռը պետք է ժայռ մնար:
-Այդպես են ասում միշտ ալիքները: Բայց այն, ինչ շարժուն է, ավելի է ուժեղ, քան այն, ինչ անշարժ է: Ջուրն ավելի է ուժեղ, քան ժայռը:

пятница, 24 октября 2014 г.

Կոտորակներ

Այն կոտորակները, որոնց համարիչը հայտարարից փոքր  է,  կոչվում են կանոնավոր կոտորակներ, իսկ այն կոտորակներ, որոնց համարիչը հայտարարից մեծ է կամ հավասար է նրան` անկանոն կոտորակներ։
 Նույն հայտարարով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որն ավելի շատ բաժիններ է պարունակում։ Քանի որ կոտորակի համարիչը  ցույց է տալիս, թե քանի բաժնից է կազմված կոտորակը, ուստի նույն հայտարարով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի համարիչն ավելի մեծ է։ Ցանկացած   a  բնական  թվի   համար
  a : a = 1,  այսինքն` a\a կոտորակը  հավասար է 1-ի։ Այսպիսով` եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից, ապա կոտորակը 1-ից մեծ է։ Ճիշտ նույն կերպ կազմվում  ենք,  որ եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա կոտորակը 1-ից փոքր է։ Հետևաբար ամեն մի կանոնավոր կոտորակ 1-ից փոքր է, ամեն մի անկանոն կոտորակ 1-ից մեծ կամ 1-ին հավասար։
 Կոտորակի համարիչը և հայտարարը միևնույն թվով բազմապատկելիս  կոտորակի մեծությունը չի փոխվում։ Այս հատկությունը կոչվում է սովորական կոտորակների հիմնական հատկությունը։
 Կոտորակների հիմնական հատկությունից հետևում է որ կոտորակի համարիչը և հայտարարը միևնույն բնական թվին բաժանելիս կոտորակի մեծությունը չի  փոխվում։ ՕՐԻՆԱԿ` 3/6=3:3/6:3=1/2.            8/28=8:4/28:4=2/7
 Բնական թվի և կոտորակի գումարն անկանոն կոտորակ է։ Այդ կոտորակի հայտարարը հավասար է բնական թվին գումարվող կոտորակի հայտարարին, իսկ համարիչը մի գումար է, որի գումարելիներից մեկը բնական թվի և կոտորակի հայտարարի արտադրյալն է, իսկ մյուսը` կոտորակի համարիչը։

четверг, 16 октября 2014 г.

