суббота, 4 октября 2014 г.

Այն ամենը, ինչ իսկապես հարկավոր է իմանալ, ես մանկապարտեզում եմ սովորել


                                                      (Ռ.Ֆուլհեմ)
    Այն ամենը, ինչ իսկապես հարկավոր է  իմանալ կյանքի մասին, ես մանկապարտեզում եմ սովորել։ Ես իմաստություն գտա ոչ թե գիտելիքների լեռան ամենաբարձր գագաթին, այլ կիրակնօրյա դպրոցի ավազարկղի մեջ։ Ահա թե ինչ սովորեցի ես.
    Կիսվի՛ր քո ողջ ունեցածով, անզորե՛ն խաղա, մի՛ կռվիր, իրերը դիր անտեղ, որտեղից վերցրել ես, քեզանից հետո հավաքի՛ր սենյակը, ուրիշին մի՛ վերցրու, ներողությո՛ւն խնդրիր, եթե որևէ մեկին նեղացրել ես, ձեռքերդ լվա՛ ուտելուց առաջ, զուգարանում քեզանից հետո ջուրը բա՛ց թող, տաք կաթն ու թխվածքաբլիթը լավ կերակուր է,ապրի՛ր հավասարակշռության մեջ` մի քիչ սովորի՛ր,մի քիչ մտածի՛ր, մի քիչ նկարի՛ր, երգի՛ր, պարի՛ր, խաղա՛ և աշխատի՛րամեն օր, քնի՛ր ճաշից հետո։ Տանից դուրս գալուց հետո պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, ձեռք ձեռքի տվե՛ք  միասի՛ն եղեք։ Նկատե՛ք հրաշքները։
     Ի՞նչ եմ ուզում ասել. ցանկացած մեծ իմաստություն շատ պարզ է։

Комментариев нет:

Отправить комментарий