суббота, 4 октября 2014 г.

Բարյացակամություն

                             Հոգեբանափիլիսոփայական առակ
                                   
Նպարեղենի կրպակի տերը խիստ անտրամադիր էր.ասես դիտավորյալ կերպով իր կրպակի դիմաց` փողոցի մյուս կողմում,հսկայական սուպերմարկետ էր բացվել, նշանակվում է` իր բիզնեսի վերջը եկել է։ Սերնդեսերունդ կրպակը եկեմուտի համեստ, բայց հուսալի աղբյուր էր, և նրան սպառնացող անխուսափելի սնանկացումը իսկական աղետ կդառնար ոչ միայն կրպակի ներկա տիրոջ , այլ նաև նրա ամբողջ ընտանիքի համար։
    Վարպետը նրան ասաց.
     -Եթե դու վախենում ես մրցակցիցդ, ապա կատես նրան։ Այդ ատելությունն էլ հենց քո կործանումը կդառնա։
     -Բայց ի՞նչ անեմ,- հարցրեց գլուխը կորցրած առևտրականը։
     -Ամեն առավոտ կանգնի՛ր քո կրպակի առջև և օրհնի՛ր այն, ամենայն բարգավաճում ցանկացի՛ր նրան։ Այնուհոտև դեմքով շրջվի՛ր սուպերմարկետի կողմը և նույն բանն արա։
     -Ի՞նչ ։ Օրհնեմ թշնամուս, որն ինձ սնանկացնելո՞ւ է։
     -Նրա հասցեին ուղղված ցանկացած օրհնություն ետ կվերադառնա դեպի քեզ բարիքի տեսքով։ Իսկ եթե չարիք ցանկանաս, ապա ցանկացած այդպիսի ցանկություն կկործանի քեզ։
      Կես տարի անց կրպակի տերը նորից եկավ Վարպետի մոտ ու հայտնեց. կատարել էր այն, ինչից նա վախենում էր։ Կրպակը ստիպված էր եղել փակել։ Միայն թե այժմ նա  սուպերմարկետի կառավարիչն էր դարձել, և գործերն ավելի լավ են գնում, քան երբևէ։
 
Աղբյուր` Հրաչյա Ամիրյան «Ինքներդ լույս եղեք ձեզ համար»

Комментариев нет:

Отправить комментарий