Ադամանդը

              Ադամանդը
Կարդալով պատմվածքը, հասկանում եմ ինչ բարդ է մարդ արարածը, որքան նման են նրանք և որքան տարբեր, ապրում են տարբեր աշխարհներում, բայց ինչ-ինչ պատճարներով մի տանիքի տակ, իրար տանջելով,չհասկանալով։ Այսպիսինն են նաև մեր հերոսները Քասիմը` և Մարիան։ Սա մարդկային կյանքի չկայացած մի պատմություն է,որ չի թողնի անտարբեր  և ոչ` ոքի։ Ես հասկացա, որ գործ ունենք տարբեր աշխարհների ու բնավորության տարբեր  գծեր  ունեցող այս զույգի հետ։ Քասիմը` լինելով շնորհալի ադամանդագործ, ազնիվ մի մարդ, որն հեռու էր առևտրականի հոգեբանությունից և արհեստում ձեռքի շնորք ու հմտություն ունենալով ապրում էր ծանր պայմաններում։ Նրան խանգարում էր հարստության նկատմամբ անտարբոր լինելը և որևէ հարցում նկատմամբ վճռական որոշում կայացնելը։ Այս, իր գործին նվիրված մարդը, որն այնքան էր սիրում կնոջն և ցանկանում նրան երջանկացնել։ Աշխատում էր օր ու գիշեր չհետեվելով իր առողզությանը, միայն գոհացնի նրան։ Կինն էլ, այնքան էր տարված ադամանդների փայլով, և քանի որ կորցրել էր շքեղության նկատմամբ իր երազանքը այլեվս սպասելիք չունենալով, հետևելով ամուսնու աշխատանքը նա հետզհետէ  սիրեց ոսկերչի գործը, Մարիան կրքոտությամբ էր հետևվում քարերն ագուցելու գործին։ Իսկ  դա իհարկե թողեց իր հետևանքը  նրանց հարաբերություններում։ Լինում են պահեր, երբ այլեվս Քասիմի համար անհնարին էր դառնում համբերատար լինել և հանդուրժել կնոջ հիվանդակին սերը դեպի այդ փայլուն զարդերը։ Իսկ վերջին դեպքը, որ անցել էր սահմանագիծը այն մեծ ադամանդներ էր, որն էլ պետք է դառնար նրա կյանքի վերջակետը։ Այդ անհասկանալի վերջաբանը, որը հուզում էր ընթերցողին և ինձ, գալիս է ասելու որ աշխարհում ավելի թանկարժեք բան չկա, քան կյանքը։ Դա էր պատձառը, որ ապրում էր արհեստանոցին կցակառույց բնակարանում, հիվանդոտ, անձգտում։  Այս բնավորության գծերն էին պատճառը,  որ սխալ ընտրություն էր կատարել կյանքի ընկեր գտնելու հարցում։ Փողոցային ծագումով և իր գեղեցկությամբ աչքի ընկնող նրա երիտասարդ կինը, ընտրել էր երեսունհինգ տարեկան մի ազնիվ մարդու, քանի որ քսան տարեկան դառնալով և արտաքին վտանգներից խուսափելով ստիպված համաձայնվել էր նրա կինը դառնալ։ Ահա այսպիսի տարբեր մարդիկ պետք է ապրեին մի հարկի տակ ուստի ամուսինները կյանքի ընթացքում` Մարիան նրա հիվանդոտ սերը դրդեց իրեն այդքան սիրող հրաշալի մարդուն հրեշավոր արարքին։ Նա լուռ քարացած դեմքով հրաժեշտ տվեց սիրելի կնոջը` Մարիային իր իսկ սիրած ադամանդը։

понедельник, 6 октября 2014 г.

Ռենեսանս



Վերածնունդը որպես քաղաքական և հասարակական  աշխարհայացք   ձևավորվել է Իտալիայում և որպես հասկացություն առաջին անգամ այն օգտագործել է տասնվեցերրորդ դարի  իտալացի նկարիչ ու ճարտարապետ Ջորջո Վազարին։Իտալական վերածնունդը բաժանվում է երկու շրջանների
.նախավերածնունդ(պրոտոռենեսանս)–
.վերածնունդ(ռենեսանս)–
ռենեսանսը իր հերթին բաժանվում է երեք շրջանների
առաջինը վաղ վերածնունդ ( տասնչորսից– տասնհինգ)
երկրորդը բարձր վերածնունդ(տասնհինգերորդ դարի վերջ– տասնվացերրորդ դարի սկիզբ)
երրորդ ուշ վերածնունդ(տասնվեցերրորդ դար)

Վերածննդի հիմնական  գծերն են
առաջին մարդու անհատապաշտական  ձգտումների իմաստավորում և խորացում
երկրորդ անտրոպոցենտրիզմ(մարդակենտրոնություն)
երրորդ գեղարվեստական և գիտական ճանաչողության միացում
չորրորդ հումանիզմ(մարդասիրություն)

