среда, 1 октября 2014 г.

Մահվան Մասին

                                        (ծագումն. անհայտ  է)
 
 Արդեն իմ վարպետի մահվանից հետո ես բարեկամացա մեդիտացիայի, միստիկայի և յոգայի մերօրյա մեծագույն վարպետներից մեկի` Ջուջում Ռինպոչեի հետ։
 Մի անգամ նա իր կնոջ հետ  ֆրանսիայում ավտոմեքենայով ինչ-որ տեղ էին գնում հիանալով գյուղական վայրերի գեղատեսիլ տեսարաններով։  Ճանապարհն անցնում  էր ծաղիկներով զարդարված, թարմ ներկված ցանկապատով գերեզմանոցի կողքով։ Ջուջոմ Ռինպոչեի կինն ասաց. «Ռինպոչե՛, նայի՛, թե ամեն բան որքան խնամված ու մաքուր է Արևմուտքում։ Նույնիսկ դիակների թաղման համար նախատեսված տեղերն ուղղակի անթերի են։ Արևելքում նույնիսկ տները որոնցում մարդիկ են ապրում, բոլորովին էլ այսքան մաքուր չեն»։ 
 -Հա,- պատասխանեց Ջուջոմը,- ճիշտ ես ասում.  սա շատ քաղաքակիրթ երկիր է։ Նրանք այսքան սքանչելի կացարաններ ունեն մեռած դիակների համար։ Բայց մի՞թե դու չես նկատել, թե նրանք որքան սքանչելի կացարաններ ունեն նաև կենդանի դիակների համար։
 
 Ամեն անգամ այս դեպքը հիշելիս ես մտածում եմ այն մասին, թե որքան դատարկ ու ապարդյուն կարող է լինել կյանքը, երբ այն հարատևության ու ապարդյուն կարող է լինել կյանքը, երբ այն հարատևության ու մշտականության կեղծ հավատի վրա է հիմնված լինում։

Комментариев нет:

Отправить комментарий