Վերածննդի ժամանակաշրջանի կարկառուն ներկայացուցիչներից է Փիլիպո Բռունելեսկին,Ջովաննի Բելիննին,Սանտրո Բոտիչելին, Դոնատո Բրամատեն, Ռաֆաելը, Պետրուցցի, Սանագալլո։
հազարհինգհարյուր երեք թվականին Լեորանդոն ստեղծում է ֆլորենտացի մեծահարուստ Ջոկոնդայի դիմանկարը։
Մոնալիզայի կերպարը վճռական քայլ էր վերածննդի դիմանկարչական արվեստի զարգացման մեջ,այն իրենից ներկայացնում է բանականության ու զգացմունքների և ապրումների միասնության ամբողջականությունը։Իսկ օրինակ Միքելանջելո Վուոնառոտին իր օժտվածությունը դրսևորեց գեղանկարչթյան ,քանդակագործության և ճարտարապետության մեջ։Միքելանջելոյի աշխատանքներից են «Ահեղ դատաստան»,«Սիքստինյան կապելլա», քանդակագործության մեջ հայտնիներից են «Դավիթը»,«Պիետան»,«Ողբ առ ՔՐԻՍՏՈՍ»,«Գիշեր»,«Ցերեկ», «Առավոտ» և այլն։
Ուշ վերածննդի արվեստագետները հրաժարվեցին հումանիստական գաղափարներից օգտագործելով միայն մեծ նկարիչների ոճը՝մանեռան,որը հետագայում դաձավ նոր ուղղություն

суббота, 4 октября 2014 г.

Այն ամենը, ինչ իսկապես հարկավոր է իմանալ, ես մանկապարտեզում եմ սովորել


                                                      (Ռ.Ֆուլհեմ)
    Այն ամենը, ինչ իսկապես հարկավոր է  իմանալ կյանքի մասին, ես մանկապարտեզում եմ սովորել։ Ես իմաստություն գտա ոչ թե գիտելիքների լեռան ամենաբարձր գագաթին, այլ կիրակնօրյա դպրոցի ավազարկղի մեջ։ Ահա թե ինչ սովորեցի ես.
    Կիսվի՛ր քո ողջ ունեցածով, անզորե՛ն խաղա, մի՛ կռվիր, իրերը դիր անտեղ, որտեղից վերցրել ես, քեզանից հետո հավաքի՛ր սենյակը, ուրիշին մի՛ վերցրու, ներողությո՛ւն խնդրիր, եթե որևէ մեկին նեղացրել ես, ձեռքերդ լվա՛ ուտելուց առաջ, զուգարանում քեզանից հետո ջուրը բա՛ց թող, տաք կաթն ու թխվածքաբլիթը լավ կերակուր է,ապրի՛ր հավասարակշռության մեջ` մի քիչ սովորի՛ր,մի քիչ մտածի՛ր, մի քիչ նկարի՛ր, երգի՛ր, պարի՛ր, խաղա՛ և աշխատի՛րամեն օր, քնի՛ր ճաշից հետո։ Տանից դուրս գալուց հետո պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, ձեռք ձեռքի տվե՛ք  միասի՛ն եղեք։ Նկատե՛ք հրաշքները։
     Ի՞նչ եմ ուզում ասել. ցանկացած մեծ իմաստություն շատ պարզ է։

Բարյացակամություն

                             Հոգեբանափիլիսոփայական առակ
                                   
Նպարեղենի կրպակի տերը խիստ անտրամադիր էր.ասես դիտավորյալ կերպով իր կրպակի դիմաց` փողոցի մյուս կողմում,հսկայական սուպերմարկետ էր բացվել, նշանակվում է` իր բիզնեսի վերջը եկել է։ Սերնդեսերունդ կրպակը եկեմուտի համեստ, բայց հուսալի աղբյուր էր, և նրան սպառնացող անխուսափելի սնանկացումը իսկական աղետ կդառնար ոչ միայն կրպակի ներկա տիրոջ , այլ նաև նրա ամբողջ ընտանիքի համար։
    Վարպետը նրան ասաց.
     -Եթե դու վախենում ես մրցակցիցդ, ապա կատես նրան։ Այդ ատելությունն էլ հենց քո կործանումը կդառնա։
     -Բայց ի՞նչ անեմ,- հարցրեց գլուխը կորցրած առևտրականը։
     -Ամեն առավոտ կանգնի՛ր քո կրպակի առջև և օրհնի՛ր այն, ամենայն բարգավաճում ցանկացի՛ր նրան։ Այնուհոտև դեմքով շրջվի՛ր սուպերմարկետի կողմը և նույն բանն արա։
     -Ի՞նչ ։ Օրհնեմ թշնամուս, որն ինձ սնանկացնելո՞ւ է։
     -Նրա հասցեին ուղղված ցանկացած օրհնություն ետ կվերադառնա դեպի քեզ բարիքի տեսքով։ Իսկ եթե չարիք ցանկանաս, ապա ցանկացած այդպիսի ցանկություն կկործանի քեզ։
      Կես տարի անց կրպակի տերը նորից եկավ Վարպետի մոտ ու հայտնեց. կատարել էր այն, ինչից նա վախենում էր։ Կրպակը ստիպված էր եղել փակել։ Միայն թե այժմ նա  սուպերմարկետի կառավարիչն էր դարձել, և գործերն ավելի լավ են գնում, քան երբևէ։
 
Աղբյուր` Հրաչյա Ամիրյան «Ինքներդ լույս եղեք ձեզ համար»

среда, 1 октября 2014 г.

Մահվան Մասին

                                        (ծագումն. անհայտ  է)
 
 Արդեն իմ վարպետի մահվանից հետո ես բարեկամացա մեդիտացիայի, միստիկայի և յոգայի մերօրյա մեծագույն վարպետներից մեկի` Ջուջում Ռինպոչեի հետ։
 Մի անգամ նա իր կնոջ հետ  ֆրանսիայում ավտոմեքենայով ինչ-որ տեղ էին գնում հիանալով գյուղական վայրերի գեղատեսիլ տեսարաններով։  Ճանապարհն անցնում  էր ծաղիկներով զարդարված, թարմ ներկված ցանկապատով գերեզմանոցի կողքով։ Ջուջոմ Ռինպոչեի կինն ասաց. «Ռինպոչե՛, նայի՛, թե ամեն բան որքան խնամված ու մաքուր է Արևմուտքում։ Նույնիսկ դիակների թաղման համար նախատեսված տեղերն ուղղակի անթերի են։ Արևելքում նույնիսկ տները որոնցում մարդիկ են ապրում, բոլորովին էլ այսքան մաքուր չեն»։ 
 -Հա,- պատասխանեց Ջուջոմը,- ճիշտ ես ասում.  սա շատ քաղաքակիրթ երկիր է։ Նրանք այսքան սքանչելի կացարաններ ունեն մեռած դիակների համար։ Բայց մի՞թե դու չես նկատել, թե նրանք որքան սքանչելի կացարաններ ունեն նաև կենդանի դիակների համար։
 
 Ամեն անգամ այս դեպքը հիշելիս ես մտածում եմ այն մասին, թե որքան դատարկ ու ապարդյուն կարող է լինել կյանքը, երբ այն հարատևության ու ապարդյուն կարող է լինել կյանքը, երբ այն հարատևության ու մշտականության կեղծ հավատի վրա է հիմնված լինում։

Գիլգամեշ

Гильгаме́ш царь (лугаль) шумерского города Урука, правил в конце XXVII — начале XXVI веков до н. э. Представитель 1-й Династии Урука. Гильгамеш — это аккадское имя; шумерский вариант, по-видимому, образован от формы «Бильга-мес», что, возможно, значит «Предок героя». Отец его был эном (верховным жрецом) Кулаба. Гильгамеш был правителем, чьи деяния завоевали ему такую широкую славу, что он стал основным героем шумерской мифологии и легенд. Поэмы о Гильгамеше и его подвигах писались и переписывались на протяжении веков не только на шумерском языке, но и на большинстве других самых крупных языков Западной Азии. Гильгамеш стал героем всего Древнего мира — искателем приключений, храбрецом, но фигурой трагической, символом человеческого тщеславия и неуёмной жажды известности, славы и бессмертия — до такой степени, что современные учёные часто воспринимали его легендарным персонажем, а не реальным человеком и правителем. В начале своего правления Гильгамеш был подчинён лугалю Киша Аге. Ага через послов потребовал, чтобы Урук принял участие в предпринятых Кишем ирригационных работах. Совет старейшин Урука предлагал Гильгамешу подчиниться и исполнить требование Аги, но Гильгамеш, поддерживаемый народным собранием, отказался покориться. Народное собрание провозгласило эна Гильгамеша военным вождём — лугалем. Ага прибыл с войском на ладьях, спустившись вниз по Евфрату, но начатая им осада Урука окончилась поражением кишцев.

Գիլգամեշը  շումերական Ուրուկա քաղաքի թագավոր էր, գահակալել է մ.թ.ա. XXVII դ. վերջին և XXVI դ. սկիզբը: Ուրուկայի առաջին դինաստիայի ներկայացուցիչ: Գիլգամեշը աքքայական անուն է,որի շումերական տարբերակը հավանաբար ձևավորվել է <<Բիլգամես>> ձևից,որն հավանաբար նշանակում է <<Հերոսի զարմ (նախնի)>>: Նրա հայրը Կուլաբայի Էն էր (գլխավոր քուրմ):
Գիլգամեշը թագավոր էր, որի գործերը նրան այնպիսի մեծածավալ փառք էին բերել, որ նա դարձել էր շումերական առասպելաբանության և լեգենդների հիմնական հերոս: Գիլգամեշի և նրա սխրանքների պոեմները  (վեպերը) գրվել և արտագրվել են դարեր ի վեր ոչ միայն շումերերենով, այլ նաև արևմտյան Ասիայի շատ այլ ամենահայտնի լեզուներով: Գիլգամեշը դարձել է ամբողջ հին աշխարհի հերոսը` արկածախնդիր, արի, սակայն ողբերգական մի կերպար, մարդկային փառասիրության և հայտնի դառնալու, անմահանալու անհագ ձգտման խորհրդանիշ, այն աստիճանի, որ ժամանակակից ուսումնասիրողները նրան համարել են առավելապես առասպելական հերոս, այլ ոչ իրական մարդ և արքա:
Իր գահակալության սկզբում Գիլգամեշը ենթարկվում էր Քիշի արքա Ագային:Դեսպանների միջոցով Ագան պահանջեց, որ Ուրուկը մասնակցի Քեշի կողմից իրականացվող ոռոգման աշխատանքներին:Ուրուկայի ավագների խորհուրդը առաջարկեց Գիլգամեշին ենթարկվել և կատարել Ագայի պահանջները, բայց Գիլգամեշը ժողովրդական ժողովի կողմից աջակցություն գտնելով հրաժարվեց ենթարկվել: Ժողովրդական ժողովը հայտարարեց Էն Գիլգամեշին որպես ռազմական առաջնորդ (լուգալ):Ագան ժամանեց զորքով մակույկներով Եփրատն ի վար իջնելով, բայց իր կողմից Ուրուկի վրա ձեռնարկված հարձակումը ավարտվեց քիշցիների պարտությամբ:

Ալպիական մանուշակ

 Ատամնաձև, սպիտակ, բարձր, երկաթե, խոնարհված, խրված, երկաթյա, կապույտ, նեղ, սպիտակ,քարե, քարե, սրածայր, պողպատե, ալպիական, կարմիր,ծիրանի գույն, ալպիական, գունավոր, ծիրանագույն, կապույտ, քարե, կարկատած, ալպիական, այծի, մելամաղձոտ ու հուսահատ,ամայի, տխուր, հեռավոր, նստած, Առաջին, մագաղաթյա, իշխանական, զրահապատ, երկաթյա ուսյալ, մագաղաթյա ՝, եղեգնյա, հնօրյա դժվար երբեմնի տերերը, կիսամերկ, Ֆետրե երկրորդ հաստ սրածայր գեղեցիկ մամռապատ, թաղված տաշած փորագիր, Երրորդ Ֆետրե սրածայր, հզոր կեռ արնագույն ահեղ, ոսկե, ինքնիրեն, ալպիական ծիրանի գույն, ընդարձակ քարերին փաթաթված բուսած գրերի, սև թավիշե երկար նարնջագույն, փայլուն սպիտակ, երկար ջարդված, մակաղած գիշերային ալպիական, հոտավետ ալպիական։